Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-243-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2013-01.01.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.12.28/66(940) Հոդ.1406
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի դեկտեմբերի 19-ին

 

«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-209-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «եկամտահարկին և» բառերը փոխարինել «ավելացված արժեքի հարկին, իսկ» բառերով.

2) 2-րդ մասի «Արտոնագրային վճարի» բառերը փոխարինել «Իրավաբանական անձանց համար արտոնագրային վճարի» բառերով:

 

 Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում`

 

1) «եկամտահարկի (շահութահարկի)» բառերը փոխարինել «շահութահարկի» բառով.

2) հանել «, ինչպես նաև հարկվող եկամուտը որոշելիս հաշվի չեն առնվում համախառն եկամտից նվազեցումները» բառերը:

 

 Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի 1-ին կետի «անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք» բառերը փոխարինել «ֆիզիկական անձինք, այդ թվում` անհատ ձեռնարկատերերը» բառերով.

2) 2-րդ մասի «6,0 մլն դրամը» բառերը փոխարինել «9,0 մլն դրամը» բառերով.

3) ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 2-րդ կետը, 3-րդ մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերը.

4) 4-րդ մասի «վայր են» բառերը փոխարինել «վայր չեն» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք տվյալ տարվա որևէ ժամանակահատվածում (եռամսյակ, կիսամյակ, 9 ամիս, տարի)» բառերը փոխարինել «ֆիզիկական անձինք տվյալ տարվա որևէ ժամանակահատվածի (օրացուցային տարվա ընթացքում ընտրված ցանկացած ամիս կամ հաջորդական ամիսների հանրագումար, բայց ոչ ավելի, քան մինչև տվյալ օրացուցային տարվա ավարտը) համար` մինչև գործունեություն իրականացնելը, իսկ գործունեության տվյալ տեսակի համար համապատասխան արտոնագիր ունեցող ֆիզիկական անձինք` մինչև նախկին արտոնագրով նախատեսված ժամանակահատվածից հետո գործունեության տվյալ տեսակը շարունակելը» բառերով.

2) 1-ին մասից հանել «` տվյալ ժամանակահատվածի առաջին ամսվա ընթացքում, իսկ տվյալ տեսակի գործունեությունը նոր սկսող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք` տվյալ ամսվա ընթացքում» բառերը.

3) 1-ին մասի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.

 «դ. անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետ` ՀՎՀՀ).».

4) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

 «Արտոնագրային վճար վճարող համարվելու համար դիմում-հայտարարություն ներկայացնելու ամսաթիվը ներառող ամիսն ընդունվում է որպես ամբողջական ամիս` անկախ դիմում-հայտարարությունը ներկայացնելու ամսաթվից:».

5) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասը.

6) 5-րդ մասի «հավելված N 6-ում» և «հավելված N 6-ով» բառերը փոխարինել համապատասխանաբար` «հավելված N 5-ում» և «հավելված N 5-ով» բառերով.

7) 6-րդ և 7-րդ մասերից հանել «(եռամսյակ, կիսամյակ, 9 ամիս, տարի)» բառերը, իսկ 7-րդ մասից` նաև «(եռամսյակային, կիսամյակային, 9 ամսվա, տարեկան) բառերը»:

 

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «հավելված N 1-ում և N 2-ում» բառերը փոխարինել «հավելված N 1-ում» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «2. Գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի ամսական չափը հաշվարկվում է սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 1-ով սահմանված արտոնագրային վճարի ամսական չափի և սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված գործակցի արտադրյալով` դրամական արտահայտությամբ։».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

 «2.1. Արտոնագրային վճարի մեկ ամսվա չափի հաշվարկման համար սահմանվում է 1,0 գործակից: Մեկ ամսից ավելի ժամանակահատվածի համար արտոնագրային վճարի չափը հաշվարկելիս երկրորդ և հետագա ամիսների համար գործակիցը որոշվում է` նախորդ ամսվա համար որոշված գործակիցը նվազեցնելով 0,02 թվով:».

4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «3. Գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով մեկ ամսից ավելի որևէ ժամանակահատվածի համար արտոնագրային վճարի չափը հաշվարկվում է տվյալ ժամանակահատվածում ներառված յուրաքանչյուր ամսվա համար սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան որոշվող արտոնագրային վճարի ամսական չափերի հանրագումարով:».

5) ուժը կորցրած ճանաչել 3.1-ին մասը.

6) 5-րդ մասից հանել «և պարտադիր սոցիալական ապահովության վճարները» բառերը.

7) 6-րդ մասի «եկամտահարկի» բառը փոխարինել «եկամտային հարկի» բառերով:

 

 Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի ««Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31.1-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել 3-րդ և 5-րդ մասերը.

3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «4. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող արտոնագրային վճար վճարողների կողմից կազմակերպություններին, արտոնագրային վճար վճարող չհանդիսացող անհատ ձեռնարկատերերին և նոտարներին ծառայություններ մատուցելու դեպքում վերջիններս, որպես հարկային գործակալ, եկամտի վճարման աղբյուրի մոտ եկամտային հարկը պահում (գանձում) են «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:».

4) 7-րդ մասից հանել «(բացառությամբ` սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի) բառերը:

 

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածից հանել «, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասում նշված դեպքում պարտադիր սոցիալական ապահովության վճարները» բառերը:

 

Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածում`

 

1) 4-րդ և 5-րդ մասերում «N 1 և N 2 հավելվածներում» բառերը փոխարինել «N 1 հավելվածում» բառով.

2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «6. Սույն օրենքի անբաժանելի մաս համարվող N 7 հավելվածում նշված գործունեության տեսակների մասով գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի արտոնագրում նշված արտոնագրային վճարի ելակետային տվյալի մեծությունը հարկային մարմնի կողմից արձանագրված ելակետային տվյալի մեծությունից պակաս լինելու և (կամ) օրենքի անբաժանելի մաս համարվող N 8 հավելվածի 14-րդ կետով սահմանված համապատասխան գործակիցներից ցածր գործակիցներ կիրառելու դեպքերում արտոնագրային վճար վճարողից գանձվում են տվյալ ժամանակահատվածի համար պակաս վճարված արտոնագրային վճարը և տուգանք՝ պակաս վճարված արտոնագրային վճարի 50 տոկոսի չափով։ Հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն գործունեության տեսակի գծով նույն խախտումը թույլ տալու դեպքերում արտոնագրային վճար վճարողից գանձվում են տվյալ ժամանակահատվածի համար պակաս վճարված արտոնագրային վճարը և տուգանք՝ պակաս վճարված արտոնագրային վճարի գումարի չափով։ Սույն մասով սահմանված պատասխանատվությունը կիրառվում է այն բոլոր ժամանակահատվածների համար, որին վերաբերող արտոնագրերում նշված ելակետային տվյալը և (կամ) գործակիցը պակաս է հարկային մարմնի կողմից արձանագրված` համապատասխան ժամանակահատվածի համար օրենքին համապատասխան որոշվող ելակետային տվյալի մեծությունից և (կամ) գործակցից: Սույն մասով սահմանված պատասխանատվության կիրառման համար խախտումը կատարելու ժամանակահատվածի որոշման անհնարինության դեպքում տվյալ ժամանակահատվածն ընդունվում է ոչ պակաս, քան երեք ամիսը:».

3) 7-րդ մասի`

ա. առաջին պարբերությունը «ժամանակահատվածի» բառից հետո լրացնել «(բայց ոչ պակաս երեք ամսվա)» բառերով,

բ. երկրորդ պարբերությունից հանել «բացառապես» բառը, իսկ նույն պարբերության «արտոնագրում չնշված յուրաքանչյուր օրվա համար» բառերը փոխարինել «արտոնագրում չնշված` գործունեության իրականացման յուրաքանչյուր օրվա համար» բառերով.

4) 8-րդ մասի «հաշվարկված տուգանքները» բառերը փոխարինել «հաշվարկված արտոնագրային վճարները և տուգանքները» բառերով.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

 «9. Սույն օրենքի N 7 հավելվածում նշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու դեպքում արտոնագրային վճարը սույն օրենքի N 8 հավելվածով սահմանված ժամկետում չվճարելու դեպքում կիրառվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը` գործունեության իրականացման ժամանակահատվածի առաջին օրվանից սկսած:»:

 

Հոդված 9. Օրենքի N 1 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

«Հավելված N 1

 «Արտոնագրային վճարների մասին»

 Հայաստանի Հանրապետության օրենքի

 

Ց Ա Ն Կ

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՉԱՓԵՐԻ

 

NN

Գործունեության տեսակները

Արտոնագրային վճարի ամսական չափը` ըստ բնակավայրերի (դրամ)

քաղաք Երևան

մարզկենտ-րոններ

այլ քաղաք-ներ

սահմանա-
մերձ գյուղեր

այլ վայրեր

1.

Բնակչության պատվերով կատարվող`

6500

2500

2000

300

1000

1.1

կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում

1.2

հագուստի արտադրություն և նորոգում

1.3

գլխարկների արտադրություն և նորոգում

1.4

գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում

1.5

փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում

1.6

ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում

1.7

համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում

1.8

հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում

1.9

տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն

1.10

այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն

1.11

թիթեղագործական գործունեություն

         

2.

Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում

6500

2500

2000

300

1000

3.

Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ

6500

2500

2000

300

1000

4.

Լեզուների ուսուցման դասընթացներ

10000

4000

3000

400

1500

5.

Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ

15000

5000

4000

600

2000

6.

Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն

6500

2500

2000

300

1000

7.

Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն

6500

2500

2000

300

1000

8.

Ստեղծագործական գործունեություն

6500

2500

2000

300

1000

9.

Խնջույքավարների գործունեություն

15000

5000

4000

600

2000

10.

Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում

6500

2500

2000

300

1000

11.

Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար

6500

2500

2000

300

1000

12.

Դարբնոցային գործունեություն

6500

2500

2000

300

1000

13.

Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում*

15000

10000

10000

5000

5000

* Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցման մասով արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք է ընդունվում զբոսաշրջային տան սենյակների քանակը։»:

 

Հոդված 10. Օրենքի N N 2, 4 և 6 հավելվածներն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 11. Օրենքի N 3 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

«Հավելված N 3

 «Արտոնագրային վճարների մասին»

 Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
արտոնագրային վճար վճարող
համարվելու մասին

Փաստաթղթի հերթական համարը
________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը և ազգանունը

 

2. Ֆիզիկական անձի անձնագրային տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

 

3. Ֆիզիկական անձի սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում)

 

4. Անհատ ձեռնարկատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը

               

5. Գտնվելու (բնակության) վայրը

 

Ցանկանում եմ իրականացնել գործունեության հետևյալ տեսակը (տեսակները)

Գործունեու-թյան իրականաց-ման վայրը

Գործունեության իրականացման ժամանակահատվածի

Արտոնա-գրային վճարի չափը, դրամ

սկիզբը

ավարտը

 

1. Բնակչության պատվերով կատարվող`

       

1.1. կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում

       

հագուստի արտադրություն և նորոգում

       

գլխարկների արտադրություն և նորոգում

       

գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում

       

փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում

       

ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում

       

համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում

       

հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում

       

տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն

       

այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն

       

թիթեղագործական գործունեություն

       

2. Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում

       

3. Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ

       

4. Լեզուների ուսուցման դասընթացներ

       

5. Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ

       

6. Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն

       

7. Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն

       

8. Ստեղծագործական գործունեություն

       

9. Խնջույքավարների գործունեություն

       

10. Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում

       

11. Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար

       

12. Դարբնոցային գործունեություն

       

13. Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում

       

Սույնով հայտարարում եմ, որ`

1) նախորդ տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների (բացառությամբ որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների), ինչպես նաև վարձավճարների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 9,0 մլն դրամը.

2) գործունեության իրականացման համար չեմ օգտագործում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը.

3) չեմ հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի արտադրության) կողմ.

4) գործունեությունը (բացառությամբ իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների) չի իրականացվում մեկից ավելի վայրերում.

5) դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ չունեմ 100 հազար և ավելի դրամը գերազանցող ժամկետանց հարկային պարտավորություններ (այդ թվում` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարը)

Ֆիզիկական անձ

 (անհատ ձեռնարկատեր)

______________________
ստորագրությունը, անունը, ազգանունը

Հայտարարության ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը _____ _______________ 20 __թ.»:

  (լրացվում է հարկային տեսչության կողմից)

 

Հոդված 12. Օրենքի N 5 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

«Հավելված N 5

 «Արտոնագրային վճարների մասին»

 Հայաստանի Հանրապետության օրենքի

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտե

 

Ա Ր Տ Ո Ն Ա Գ Ի Ր  N ______

_____ ________________ 20___թ.

Սույն արտոնագիրը տրվում է _______________________________________________________

_________________________________________________________________________________

(ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

հարկային մարմնում հաշվառված ____ _______ 20___թ.

ՀՎՀՀ 

               

 

և հավաստում է այն մասին, որ նա 20______թ. ընթացքում հանդիսանում է արտոնագրային վճար վճարող:

Գործունեության տեսակը (տեսակները)

Գործունեության իրականացման վայրը

Գործունեության իրականացման ժամանակահատվածի

Արտոնագրային վճարի չափը, դրամ

սկիզբը (ամիս)

ավարտը (ամիս)

         
         

Հարկային տեսչության պետ _____________________________________________________

  (անունը, ազգանունը)

 _______________________________________________

  (ստորագրությունը)

 

Կ.Տ.»:

 

Հոդված 13. Օրենքի N 7 հավելվածում`

 

1) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի 2-րդ ենթակետը, 2-րդ կետի 2-րդ ենթակետը.

2) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-13-րդ ենթակետերով.

«8) սեղանի թենիս խաղի կազմակերպումը.

9) մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեությունը.

10) մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեությունը (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության).

11) ատամնաբուժական գործունեությունը.

12) ատամնատեխնիկական գործունեությունը.

13) անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեությունը:».

3) 2-րդ կետում`

ա. 5-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկում են համարվում ավտոմեքենաների մեխանիկական և էլեկտրական սարքավորանքի, թափքի, ներարկման համակարգի, շարժիչի տեխնիկական սպասարկումը և նորոգումը, ավտոմեքենաների լվացումը, փայլեցումը, ներկումը կամ ներկերի փոշեցրումը, լուսամուտների և հողմապակիների, նստատեղերի նորոգումը, դողերի և օդախցիկների նորոգումը, տեղադրումը, փոխարինումը, հակաքայքայիչ մշակումը, ավտոմեքենաների մասերի և պարագաների տեղադրումը, եթե դա արտադրական գործընթացի փուլ չէ:»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-12-րդ ենթակետերով.

«7) սեղանի թենիս խաղի կազմակերպման գործունեություն է համարվում ժամանցի անցկացման համար սեղանի թենիս խաղի կազմակերպման գործունեությունը.

8) մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեություն է համարվում մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով պատրաստի սննդի (սուրճի, գազավորված ըմպելիքների և այլն) առևտուրը.

9) մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեություն է համարվում զվարճությունների, հանգստի կազմակերպման և այլ վայրերում մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեությունը.

10) ատամնաբուժական գործունեություն է համարվում ատամնաբուժական պոլիկլինիկաների, կենտրոնների կամ կաբինետների կողմից իրականացվող թերապևտիկ, վիրաբուժական, օրթոպեդիկ, ռենտգենաբանական բժշկական օգնության և սպասարկման գործունեությունը.

11) ատամնատեխնիկական գործունեություն է համարվում ատամնատեխնիկական պարագաների պատրաստումը.

12) անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեություն է համարվում անշարժ գույքի առքուվաճառքի և (կամ) վարձակալության հանձնման միջնորդական գործունեությունը:»:

 

Հոդված 14. Օրենքի N 8 հավելվածում`

 

1) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը, 4-րդ կետի 3-րդ ենթակետը, 13-րդ կետի 2-րդ ենթակետը, 19-րդ կետը.

2) 4-րդ կետում`

 ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին ենթակետով.

 «1.1) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը, եթե այդ գործունեությունը կազմակերպվում է 600մ2 գերազանցող սպասարկման սրահի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտում.»,

 բ. 2-րդ ենթակետի «և 7-րդ ենթակետերով» բառերը փոխարինել «, 7-րդ և 8-րդ ենթակետերով» բառերով.

3) 5-րդ կետում`

 ա. առաջին պարբերությունը «մինչև գործունեություն իրականացնելը» բառերից հետո լրացնել «, իսկ գործունեության տվյալ տեսակի համար համապատասխան արտոնագիր ունեցող անձինք` մինչև նախկին արտոնագրով նախատեսված ժամանակահատվածից հետո գործունեության տվյալ տեսակը շարունակելը» բառերով, իսկ նույն պարբերության «(տարվա ընթացքում ընտրված ցանկացած ամիս կամ հաջորդական ամիսների հանրագումար, բայց ոչ ավելի, քան տասներկուամսյա ժամանակահատվածը)» բառերը փոխարինել «(օրացուցային տարվա ընթացքում ընտրված ցանկացած ամիս կամ հաջորդական ամիսների հանրագումար, բայց ոչ ավելի, քան մինչև տվյալ օրացուցային տարվա ավարտը)» բառերով,

 բ. երրորդ պարբերության «բացառապես հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների համար նախատեսված` Երևան քաղաքում և մարզկենտրոններում 300 մ2 և ավելի, այլ քաղաքներում և այլ վայրերում 200 մ2 և ավելի, սահմանամերձ գյուղերում 100 մ2 և ավելի մակերես ունեցող սրահներում,» բառերը փոխարինել «հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների կազմակերպման համար նախատեսված` 100 մ2 և ավելի մակերես ունեցող սրահում, և հանրային սննդի գործունեության իրականացման տվյալ վայրի սրահների ընդհանուր մակերեսը չի գերազանցում 600 մ2-ը, հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների կազմակերպման համար նախատեսված» բառերով.

4) 8-րդ կետի «դիմում» բառը փոխարինել «հայտարարություն» բառով.

5) 9-րդ կետի աղյուսակում`

 ա. հանել հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեությանը վերաբերող տողը,

 բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

«սեղանի թենիս խաղի կազմակերպումը

խաղասե-ղան

10000

7000

6000

5000

1000

մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպումը

ավտոմատ

5000

4000

3000

2000

1000

մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպումը

ավտոմատ

5000

4000

3000

2000

1000

ատամնաբուժա-կան գործունեություն

բազկաթոռ, մինչև երեքը ներառյալ

յուրաքան-չյուր բազկաթոռի համար 80000

յուրաքան-չյուր բազկաթոռի համար 57000

յուրաքան-չյուր բազկաթոռի համար 57000

յուրաքան-չյուր բազկաթոռի համար 28500

յուրաքան-չյուր բազկաթոռի համար 14000

բազկաթոռ, երեքը գերազանցող

240000 գումարած երեք բազկաթոռը գերազանցող յուրաքան-չյուր բազկաթոռի համար 48000

171000 գումարած երեք բազկաթոռը գերազանցող յուրաքան-չյուր բազկաթոռի համար 34000

171000 գումարած երեք բազկաթոռը գերազանցող յուրաքան-չյուր բազկաթոռի համար 34000

85500 գումարած երեք բազկաթոռը գերազանցող յուրաքան-չյուր բազկաթոռի համար 17000

42000 գումարած երեք բազկաթոռը գերազանցող յուրաքան-չյուր բազկաթոռի համար 8400

ատամնատեխնի-կական գործունեություն

աշխատա-տեղ, մինչև երեքը ներառյալ

յուրաքան-չյուր աշխատա-տեղի համար 80000

յուրաքան-չյուր աշխատա-տեղի համար 57000

յուրաքան-չյուր աշխատա-տեղի համար 57000

յուրաքան-չյուր աշխատա-տեղի համար 28500

յուրաքան-չյուր աշխատա-տեղի համար 14000

աշխատա-տեղ, երեքը գերազան-ցող

240000 գումարած երեք աշխատա-տեղը գերազանցող յուրաքան-չյուր աշխատա-տեղի համար 48000

171000 գումարած երեք աշխատա-տեղը գերազանցող յուրաքան-չյուր աշխատա-տեղի համար 34000

171000 գումարած երեք աշխատա-տեղը գերազանցող յուրաքան-չյուր աշխատա-տեղի համար 34000

85500 գումարած երեք աշխատա-տեղը գերազանցող յուրաքան-չյուր աշխատա-տեղի համար 17000

42000 գումարած երեք աշխատա-տեղը գերազանցող յուրաքան-չյուր աշխատա-տեղի համար 8400

անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեություն

աշխատող-ների թիվ

60000

50000

45000

40000

10000».

6) 10-րդ կետի «հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության» բառերը փոխարինել «հանրային սննդի ոլորտում իրականացվող ատամնաբուժական և ատամնատեխնիկական գործունեության տեսակների» բառերով.

7) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Միևնույն ժամանակահատվածում տարբեր բնակավայրերում անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեություն իրականացնելու դեպքում կիրառվում է տվյալ բնակավայրի համար սույն հավելվածի 9-րդ կետով սահմանված արտոնագրային վճարի դրույքաչափերից առավելագույնը։ Անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեություն իրականացնելու վայր է համարվում այն գրասենյակի գտնվելու վայրը, որտեղ կնքվում են անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեությանը վերաբերող պայմանագրեր:».

8) 12-րդ կետի`

 ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն հավելվածի 5-րդ կետով նշված մեկ ամսից ավելի որևէ ժամանակահատվածի համար գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի չափը սահմանվում է տվյալ ժամանակահատվածում ներառված ամիսների համար սույն հավելվածով սահմանված կարգով հաշվարկված արտոնագրային վճարի ամսական չափերի հանրագումարի չափով:»,

 բ. երկրորդ պարբերության «բացառապես հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների կազմակերպման համար նախատեսված` Երևան քաղաքում և մարզկենտրոններում 300 մ2 և ավելի, այլ քաղաքներում և այլ վայրերում 200 մ2 և ավելի, սահմանամերձ գյուղերում 100 մ2 և ավելի մակերես ունեցող» բառերը փոխարինել «սույն հավելվածի 5-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված» բառերով, իսկ «և գործունեության տվյալ տեսակի համար տվյալ արտոնագրում նշված օրերի քանակի» բառերը` «, գործունեության տվյալ տեսակի համար տվյալ արտոնագրում նշված օրերի քանակի, իսկ տվյալ գործունեությունը Երևան քաղաքում իրականացնելու պարագայում` նաև սույն հավելվածի 14-րդ կետի 1.2-րդ կետով սահմանված գործակցի» բառերով.

9) 13-րդ կետի 1-ին և 6-րդ ենթակետերը լրացնել «` արտահայտված քառակուսի մետրով» բառերով.

10) 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-13-րդ ենթակետերով.

 «7) բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար` խաղասեղանների քանակը.

 8) սեղանի թենիս խաղի կազմակերպման գործունեության համար` խաղասեղանների քանակը.

 9) մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեության համար` մետաղադրամով շահագործվող ավտոմատների քանակը.

 10) մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեության համար` խաղային ավտոմատների քանակը.

 11) ատամնաբուժական գործունեության համար` ատամնաբուժական ծառայությունների մատուցման համար նախատեսված բազկաթոռների թիվը.

 12) ատամնատեխնիկական գործունեության համար` ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման աշխատատեղերի թիվը.

 13) անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեության համար` աշխատողների թիվը։».

11) 14-րդ կետում`

 ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ ենթակետերով.

 «1.1) ապրիլ, մայիս, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին բացօթյա վայրերի միջոցով կազմակերպվող հանրային սննդի գործունեության համար` 0.8.

1.2) Երևան քաղաքում սույն հավելվածի 5-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված սրահներում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար` 3.0.»,

 բ. 2-րդ ենթակետի «3,0» թիվը փոխարինել «5.0» թվով,

 գ. 3-րդ ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «3) Երևան քաղաքում վարսավիրական ծառայությունների մատուցման, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտների (բացառությամբ մինչև 50 մ2 սպասարկման սրահի մակերես ունեցող օբյեկտների), ավտոտեխսպասարկման կայանների (կետերի), ավտոկանգառների, բիլիարդ խաղի, սեղանի թենիս խաղի, մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի, մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի գործունեության կազմակերպման համար`

 առաջին և երկրորդ գոտիների համար` 1.4,

 մյուս գոտիների համար` 1.05:»,

 դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին ենթակետով.

«3.1) Երևան քաղաքում ատամնաբուժական, ատամնատեխնիկական գործունեության իրականացման համար`

առաջին և երկրորդ գոտիների համար` 1.0,

մյուս գոտիների համար` 0.75:

Երևան քաղաքի բաշխումը` ըստ տարածքային գոտիների, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

12) լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-րդ կետով.

 «20. Արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակների մասով շահութահարկի կանխավճարներ չեն կատարվում:»:

 

 Հոդված 15. Օրենքի N 8 հավելվածով սահմանված N 1 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ձև N 1

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
արտոնագրային վճար վճարող
համարվելու մասին

Փաստաթղթի հերթական համարը
_____________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

               

2. Իրավաբանական անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը)

 

3. Գտնվելու վայրը

 

4. Արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակահատվածը

 

Գործունեության տեսակը (տեսակները)

Գործունեության իրականացման վայրը

Ելակետային տվյալի մեծությունը

Գործակիցը (գործակիցները)

Գործունեության իրականացման ժամանակահատվածի

Արտոնա-գրային վճարի չափը, դրամ

սկիզբը

ավարտը

5

6

7

8

9

10

11

             
             
             

 

Թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենաների պետհամարանիշները

         
         
         

Օրենքի N 8 հավելվածի 5-րդ կետով սահմանված դեպքում` հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների համար նախատեսված սրահներում իրականացվող հանրային սննդի գործունեության համար հայտարարության 4-րդ կետում նշված ամսվա կոնկրետ օրացուցային օրը (օրերը)`

_______________________________________________________________________________:

(լրացվում է տվյալ ամսվա ամսաթիվը (ամսաթվերը))

 

Օրենքի N 8 հավելվածի 11-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում անհատ ձեռնարկատերերի հաշվառման հասցեում հաշվառված այլ ֆիզիկական անձանց տվյալները, որոնց համար պետք է կատարվի վճարում.

Որպես վարորդ հաշվառված ֆիզիկական անձի անունը, ազգանունը

Հաշվառման հասցեն` համաձայն անձնագրի

   
   

Հայտարարությանը կից ներկայացնում եմ արտոնագրային վճարի վճարումը հաստատող փաստաթղթի պատճենը։

Կազմակերպության տնօրեն
 (անհատ ձեռնարկատեր)

___________________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը

Հայտարարության ստացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը _____ __________________________ 20__ թ.»:

  (լրացվում է հարկային տեսչության կողմից)

 

 Հոդված 16. Օրենքի N 8 հավելվածով սահմանված N 2 ձևը լրացնել հետևյալ տողերով.

 «Օրենքի N 8 հավելվածի 5-րդ կետով սահմանված դեպքում` հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների համար նախատեսված սրահներում իրականացվող հանրային սննդի գործունեության համար ամսվա կոնկրետ օրացուցային օրը (օրերը)`

 

                   
                   
                 

»:

 

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից: Եթե հանրային սննդի գործունեության համար արտոնագիրը տրամադրվել է մինչև 2013 թվականի հունվարի 1-ը, և այդ արտոնագիրը վերաբերում է 2013 թվականի որևէ ժամանակահատվածի, ապա 2013 թվականի հունվարի 1-ից Օրենքի N 8 հավելվածի 14-րդ կետի 1.2-րդ և 2-րդ ենթակետերով սահմանված գործակիցների կիրառման արդյունքում լրացուցիչ վճարման ենթակա արտոնագրային վճարը վճարվում է մինչև 2013 թվականի հունվարի 31-ը ներառյալ:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի N 1 հավելվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնող ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը արտոնագրային վճար վճարող համարվելու մասին դիմում-հայտարարությունները առաջին անգամ կարող են ներկայացնել 2013 թվականի հունվար ամսվա ընթացքում:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի N 7 հավելվածի 1-ին կետի 8-13-րդ ենթակետերով սահմանված գործունեության տեսակներ իրականացնողները արտոնագրային վճար վճարող համարվելու մասին հայտարարությունները առաջին անգամ պետք է ներկայացնեն 2013 թվականի հունվար ամսվա ընթացքում` Օրենքի N 8 հավելվածի 16-րդ կետին համապատասխան վճարելով արտոնագրային վճարը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 28

Երևան

ՀՕ-243-Ն