ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի հուլիսի 15-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ (Մ6 ՎԱՆԱՁՈՐ-ԲԱԳՐԱՏԱՇԵՆ) ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ» (ՎԱՐԿ ԹԻՎ 3449-ARM) ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վավերացնել 2021 թվականի ապրիլի 7-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» (Վարկ թիվ 3449-ARM) վարկային համաձայնագրի փոփոխությունը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. հուլիսի 19 Երևան ՀՕ-305-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հուլիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|