ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
20 հուլիսի 2015 թ. |
N 742-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍԻՓԱՆ-1» ՍՊԸ-ԻՆ ՏՐՎԱԾ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով, ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1527-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` ՏԿԱԻՆ) կանոնադրության 7-րդ կետի 2-րդ ենթակետի «ի» պարբերությամբ և հաշվի առնելով ՀՀ ՏԿԱԻՆ պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման հանձնաժողովի 14.07.2015 թվականի N 22 նիստի եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. Դադարեցնել «Սիփան-1» ՍՊԸ-ին 20.09.2011թ. տրված N 19 լիցենզիայի գործողությունը:
2. Հրամանը հայտարարել ըստ առնչության:
3. Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հիմք՝ «Սիփան-1» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Ադամյանի դիմումը:
Ա. Երիցյան |