ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 սեպտեմբերի 2024 թվականի N 1436-Ն
«ԼԵՌՆԵՑԻՆԵՐԻ ՊԱՐԸ» ՔԱՆԴԱԿԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 21-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևան քաղաքի Պարոնյան փողոցի հ. 40 հասցեում, «Դվին» հյուրանոցի առջևի հրապարակում տեղադրված «Լեռնեցիների պարը» քանդակը տեղափոխել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության (Մերգելյան ինստիտուտի) հարակից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա հ. 2/3 հասցեում գտնվող Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող այգու տարածք:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) «1.3. Արաբկիր թաղ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 22-րդ կետով.
« |
|
». |
2) «1.6. Կենտրոն թաղ.» բաժնի 207-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված քանդակի տեղափոխման աշխատանքների իրականացման ծախսերը կատարվում են Երևան համայնքի բյուջեի միջոցների հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման 1-ին կետում նշված քանդակը Երևանի Կոմիտասի պողոտա հ. 2/3 հասցեում տեղադրվելու պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 սեպտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|