Գլխավոր տեղեկություն
Համար
N 227-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.05.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.05.15/12(130) Հոդ.209
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
11.04.2003
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.04.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2003

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 ապրիլի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11003142

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

11 ապրիլի 2003 թ.
ք. Երևան

N 227-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 422-Մ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հրամայում եմ՝

 

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2000 թ. դեկտեմբերի 25-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 422-Մ հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման կարգում» կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

ա) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն կարգը մշակվել է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի, 16-րդ հոդվածի, 37-րդ հոդվածի 10-րդ կետի, ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին», N 1392-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 19, 28 կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1579-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության 2-րդ գլխի, 10-րդ կետի «ժէ» ենթակետի համաձայն,

բ) 6-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ.

«8 և 10-րդ դասարաններում մեկ առարկայից անբավարար գնահատական ունեցող աշակերտներին թույլատրվում է տվյալ առարկայից հանձնել քննություն մինչև քննաշրջանի ավարտը»,

գ) 12-րդ կետից հանել «կամ նույն դասարանում թողնելու» բառերը,

դ) 31-րդ կետում «քննություններ» բառից հետո լրացնել հետևյալ բառերը. «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության սահմանած միասնական օրերին», իսկ «հունիսի 1-ին» և «հունիսի 3-ին» բառերը հանել,

ե) 29-րդ, 34-րդ կետերում «միջնակարգ կրթության» բառերը փոխարինել «հանրակրթության» բառով:

 

Նախարար՝

Լ. Մկրտչյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան