ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հուլիսի 12-ին
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.6-րդ և 7.7-րդ մասերով.
«7.6. Սերմնաբջիջների դոնորությանն առնչվող ցանկացած գովազդն արգելվում է, եթե այն չի իրականացնում գինեկոլոգիական կամ վերարտադրողաբանական բժշկական օգնության և սպասարկման տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպությունը:
7.7. Ձվաբջիջների դոնորությանը, փոխնակ մոր միջոցով տրամադրվող ծառայություններին առնչվող ցանկացած գովազդն արգելվում է, եթե այն չի իրականացնում վերարտադրողաբանական բժշկական օգնության և սպասարկման տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպությունը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. օգոստոսի 5 Երևան ՀՕ-318-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2024 թվական: