«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 հուլիսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 10014287
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 հուլիսի 2014 թ. ք. Երևան |
N 49-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 39-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված N 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետը, 12-րդ կետի «դ» ենթակետը`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 24-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության տրամադրման չափորոշիչը, շտապ բժշկական օգնության կանչի թերթիկի ձևը, շտապ բժշկական օգնության դիսպետչերի գործառույթների նկարագիրը հաստատելու մասին» N 39-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևալ փոփոխությունը ու լրացումները.
1) հրամանի 1-ին կետը լրացնել նոր 5-րդ, 6-րդ, 7-րդ ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.
5) Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկի լրացման կարգը` համաձայն հավելված 5-ի,
6) սանավիայի թերթիկի ձևը` համաձայն հավելված 6-ի,
7) ուղեկցող թերթիկի ձևը` համաձայն հավելված 7-ի.
2) հրամանը լրացնել նոր 2-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«2. Սահմանել, որ լրացված շտապ բժշկական օգնության կանչի թերթիկը ենթակա է մուտքագրման ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված Շտապ օգնության տեղեկատվական վերլուծական համակարգ:».
3) հրամանով հաստատված հավելված N 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի.
4) հրամանը լրացնել նոր 5-րդ, 6-րդ, 7-րդ հավելվածներով` համաձայն հավելված 2-ի:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում 2014 թվականի օգոստոսի մեկից:
Ա. Մուրադյան |
Հավելված 1 ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի հուլիսի 11-ի N 49-Ն հրամանի
Հավելված N 2 ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 24-ի N 39-Ն հրամանի |
Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկ Nօ. ____ | Պետական պատվեր□ Վճարովի□ |
Կանչի օրը «____» ______________ 20___, ժամը _____, շաբաթվա օրը _____Կանչի կարգը/դասը□ |
Կանչի ընդունման ժամը |
Կենտրոնական դիսպետչերականից կանչը ենթակայան փոխանցելու ժամը |
Կանչը |
Բրիգադի |
Բրիգադը |
Բրիգադի |
Հիվանդին |
Կանչի ընթացքում անցած ճանապարհը, կիլոմետր` կանչն ավարտելուն պես |
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________
_______________________________________________________________________________________________
|
|
Հիվանդի անուն _____________________, ազգանուն __________________________, տարիք________________________ Բնակության վայրը` մարզ ___________, քաղաք/գյուղ __________, փողոց, տուն/շենք, բնակարան___________________________ Կանչ տվողի հեռախոսահամարը __________________ |
Դիսպետչեր 1-03 _________________________ Փոխանցվում է ենթակայան` □այո, □ոչ Ենթակայան` □ Հանձնվում է Nօ. _______ բրիգադին Մեքենայի պետական համարանիշը____
|
Հիվանդի անուն ______________, ազգանուն ____________________, հայրանուն_______________ Հիվանդի տարիքը ____ |
| ||||||||||||||||
Սպասարկված կանչի տեսակը` | |||
□ Վերակենդանացման | □ Գծային | □ Հոգեբուժական | □ Ֆելդշերական |
Գանգատներ, Անամնեզ` _________________________________________________________________________ _____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________ Օբյեկտիվ տվյալներ ` _____________________________________________________________________________ _________________________________________________________________________ ____________________________________________________________________________ _________________________________________________________________________ _________________________________________________________________________ | |||
նախնական |
վերջնական | ||
Զարկերակային ճնշում` |
|||
Պուլս(անոթազարկ) PS |
|||
Ախտորոշում` |
Մարմնի ջերմաստիճան` t0c |
||
Հիվանդությունների դասակարգում |
|
|
Ցուցաբերած օգնության ելքը` □ լավացում □ անարդյունք □ վատացում □ մահՀիվանդը տեղափոխված է ստացիոնար` □ ոչ, □ այո ____________________________, ստացիոնար ընդունման ժամը _______ (բժշկական հաստատության անվանումը) Ուղեկցող թերթիկի համարը _________________
|
Բժիշկ ____________ | Բուժակ__________ | Բուժքույր _________ |
Վարորդ _____________ |
Հավելված 2 ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի հուլիսի 11-ի N 49-Ն հրամանի
Հավելված N 5 ՀՀ առողջապահության նախարարի 2013 թ. հուլիսի 24-ի N 39-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՇՏԱՊ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԻ ԹԵՐԹԻԿԻ ԼՐԱՑՄԱՆ
1. «Կանչի թերթիկի համարը»` լրացվում (գեներացվում է) է ավտոմատ` ըստ տարի/ամիս/օր, կայանների/ ենթակայանների/բժշկական կազմակերպությունների կոդի և հերթական համարների: Դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է:
2. «Պետական պատվեր», «Վճարովի»` դաշտը ընտրովի դաշտ է, լրացվում է դիսպետչերի կամ բժշկի կողմից, Երևանի համար` կենտրոնական դիսպետչերի կողմից: Դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է:
3. «Կանչի օրը, ժամը»` դաշտը լրացվում է ավտոմատ: Դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է:
4. «Շաբաթվա օրը»` լրացվում է դիսպետչերի կողմից: Դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է:
5. «Կանչի կարգը/դասը»` դաշտը լրացվում է դիսպետչերի կողմից: Դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ չէ:
6. «Կանչի ընդունման ժամը»` լրացվում է դիսպետչերի կողմից: Դաշտը մուտքագրման համար պարտադիր դաշտ է:
7. «Կենտրոնական դիսպետչերականից կանչը ենթակայան փոխանցելու ժամը»` լրացվում է կենտրոնական դիսպետչերի կողմից, դաշտը մուտքագրման համար պարտադիր դաշտ է և կիրառելի է Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» փակ բաժնետիրական ընկերության համար:
8. «Կանչը բրիգադին փոխանցելու ժամը»` լրացվում է կենտրոնական դիսպետչերի կողմից, դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է:
9. «Բրիգադի մեկնելու ժամը»` լրացվում է բժշկի կողմից` դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր է: Իրականացված ֆելդշերական կանչերի դեպքում` ամբողջ թերթիկում բժշկի փոխարեն լրացնում է կանչը սպասարկած բուժակը կամ բուժքույրը:
10. «Բրիգադը տեղ հասնելու ժամը»` լրացվում է բժշկի կողմից` դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է:
11. «Բրիգադի հետ վերադարձի ժամը»` լրացվում է բժշկի կողմից` դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է:
12. «Հիվանդին անհետաձգելի և շտապ բժշկական օգնություն տրամադրման ժամանակը»` լրացվում է բժշկի կողմից: Դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է:
13. «Կանչի ընթացքում անցած ճանապարհը, կիլոմետր` կանչն ավարտելուն պես»` լրացվում է վարորդի կողմից` դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է (մարզային շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունների համար):
14. «Կանչի պատճառը»` լրացվում է Երևանի դեպքում կենտրոնական դիսպետչերի կողմից, մարզի պարագայում` կանչ ընդունող դիսպետչերի/բուժքույրի կողմից: Սա ընտրվող դաշտ է` համապատասխան կոդավորմամբ: Համակարգը հնարավորություն է տալիս նշել մի քանի պատճառ:
15. «Կանչի վայրը»` լրացվում է Երևանի դեպքում կենտրոնական դիսպետչերի կողմից, մարզի պարագայում` կանչ ընդունող դիսպետչերի/բուժքույրի կողմից: Սա ընտրվող դաշտ է` համապատասխան կոդավորմամբ:
16. «Հիվանդի անուն, ազգանուն, հայրանուն, տարիք»` դաշտը լրացվում է Երևանի դեպքում կենտրոնական դիսպետչերի կողմից, մարզի պարագայում` կանչ ընդունող դիսպետչերի/բուժքույրի կողմից: Դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է:
17. «Հիվանդի գտնվելու վայրը» դաշտը լրացվում է Երևանի դեպքում կենտրոնական դիսպետչերի կողմից, մարզի պարագայում` կանչ ընդունող դիսպետչերի/բուժքույրի կողմից:
18. «Կանչ տվողի հեռախոսահամարը» դաշտը լրացվում է Երևանի դեպքում կենտրոնական դիսպետչերի կողմից, մարզի պարագայում` կանչ ընդունող դիսպետչերի/բուժքույրի կողմից:
19. «Դիսպետչեր 1-03»` լրացվում է դիսպետչերի կողմից, նշվում է «կանչը» մուտքագրող դիսպետչերի անունը: Դիսպետչերների շտեմարանային աղյուսակը կառավարվում է շտեմարանների կառավարչի կամ համակարգի ադմինիստրատորի կողմից: Նշվում է կանչը փոխանցվել է ենթակայան, այո/ոչ և որ ենթակայան (Երևանի դեպքում):
20. «Հանձնվում է բրիգադին»` այս դաշտը լրացվում է ենթակայանի դիսպետչերի կողմից կամ կենտրոնական դիսպետչերի կողմից, եթե կանչը անմիջապես հաղորդվել է բրիգադին: Հանդիսանում է ընտրվող դաշտ, որը պարունակում է բրիգադների համարները` վերցված բրիգադների շտեմարանային աղյուսակից: Բրիգադների շտեմարանային աղյուսակը կառավարվում է շտեմարանների կառավարչի կողմից:
21. «Մեքենայի պետհամարանիշ»` այս դաշտը լրացվում է ենթակայանի դիսպետչերի կողմից: Հանդիսանում է ընտրվող դաշտ, որը պարունակում է մեքենաների պետհամարանիշները` վերցված մեքենաների շտեմարանային աղյուսակից: Մեքենաների շտեմարանային աղյուսակը կառավարվում է շտեմարանների կառավարչի կողմից:
22. «Կանչը ուղղորդվել է առողջության առաջնային պահպանման օղակ»` նշվում է «այո, ոչ», լրացվում է բժշկի կողմից և մուտքագրվում են օպերատորի կողմից:
23. «Հանձնելու ձևը»` հանդիսանում է ընտրվող դաշտ և լրացվում է ենթակայանի դիսպետչերի կամ մարզի պարագայում` կանչ ընդունող դիսպետչերի/բուժքույրի կողմից, պարունակում է հանձնման ձևերը: Հանդիսանում է ոչ պարտադիր լրացման դաշտ:
24. «Կանչի տեսակը»` լրացվում է դիսպետչերի կողմից: Հանդիսանում է ընտրվող դաշտ համապատասխան կոդավորմամբ:
25. «Մեկնման ուշացում»` լրացվում է դիսպետչերի կողմից: Հանդիսանում է ընտրվող դաշտ:
26. «Հիվանդի անուն, ազգանուն, հայրանուն, նույնականացման քարտ»` (առկայության դեպքում, ոչ պարտադիր լրացման համար) տեքստային դաշտեր են, որոնք լրացվում են բժշկի կողմից և մուտքագրվում են օպերատորի կողմից:
27. «Տարիքը»` դաշտը լրացվում է բժշկի կողմից: Մուտքագրվում է օպերատորի կողմից:
28. «Սեռը»` դաշտը լրացվում է բժշկի կողմից: Լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից:
29. Հիվանդը գրանցված է առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպությունում` «այո», «ոչ»: Լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից:
30. «Կարգավիճակ»` դաշտը լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից:
31. Հիվանդը Երևանից է, թե մարզից: Դաշտը լրացվում է բժշկի կողմից և մուտքագրվում է օպերատորի կողմից:
32. Հիվանդի բժշկական ապահովագրություն ունենալու հարցի պարզում: Դաշտը լրացվում է բժշկի կողմից և մուտքագրվում է օպերատորի կողմից:
33. «Կանչողի տվյալները»` անուն, ազգանուն: Լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից:
34. «Կանչի արդյունք»` ընտրովի դաշտ: Համապատասխան շտեմարանը բնութագրում է ընտրության ենթակա դաշտերը: Սույն դաշտը տրամադրում է մեկից ավելի ընտրության հնարավորություն (բազմակի լրացման դաշտ): Լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից:
35. «Հիվանդը ալկոհոլ օգտագործել է»` ընտրովի դաշտ: Լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից:
36. «Սպասարկված կանչի տեսակը»` ընտրովի դաշտ: Լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից:
37. Գանգատներ, Անամնեզ` լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից:
38. Օբյեկտիվ տվյալներ` լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից:
39. «Զարկերակային ճնշում»` հանդիսանում է 2 ենթադաշտից կազմված դաշտ` զարկերակային ճնշման չափման արդյունքը: Լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից:
40. «Պուլս»` հանդիսանում է 2 ենթադաշտից կազմված դաշտ` լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից:
41. «Մարմնի ջերմաստիճան»` հանդիսանում է 2 ենթադաշտից կազմված դաշտ` լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից:
42. «Ախտորոշում»` կոմբինացված 2 դաշտից կազմված դաշտեր են: Լրացվում է ախտորոշման կոդը, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 871-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչ 10-րդի, և ախտորոշման տեսակը` հիմնական, ուղեկցող: Առանձին դաշտում ախտորոշումը լրացվում է նաև տեքստային ձևով, ինչպես լրացված է թերթիկի վրա: Լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից:
43. «Անհետաձգելի միջամտություններ»` դաշտը լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից: Համապատասխան շտեմարանը բնութագրում է ընտրության ենթակա դաշտերը: Սույն դաշտը ապահովում է մեկից ավելի ընտրության հնարավորություն (բազմակի լրացման դաշտ):
44. «Ցուցաբերված բժշկական օգնությունը»` դաշտը լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից: Համապատասխան շտեմարանը բնութագրում է ընտրության ենթակա դաշտերը: Սույն դաշտը ապահովում է մեկից ավելի ընտրության հնարավորություն (բազմակի լրացման դաշտ):
45. «Բարդություններ»` ընտրովի դաշտ է, լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից: Համապատասխան շտեմարանը բնութագրում է ընտրության ենթակա դաշտերը: Սույն դաշտը ապահովում է մեկից ավելի ընտրության հնարավորություն (բազմակի լրացման դաշտ):
46. «Օգտագործված դեղերը»` հանդիսանում է 2 դաշտից կազմված դաշտ` «օգտագործված դեղերի անվանումը, ներառյալ օգտագործված դեղաձևը, դեղաչափը և կիրառման եղանակը» և «քանակը», լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից: Համապատասխան շտեմարանը բնութագրում է ընտրության ենթակա դաշտերը: Սույն դաշտը ապահովում է մեկից ավելի ընտրության հնարավորություն (բազմակի լրացման դաշտ):
47. «Ցուցաբերած օգնության ելքը»` ընտրովի դաշտ է, որը լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից:
48. «Հիվանդը տեղափոխված է ստացիոնար»` «այո», «ոչ» լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից:
49. «Ստացիոնար ընդունման ժամը»` պարզ դաշտ է` ֆորմատավորված ժամանակահատվածի մուտքագրման համար, լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից:
50. «Ուղեկցող թերթիկի համարը»` լրացնում է բժիշկը, հիմք ընդունելով կանչի թերթիկի համարը և ուղեկցող թերթիկի հերթական համարը, մուտքագրվում է օպերատորի կողմից:
51. «Բժիշկ»` լրացվում է բժշկի կողմից` անուն, ազգանուն, ստորագրություն:
52. «Բուժակ»` լրացվում է բուժակի կողմից` անուն, ազգանուն, ստորագրություն:
53. «Բուժքույր»` լրացվում է բուժքրոջ կողմից` անուն, ազգանուն, ստորագրություն:
54. «Վարորդ»` լրացվում է վարորդի կողմից` անուն, ազգանուն, ստորագրություն:
Հավելված N 6 ՀՀ առողջապահության նախարարի 2013 թ. հուլիսի 24-ի N 39-Ն հրամանի |
Պլանային |
Անհետաձգելի |
|
□ |
□ |
Խորհրդատուի անուն, ազգանուն, հայրանուն |
-------------------------------------- |
Հիմնական աշխատավայրը |
________________________ |
________________________ | |
Գործուղման վայր |
________________________ |
ՍԱՆԱՎԻԱՅԻ ԹԵՐԹԻԿ
NN |
Հիվանդի անուն, ազգանուն, հայրանուն |
Տարիքը |
Բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ձևերը (Հիվանդանոցային, արտահիվանդանոցային) |
Բժշկական կազմակերպության բժշկի կողմից նախնական ախտորոշումը |
Բժիշկ խորհրդատուի ախտորոշումը |
Ցուցաբերված բժշկական օգնությունը և սպասարկումը |
1. Բժշկական օգնության և սպասարկման տրամադրման ձևը
|
Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն իրականացնող կազմակերպություն |
Բժշկական կազմակերպության տնօրեն |
ք. ___________________ | ք. ___________________ |
«___» _______________ 20__ թ. | «___» _______________ 20__ թ. |
Հավելված N 7 ՀՀ առողջապահության նախարարի 2013 թ. հուլիսի 24-ի N 39-Ն հրամանի |
ՈՒՂԵԿՑՈՂ ԹԵՐԹԻԿ N ____ |
ՈՒՂԵԿՑՈՂ ԹԵՐԹԻԿ N ____ | ||||||||||||||||||||||||||||||
ԿԱՆՉԻ ԹԵՐԹԻԿ N ____ |
ԿԱՆՉԻ ԹԵՐԹԻԿ N ____ | ||||||||||||||||||||||||||||||
Անուն _________________ Տարիքը _______________ Ազգանուն ______________ Տարեթիվը_____________ Հայրանուն _____________ Ամիսը _______________
|
Անուն _________________ Տարիքը _______________ Ազգանուն ______________ Տարեթիվը_____________ Հայրանուն _____________ Ամիսը _______________ | ||||||||||||||||||||||||||||||
Վերցված է փողոցից, բնակավայրից, աշխատավայրից, բժշկական կազմակերպությունից, հասարակական վայրից (ընդգծել) և այլն:
|
Բնակության վայրը ___________________________
| ||||||||||||||||||||||||||||||
Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկի ախտորոշումը, արտահիվանդանոցային բժշկական կազմակերպության ախտորոշումը (ընդգծել և գրել ախտորոշումը)
|
Ցուցաբերված բժշկական օգնություն և սպասարկումը
| ||||||||||||||||||||||||||||||
Տրված է _______________
Բժիշկ__________________________ ազգանունն ընթեռնելի |
Տրված է _______________
Բժիշկ_______________________ ազգանունն ընթեռնելի | ||||||||||||||||||||||||||||||
Բուժակ ___________________ |
Բուժակ ___________________ | ||||||||||||||||||||||||||||||
Ախտորոշումը շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկի ուղեգրով | |||||||||||||||||||||||||||||||
Հիվանդանոցային կազմակերպության ընդունարանի բժշկի ախտորոշումը | |||||||||||||||||||||||||||||||
Հիվանդանոցային կազմակերպության բժշկի վերջնական | |||||||||||||||||||||||||||||||
Վիրահատումը « » ժամը ________________________ | |||||||||||||||||||||||||||||||
Օրը ___________________ Ժամը ________________________ | |||||||||||||||||||||||||||||||
Դուրս է գրվել առողջ, լավացումով, առանց լավացման______ | |||||||||||||||||||||||||||||||
Մահացել է___________________________________________ | |||||||||||||||||||||||||||||||
« » __________________201 թ. | |||||||||||||||||||||||||||||||
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների դիտողությունները (թերությունները) շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ժամանակ | |||||||||||||||||||||||||||||||
Բժիշկ_____________________________________________ԱԱՀ | |||||||||||||||||||||||||||||||
Բաժին |