ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մայիսի 29-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Պետական բյուջեի կատարման հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված՝ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացման շրջանակներում:»:
Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «կառավարությունը» բառը փոխարինել «պետական վերահսկողական ծառայությունը» բառերով.
2) 2.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչապետի որոշման ընդունումից հետո՝ եռամսյա ժամկետում:
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական բյուջեի կատարման հսկողության շրջանակներում սկսված ստուգումների վրա տարածվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործած կարգավորումները:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հունիսի 26 Երևան ՀՕ-188-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2025 թվական:
