ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 սեպտեմբերի 2013 թ. |
N 1113-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՎՈՎ 3 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏԱՐՐԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 3-րդ և 8-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի N 55/1-8 եզրակացությունը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Ներքոհիշյալ պետական ոչ առևտրային կազմակերպություններին տալ հանրակրթական ծրագրերով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային համապատասխան տեղերով կրթական գործունեության լիցենզիաներ.
1) «Երևանի Ստ. Լիսիցյանի անվան հ. 34 հիմնական դպրոց» |
|
տարրական հանրակրթական, | |
2) «Երևանի հ. 167 հիմնական դպրոց» |
|
տարրական հանրակրթական, | |
3) Երևանի «Մուշեղ Մխոյանի անվան հ. 68 հիմնական դպրոց» |
|
տարրական հանրակրթական, |
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանին:
|
Ա. Աշոտյան |