Գլխավոր տեղեկություն
Համար
N 3677-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 27.09.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
25.09.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
25.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.09.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 3677-Ա

«25» սեպտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿԱՐԵՆ ՕՀԱՆՅԱՆԻ ՀԵՏ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Կարեն Օհանյանի դիմումը` Կոմիտասի պողոտայի հ.46/4 հասցեում գտնվող կրպակի, վերջինիս կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի համար /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.28062024-01-0386 վկայական, գաղտնաբառ՝ 1BSYQBVPBNI7/ կնքված կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին։

Երևանի քաղաքապետի 2006թ. մայիսի 18-ի հ.789-Ա և սեպտեմբերի 18-ի հ.1486-Ա որոշումներով՝ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի հ.46/4 հասցեում գտնվող կրպակի զբաղեցրած 4,5քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրվել է Հասմիկ Օհանյանին և կնքվել է հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին 15.02.2007թ. հ.748 պայմանագիրը: Այնուհետև 11.01.2017թ. Կարեն Օհանյանի հետ կնքվել է Կոմիտասի պողոտայի հ.46/4 հասցեում գտնվող հողամասի կառուցապատման իրավունքի նվիրատվության հ.69 պայմանագիրը, որից ծագող իրավունքը ենթարկվել է պետական գրանցման Կարեն Օհանյանի անվամբ /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 17.01.2017թ. հ.17012017-01-0050 վկայական/:

2007 թվականի փետրվարի 15-ին կնքված կառուցապատման իրավունքի տրամադրման մասին հ.748 պայմանագրի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի մայիսի 18-ին: Երևանի քաղաքապետի 03.11.2016թ. հ.3785-Ա որոշմամբ Կոմիտասի պողոտայի հ.46/4 հասցեում գտնվող 4,5քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման ժամկետը երկարաձգվել է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ 29.04.2021թ. հ.1272-Ա որոշման համաձայն՝ մինչև 2022 թվականի ապրիլի 30-ը:

Քննարկվող հասցեում գտնվող գույքը հանդիսանում է Երևան համայնքի սեփականությունը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.02082024-01-0328 վկայական, գաղտնաբառ՝ K8DMD3MNNSW8/:

Երևանի Կոմիտասի պողոտայի հ.46/4 հասցեում գտնվող կրպակի կադաստրային արժեքը կազմում է 7,291,068 ՀՀ դրամ:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 26-ի հ.50–Ն որոշման հավելվածի 36-րդ կետով.

1. Լիազորել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Կարեն Օհանյանի հետ կնքել համաձայնագիր` Կոմիտասի պողոտայի հ.46/4 հասցեում գտնվող՝ 4,5քմ մակերեսով կրպակի, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի համար 2007 թվականի փետրվարի 15-ին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին հ.748 պայմանագիրը լուծելու մասին.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Կոմիտասի պողոտայի հ.46/4 հասցեում գտնվող 4,5քմ մակերեսով գույքի համար Կարեն Օհանյանի հետ կնքել վարձակալության պայմանագիր՝ գործողության ժամկետը սահմանելով մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը՝ տարեկան վարձավճարը՝ համաձայն Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.50-Ն որոշման հավելվածի 39-րդ կետի 1-ին ենթակետի գ) պարբերության՝ կազմում է 37645 /երեսունյոթ հազար վեց հարյուր քառասունհինգ/ ՀՀ դրամ:

2. Ընդունել ի գիտություն, որ գույքի վարձակալության պայմանագրում «Վարձատուն իրավունք ունի» կետն անհրաժեշտ է լրացնել ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

1) «6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:».

2) «6.8 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ քաղաքաշինական կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված` վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված/դադարած/ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի գ ենթակետի համաձայն` վարձատուի դիմումի հիման վրա:».

3) «6.9 Սույնով կողմերը անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 6.8-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ 3 եղանակներով միաժամանակ.

ա) Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում,

բ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին/փոստին/` առկայության դեպքում,

գ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ` պատվիրված նամակով:».

4) «6.10 Սույնով կողմերը անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 6.9-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Վարձակալն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորությունն է:»:

3. Ընդունել ի գիտություն, որ գույքի վարձակալության պայմանագրում «Վարձավճարը» կետում անհրաժեշտ է ներառել ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«9. Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե Վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման (պայմանագրից հրաժարվելու) մասին:»:

4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան