ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Գանգատներ թիվ 35738/19 և 2933/21
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆՆ ընդդեմ Հայաստանի
և Հակոբ ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆ ընդդեմ Հայաստանի
(տե՛ս կից աղյուսակը)
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), 2023 թվականի հունիսի 15-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Թիմ Այքը [Tim Eicke]՝ Նախագահ, Բրանկո Լուբարդա [Branko Lubarda], Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]`դատավորներ,
և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
հաշվի առնելով կից աղյուսակում նշված տարբեր ամսաթվերի ներկայացված վերոնշյալ գանգատները,
հաշվի առնելով գործերը հաշտության համաձայնությամբ կարգավորելու վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները,
անցկացնելով խորհրդակցություն, որոշեց հետևյալը.
ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Դիմումատուների ցանկը ներկայացված է կից աղյուսակում:
Դիմումատուներին ներկայացրել են Երևանում գործող իրավաբաններ պրն Ա. Թևանյանը և պրն Կ. Թումանյանը:
Կալանավորման համար համապատասխան և բավարար հիմքերի բացակայության վերաբերյալ և թիվ 2933/21 գանգատի դեպքում չափազանց երկար ժամկետով կալանքի վերաբերյալ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն դիմումատուների կողմից ներկայացված բողոքներն ուղարկվել են Հայաստանի կառավարություն (Կառավարություն):
Դատարանն ստացել է գործը հաշտության համաձայնությամբ կարգավորելու վերաբերյալ կողմերի կողմից ստորագրված հայտարարությունը, որի համաձայն դիմումատուները համաձայնել են հրաժարվել Հայաստանի դեմ հետագա պահանջներից այն փաստերի առնչությամբ, որոնք հիմք են սույն գանգատների համար՝ կից աղյուսակում մանրամասնորեն ներկայացված գումարները Կառավարության կողմից իրենց վճարելու պարտավորությունը կատարելու պայմանով: Այդ գումարները կփոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, և դրանք ենթակա են վճարման Դատարանի կողմից կայացված որոշման մասին ծանուցվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում: Այդ գումարները նշված եռամսյա ժամկետում չվճարելու դեպքում Կառավարությունը պարտավորվում է այդ ժամկետը լրանալու օրվանից մինչև վճարման օրն այդ գումարների համար վճարել պարզ տոկոս՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ:
Վճարումը համարվելու է գործերի վերջնական լուծում:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հաշվի առնելով գանգատների առարկայի համանմանությունը՝ Դատարանը նպատակահարմար է գտնում դրանք քննության առնել համատեղ՝ մեկ որոշմամբ։
Դատարանը հաշվի է առնում կողմերի միջև առկա հաշտության համաձայնությունը: Դատարանը գտնում է, որ համաձայնությունը հիմնված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա, ինչպես սահմանված է Կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով, ինչպես նաև գտնում է, որ գանգատների քննությունը շարունակելու հիմնավոր պատճառներ չկան։
Նշվածը հաշվի առնելով՝ նպատակահարմար է գանգատները հանել քննվող գործերի ցուցակից:
Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝
Որոշում է միացնել գանգատները.
Որոշում է գանգատները Կոնվենցիայի 39-րդ հոդվածին համապատասխան հանել իր կողմից քննվող գործերի ցուցակից:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2023 թվականի հուլիսի 6-ին։
Վիկտորիա Մարադուդինա՝ |
Թիմ Այքը՝ |
Քարտուղարի տեղակալի |
Նախագահ
|
ՀԱՎԵԼՎԱԾ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն բողոքներ պարունակող գանգատների ցանկը (կալանավորման համար համապատասխան և բավարար հիմքերի բացակայությունը) |
Թիվ |
Գանգատ թիվ , ներկայացնելու ամսաթիվը |
Դիմումատուի անունը |
Ներկայացուցչի անունը և գտնվելու վայրը |
Կառավա-րության հայտարա-րությունն ստանալու ամսաթիվը |
Դիմումատուի հայտարա-րությունն ստանալու ամսաթիվը |
Ոչ նյութական վնասի դիմաց դիմումա-տուներից յուրա-քանչյուրին շնորհվող գումարը |
Յուրաքանչյուր գանգատի համար ծախսերի և ծախքերի դիմաց շնորհվող գումարը(եվրոյով)2 |
1. |
35738/19 |
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ |
Թևանյան Արմեն |
2023 թվականի մարտի 22 |
2022 թվականի դեկտեմբերի 20 |
2 000 |
250 |
2. |
2933/21 |
Հակոբ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ |
Թումանյան Կարեն |
2023 թվականի մարտի 22 |
2023 թվականի մարտի 14 |
3 000 |
250 |
______________________
1 Գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ:
2 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:
