Գլխավոր տեղեկություն
Համար
N 15/116-0013
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.03.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.03.06/3(9)
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
20.01.1998
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.01.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.03.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

20.01.1998 թ.
ք. Երևան

N 15/116-0013

 

ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ «ՄԵՔԵՆԱՎԱՐ-ՀՐԱՀԱՆԳՉԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մետրոպոլիտենի աշխատանքը կազմակերպելու ընթացքում կարգապահությունը բարձրացնելու ու պարտականությունները հստակեցնելու նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել մետրոպոլիտենի «Մեքենավար-հրահանգչի պաշտոնեական հրահանգը»:

 

Նախարար

Հ. Քոչինյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ

 

ՄԵՔԵՆԱՎԱՐ - ՀՐԱՀԱՆԳՉԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳ

 

ԵՐԵՎԱՆ - 1998 թ.

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն հրահանգը բխում է ՀՀ տրանսպորտի նախարարության և Երևանի մետրոպոլիտենի կանոնադրական խնդիրներից:

1.2. Մեքենավար-հրահանգչի պաշտոնին նշանակվում են առաջին և երկրորդ կարգի մեքենավարները, որոնք ունեն, որպես կանոն, միջնակարգ-մասնագիտական կամ բարձրագույն կրթություն, մասնագիտական բարձր հմտություն, հեղինակություն են վայելում կոլեկտիվում, կարողանում են իրենց փորձն ու գիտելիքները հաղորդել, լոկոմոտիվային բրիգադներում գիտակցական կարգապահություն հաստատել` գնացքների անվտանգ երթևեկության պահանջներն ապահովելու նպատակով:

1.3. Մեքենավար-հրահանգիչը հանդիսանում է լոկոմոտիվային բրիգադների վարպետ-դաստիարակը և նրանց նկատմամբ, սույն հրահանգի սահմաններում, իրականացնում է հսկողական և կարգադրական ֆունկցիաներ:

1.4. Մեքենավար-հրահանգիչը նշանակվում է էլեկտրադեպոյի պետի հրամանով և անմիջապես ենթարկվում է նրան և շահագործման գծով նրա տեղակալին: Մինչև մեքենավար-հրահանգչի պաշտոնին նշանակելը, պետք է նրանից սահմանված կարգով քննություն ընդունել և ունենալ շարժակազմի ծառայության համաձայնությունը:

1.5. Էլ. դեպոյի պետի հրամանով, յուրաքանչյուր մեքենավար-հրահանգչին կցվում են նվազագույն 16, իսկ առավելագույնը` 32 լոկոմոտիվային բրիգադ:

1.6. Մեքենավար-հրահանգչի աշխատանքը կազմակերպվում է ըստ էլ. դեպոյի պետի կողմից հաստատված ամսական պլանների, որոնք կազմվում են մեքենավար-հրահանգչի և նրան կցված լոկոմոտիվային բրիգադների աշխատանքի գրաֆիկի հիման վրա:

1.7. Մեքենավար-հրահանգիչը էլ. դեպոյի պետին ամենամսյա հաշվետվություն է ներկայացնում իր շարասյան լոկոմոտիվային բրիգադների աշխատանքի, կցված շարժակազմի տեխնիկական վիճակի և ամսական աշխատանքային պլանի կատարման մասին:

1.8. Մեքենավար-հրահանգիչը իր պրակտիկ գործունեության ընթացքում պետք է ղեկավարվի մետրոպոլիտենի տեխնիկական շահագործման կանոններով, մետրոպոլիտենում ազդանշանման, մետրոպոլիտենում գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքի հրահանգներով, գնացքների անվտանգ երթևեկությունը երաշխավորող հրամաններով և հրահանգներով, մետրոպոլիտենի էլ. գնացքների շահագործման, տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման ժամանակ անվտանգության տեխնիկայի կանոններով և այլ ղեկավար փաստաթղթերով, որոնք վերաբերում են նրա աշխատանքին, և սույն պաշտոնեական հրահանգով:

1.9. Մեքենավար-հրահանգչի աշխատանքը գնահատվում է նրան կցված լոկոմոտիվային բրիգադների' գնացքների անվտանգ երթևեկության ապահովման և շարժման գրաֆիկի պահպանման ուղղությամբ կատարած աշխատանքի որակով, ինչպես նաև ուղևորների սպասարկման կուլտուրայի մակարդակով, լոկոմոտիվային բրիգադներում տիրող աշխատանքային և արտադրական կարգապահությամբ և նրա անցկացրած հրահանգավորման մասնագիտական որակով:

1.10. Մեքենավար-հրահանգչին ներգրավել իր պարտականությունների շրջանակի մեջ չմտնող աշխատանքներին, արգելվում է:

 

II. ՄԵՔԵՆԱՎԱՐ-ՀՐԱՀԱՆԳՉԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Հերթապահությունն ընդունող մեքենավար-հրահանգիչը, հերթափոխը հանձնող մեքենավար-հրահանգչի և մատյանում կատարված գրանցումների միջոցով, պետք է ծանոթանա գծում և էլեկտրադեպոյում տիրող իրավիճակին, իր բացակայության ընթացքում տրված հրամաններին, ցուցումներին և լոկոմոտիվային բրիգադներին վերաբերող հրահանգներին:

2.2. Մեքենավար-հրահանգիչը պարտավոր է.

2.2.1. Հսկել, որ լոկոմոտիվային բրիգադները ժամանակին ներկայանան աշխատանքի, անցնեն նախաերթային բժշկական ստուգում, աշխատանքի ներկայանան լավ նախապատրաստված, հաճելի արտաքին տեսքով, տարբերանշաններ ունեցող համազգեստով, ինչպես նաև նախազգուշացման կտրոններով և մետրոպոլիտենի օբյեկտներ մտնելու իրավունքի որոշված անցագրերով:

2.2.2. Հրահանգավորել հերթափոխն ընդունող լոկոմոտիվային բրիգադներին և ստուգել դրա յուրացումը, հսկել լոկոմոտիվային բրիգադների ստորագրությունների առկայությունը հրահանգավորման մատյաններում, ծանոթացնել նրանց ղեկավար հրամաններին, հետևյալ գծային կետի շինություններում կարգ ու կանոնին: Թույլ չտալ աշխատանքի անցնել այն մեքենավարներին, որոնք 12 և ավելի օր բացակայել են աշխատանքից, առանց իր աշխատանքային մատյանում գրավոր եզրակացություն ունենալու:

2.2.3. Մեքենավարի անսպասելի հիվանդության կամ այլ պատճառներով աշխատանքից բացակայելու դեպքում, ապահովել նրա փոխարինումը, իսկ անհրաժեշտության դեպքում իր վրա վերցնել գնացքի կառավարումը կամ շարժակազմի ընդունումը:

2.2.4. Հսկել, որպեսզի լոկոմոտիվային բրիգադները կատարեն մետրոպոլիտենի տեխնիկական շահագործման կանոնների, մետրոպոլիտենում ազդանշանման, մետրոպոլիտենում գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքի հրահանգների պահանջները` հատուկ ուշադրություն դարձնելով երթևեկության համար սահմանված արագությունների, էլ. գնացքների շահագործման, տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման ժամանակ անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման, բրիգադների աշխատանքներին վերաբերող պաշտոնեական և այլ հրահանգների կատարման, ինչպես նաև հրահանգավորումների և գնացքների անվտանգ երթևեկությունն ապահովող այլ փաստաթղթերի վրա:

2.2.5. Լոկոմոտիվային բրիգադներին ուսուցանել գնացքների վարման առաջավոր մեթոդներին, մանևրային տեղաշարժերի կատարմանը, էլեկտրաէներգիայի խնայողաբար ծախսման եղանակներին, շարժակազմի ընդունման և հանձնման ձևերին, էլեկտրական և օդաճնշիչ (պնևմատիկ) արգելակների ճիշտ կիրառմանը:

2.2.6. Անձնական օրինակով ուսուցանել կցված լոկոմոտիվային բրիգադներին աշխատատեղում պահանջվող աշխատանքային հնարքների` գործնական, տեսական և վթարա-վարժանքային պարապմունքների և կունսուլտացիաների միջոցով և վերջում ստուգել դրանց յուրացումը:

2.2.7. Ղեկավարվելով և հսկել պրակտիկանտ մեքենավարների և մեքենավարների օգնականների հետ տարվող ուսուցման ծրագիրը, նրանց հետ անցկացնել շարժակազմում ծագող հնարավոր անսարքությունների վերացմանն ուղղված գործնական պարապմունքներ, գնահատել գնացքը կառավարելու նրանց ունակությունները և տալ համապատասխան գրավոր եզրակացություն մեքենավարի և մեքենավարի օգնականի պաշտոնում աշխատելու լիակատար պատրաստականության մասին:

2.2.8. Լինել լոկոմոտիվային բրիգադների և երիտասարդ աշխատողների հոգատար վարպետ-դաստիարակը, օգնել նրանց յուրացնելու գնացքի կառավարման առաջավոր մեթոդները և շարժակազմի պահպանությանն առաջադրվող պահանջները:

Դրա հետ մեկտեղ խստությամբ պահանջել, որպեսզի լոկոմոտիվային բրիգադները անթերի կատարեն իրենց վրա դրված պարտականությունները, դաստիարակել նրանց աշխատանքում տեղ գտած թերությունների հանդեպ անհանդուրժողականության ոգով:

2.2.9. Պարբերաբար, ամիսը ոչ պակաս քան մեկ անգամ, ստուգել կցված շարժակազմի նորոգման և սպասարկման աշխատանքների որակը և վերացնել հայտնաբերված թերությունները:

2.2.10. Ստուգել էլ. դեպոյում, տեխնիկական զննման կետերում, կայարանամեջերում և կայարանային գծերում լոկոմոտիվային բրիգադների կողմից շարժակազմերի ընդունման և հանձնման սահմանված կարգի կատարումը: Գծի այն տեղերում, որտեղ տեղաբաշխվում են շարժակազմերը գիշերային կանգառման համար, ամեն շաբաթ հսկել, որպեսզի մեքենավարների կողմից պահպանվեն շարժակազմերը ձեռքի (կայանային) արգելակով կայանման վերցնելու գործողությունների կարգը:

2.2.11. Ստուգել լոկոմոտիվային բրիգադների կողմից գնացքը վարելու սահմանված ռեժիմների պահպանումը, ինչպես նաև շարժակազմի տեխնիկական վիճակը:

2.2.12. Կցված լոկոմոտիվային բրիգադների հետ անցկացնել հսկիչ-հրահանգչական ուղևորություններ, 2 ամսում ոչ պակաս քան մեկ անգամ, իսկ մինչև մեկ տարի աշխատանքային ստաժ ունեցող մեքենավարների հետ` ամիսը ոչ պակաս քան մեկ անգամ և այդ մասին գրանցումներ կատարել մեքենավարի տեղեկաքարտում և մեքենավար-հրահանգչի աշխատանքային մատյանում:

Հսկիչ-հրահանգչական ուղևորությունը պետք է կատարվի մեքենավարի հետ ամբողջ սպասարկվող գծով, երկու ուղղություններով:

2.2.13. Անցկացնել լոկոմոտիվային բրիգադների հսկիչ-ստուգարքային ստուգումներ շարժակազմում ծագող հնարավոր անսարքությունները վերացնելու գործնական գիտելիքներից` երեք ամսում ոչ պակաս քան մեկ անգամ, իսկ մինչև մեկ տարի աշխատանքային ստաժ ունեցող մեքենավարների հետ` երկու ամսում ոչ պակաս քան մեկ անգամ` գրանցում կատարելով մեքենավար-հրահանգչի մատյանում:

2.2.14. Տասը օրում ոչ պակաս քան մեկ անգամ, կատարել լոկոմոտիվային բրիգադների աշխատանքի հանկարծակի ստուգումներ` ըստ էլ. դեպոյի պետի կողմից հաստատված գրաֆիկի:

2.2.15. Կազմակերպել և ղեկավարել ավագ մեքենավարների և վարպետ-դաստիարակաների աշխատանքը, տարածել աշխատանքի առաջավոր մեթոդները, հասնել նրան, որպեսզի անընդհատ բարձրացվի իրեն կցված լոկոմոտիվային բրիգադների գործնական հմտությունները, տեսական գիտելիքները և նրանց որակավորման կարգը, մասնակցել լոկոմոտիվային բրիգադների տեսական քննություններին:

2.2.16. Կապ պահպանել գնացքի հերթապահ կարգավարի հետ, իմանալ գծում տիրող իրադրությունը և գնացքների երթևեկության գրաֆիկի խախտման դեպքում, չսպասելով վերադաս ղեկավարների ցուցումներին, անհապաղ միջոցներ ձեռնարկել դրա վերացման համար:

2.2.17. Մասնակցել շարժակազմի աշխատանքում առաջացած վնասվածքի և խոտանի դեպքերի հետաքննությանը կապված լոկոմոտիվային բրիգադների աշխատանքի հետ և նմանատիպ պատահարների կանխման միջոցառումների մշակմանը: Ապահովել լոկոմոտիվային բրիգադի (մեքենավարի) կողմից տեղեկատվության և զեկուցագրի ժամանակին ձևակերպումը` սահմանված կարգին համապատասխան:

2.2.18. Գնացքների անվտանգ երթևեկության մակարդակն իջեցնող, գծերի նորմալ աշխատանքում հայտնաբերված բոլոր շեղումների մասին անմիջապես հայտնել գնացքի հերթապահ կարգավարին և միջոցներ ձեռնարկել դրանց վերացման համար:

2.2.19. Պարբերաբար ստուգել էլ. գնացքների ավտոմատ արգելակների վիճակի համապատասխանությունը մետրոպոլիտենի տեխնիկական շահագործման կանոններով սահմանված արգելակային ճանապարհներին:

 

III. ՄԵՔԵՆԱՎԱՐ-ՀՐԱՀԱՆԳՉԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

3.1. Մեքենավար-հրահանգիչը իրավունք ունի.

3.1.1. Հեռացնել մեքենավարին կամ մեքենավարի օգնականին մեկ աշխատանքային օրով (հերթափոխով), որոնք թույլ են տվել գնացքների անվտանգ երթևեկությանը, մանևրային աշխատանքին, ուղևորների առողջությանը և կյանքին սպառնացող զանցանք:

3.1.2. Գծից հանել տեխնիկական շահագործման կանոնների պահանջներին չբավարարող շարժակազմը:

3.1.3. Դիտողություն անել լոկոմոտիվային բրիգադներին իրենց պաշտոնեական պարտականությունների խախտման դեպքում և զրկել նրանց նախազգուշացման կտրոններից` համաձայն նախազգուշացման կտրոնների մասին կանոնակարգի:

3.1.4. Միջնորդել էլ. դեպոյի պետի և արհմիութենական կազմակերպության առաջ` խրախուսելու աչքի ընկած լոկոմոտիվային բրիգադներին:

3.1.5. Առաջարկություն ներկայացնել էլ. դեպոյի պետին` լոկոմոտիվային բրիգադները որոշակի շարժակազմերին կցելու, անհրաժեշտության դեպքում նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու, պարգևատրման չափը իջեցնելու նպատակով:

 

IV. ՄԵՔԵՆԱՎԱՐ-ՀՐԱՀԱՆԳՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

4.1. Մեքենավար-հրահանգիչը պատասխանատվություն է կրում.

- կցված մեքենավարների և մեքենավարների օգնականների աշխատանքի որակի և աշխատանքային կարգապահության համար,

- հերթափոխն ընդունող լոկոմոտիվային բրիգադների հետ անցկացրած հրահանգավորումների որակի և սույն պաշտոնեական հրահանգով նախատեսված պարտականությունների կատարման համար:

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից

11 փետրվարի 1998 թ.

պԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 18980079

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան