ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 1994 թ. N 468
Քաղ. Երևան
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԱՑԻ, ԱԼՅՈՒՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1994 թվականի հոկտեմբերի 1-ից սահմանել՝
ա) հացի մանրածախ գին՝ 1 կգ 6 դրամ, ալյուրի՝ 1 կգ 4 դրամ 60 լումա, ներառյալ 3,5 տոկոս առևտրական զեղչը։
Սահմանել, որ հացի և բնակչությանն իրացման ենթակա ալյուրի բեռնումն ու մինչև սպառողը փոխադրումը կատարվում է մատակարարի միջոցով և նրա հաշվին, իսկ բեռնաթափումը՝ ստացողի միջոցով և նրա հաշվին.
բ) կենցաղային կարիքների համար բնակչությանը տրվող էլեկտրաէներգիայի միասնական սակագին՝ 1 կվտ. Ժամը 1 դրամ 30 լումա.
գ) պետության կողմից կարգավորվող` բնակչությանն իրացվող հիմնական ծառայությունների անվանացանկը, սակագները և սահմանային գործակիցները, համաձայն հավելվածի.
դ) ներքաղաքային տրանսպորտով (տրոլեյբուս, տրամվայ) և մետրոյով ուղևորների փոխադրման համար սակագին՝ յուրաքանչյուր անձից 5 դրամ:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը՝
ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, առևտրի նախարարության և Հայկոոպի վարչության հետ համաձայնեցնելով, 1994 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ սահմանել հացի և ալյուրի մնացորդների վերագնահատման կարգ.
բ) հաստատել հացի մանրածախ գնի գնացուցակը և բոլոր սպառող կազմակերպություններն ու ձեռնարկություններն ապահովել նշված գնացուցակով։
3. Սույն որոշման ընդունման պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 1-ի «Բնակչությանն իրացվող հիմնական ծառայությունների սակագների փոփոխման մասին» N 144 որոշումը, բացառությամբ 1-ին կետի «գ» ենթակետի և 1994 թվականի մայիսի 6-ի «Բնակչությանն իրացվող հացի, ալյուրի մանրածախ գների և ներքաղաքային տրանսպորտի սակագների փոփոխման մասին» N 210 որոշումը, բացառությամբ 1-ին կետի «գ» ենթակետի։
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Հավելված սեպտեմբերի 28-ի N 468 որոշման |
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ՍԱԿԱԳՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ
(հավելվածն ուժը կորցրել է համաձայն 19.10.94 N 495 որոշման 3-րդ կետի)
