Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-585-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 28.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ իններորդ և տասներորդ պարբերություններով.

«Սույն օրենքը, «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, սահմանում է նաև մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից հարկադիր կատարման ներկայացված արբիտրաժային տրիբունալի վճռի կատարման պայմանները և կարգը այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են դրանց կատարման նկատմամբ: Մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից հարկադիր կատարման ներկայացված արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման նկատմամբ տարածվում են կատարողական թերթի կատարման կանոնները:»

(1-ին հոդվածը փոփ. 26.06.23 ՀՕ-231-Ն)

(26.06.23 ՀՕ-231-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

 

Հոդված 2.

(հոդվածը չեղյալ է ճանաչվել 26.06.23 ՀՕ-231-Ն)

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում «:» կետադրական նշանը փոխարինել «, արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար մշտապես գործող արբիտրաժային հաստատության էլեկտրոնային հաղորդագրությունը:» բառերով:

(3-րդ հոդվածը փոփ. 26.06.23 ՀՕ-231-Ն)

(26.06.23 ՀՕ-231-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

 

Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից երկու ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող տասներորդ պարբերության, 2-րդ հոդվածի, ինչպես նաև 3-րդ հոդվածի՝ նոտարի արձակած վճարման կարգադրության մասով, որոնք ուժի մեջ են մտնում վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 27

Երևան

ՀՕ-585-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2022 թվական: