ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
30 մայիսի 2000 թ. |
N 02/407 |
ՀՀ ՀՏ ՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 01/45 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև կնքված միջազգային վարկային պայմանագրերով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման» հրահանգի գործողության ընթացքում առաջացած մի շարք հարցերի կանոնակարգման նպատակով հաստատել «Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև կնքված միջազգային վարկային պայմանագրերով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման» հրահանգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հրահանգը:
ՀՀ ՊԵ նախարար` | Գ. Պողոսյան |
Հաստատված է |
Համաձայնեցված է |
|
|
Համաձայնեցված է |
Համաձայնեցված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև կնքված միջազգային վարկային պայմանագրերով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման» հրահանգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1. Հրահանգի 1.5 կետում «հրահանգի հավելվածում բերված տեղեկանքը» բառերը փոխարինել «հրահանգի 1 կամ 2 հավելվածներում բերված տեղեկանքները» բառերով:
2. Հրահանգի 2.4.1 կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) ոչ ռեզիդենտները ազատվում են շահութահարկից, ինչպես նաև աղբյուրի մոտ շահութահարկի պահումից»:
3. Հրահանգը լրացնել նոր 2.8 և 2.9 կետերով` հետևյալ բովանդակությամբ.
«2.8. Հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունները հիմնավորող տեղեկանքների տրման կարգը.
2.8.1. Համաշխարհային բանկի վարկային պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման համար սույն հրահանգի 1 կամ 2 հավելվածներում բերված տեղեկանքի առկայությունը պարտադիր է:
2.8.2. Արտոնությունների կիրառման հիմք հանդիսացող սույն հրահանգի 1 հավելվածում բերված տեղեկանքը տրվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պատասխանատու անձի կողմից, իսկ 2 հավելվածում բերված տեղեկանքը` ծրագիր իրականացնող գրասենյակների կողմից հրահանգի 2.8.3 կետում նշված դեպքերում:
2.8.3. Համաշխարհային բանկի վարկային պայմանագրերով նախատեսված ծրագրերի իրականացման շրջանակներում, վարկային միջոցների հաշվին, ծրագրեր իրականացնող գրասենյակներն իրենց համար սահմանված կարգով նախատեսված պահպանման ծախսերի շրջանակներում ապրանքների ձեռքբերման կամ ծառայությունների ստացման դեպքերում իրավասու են հրահանգի 2 հավելվածում բերված տեղեկանքը հաստատել ինքնուրույնաբար, եթե ձեռք բերվող ապրանքների կամ ստացվող ծառայությունների արժեքը (ներառյալ անուղղակի հարկերը) յուրաքանչյուր միանվագ գործարքի մասով չի գերազանցում 200 հազ. դրամը:
Սույն ենթակետում նշված ծրագրեր իրականացնող գրասենյակները իրենց համար սահմանված կարգով նախատեսված պահպանման ծախսերի շրջանակներում վարկային միջոցների հաշվին ապրանքների ներմուծման դեպքում իրավասու են հրահանգի 2 հավելվածում բերված տեղեկանքը հաստատել ինքնուրույնաբար, եթե յուրաքանչյուր ներմուծման դեպքում ներմուծվող ապրանքների արժեքը չի գերազանցում 200 հազ. դրամը: Այդ նպատակով, ներմուծվող ապրանքների արժեքի որոշման համար հիմք են ընդունվում (տվյալ) ապրանքների հաշվարկային (բեռնառաքման) կամ վճարային փաստաթղթերը: Նշված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում հիմք է ընդունվում մաքսային մարմինների կողմից սահմանված կարգով որոշված մաքսային արժեքը:
2.8.4. Հրահանգի 2.8.3 կետում նշված տեղեկանքը կազմվում է 4 (չորս) օրինակից, որի բնօրինակը և երկու պատճենը տրվում են հարկից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձանց, իսկ մեկ պատճենը պահվում է ծրագրեր իրականացնող գրասենյակի մոտ:
Ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմիններին տրվում է միայն տեղեկանքի բնօրինակը:
Հարկից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձանց կողմից տեղեկանքների երկու պատճենները, յուրաքանչյուր եռամսյակ, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներկայացվում են համապատասխան տարածքային հարկային տեսչություն: Տարածքային հարկային տեսչությունները մեկամսյա ժամկետում տեղեկանքների մեկ պատճենը ուղարկում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
Արտոնությունները կիրառվում են այն գործարքների (գործառնությունների) գծով, որոնց վերաբերյալ տեղեկանքները ներկայացվել են համապատասխան տարածքային հարկային տեսչություն:
2.9. Սույն հրահանգի 2.2 և 2.6 կետերով սահմանված արտոնությունները կիրառվում են նաև ծրագրի իրականացման գրասենյակների կողմից ֆինանսավորվող` ծրագրերի իրականացման համար պատվիրատու կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետությունում կառավարման ֆունկցիա իրականացնող ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց նկատմամբ:
4. Հրահանգի 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
5. Հրահանգում ավելացնել նոր` 2 հավելված (կցվում է):
Հավելված 1 |
Տ ե ղ ե կ ա ն ք N ___
____ ___________ 2000 թ.
Սույնով հաստատվում է, որ __________________________________________ (ծրագիր իրականացնող կամ վերջինիս կողմից ֆինանսավորվող պատվիրատու կազմակերպության անվանումը, հասցեն և ՀՎՀՀ)
Համաշխարհային բանկի վարկային պայմանագրով նախատեսված ծրագրերի շրջանակներում ___________________________________________ (պայմանագրի շրջանակներում իրականացվող ծրագրի անվանումը)
___________________________________________ (մատակարար (կապալառու) կազմակերպության լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը)
գրանցված ____________________________________ (մատակարարի (կապալառուի) կամ անհատ ձեռնարկատիրոջ իրավաբանական հասցեն, ՀՎՀՀ) ___________________________________________ (ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հիմքերը (պայմանագիրը, հաշվարկա-վճարային փաստաթղթերը)
ձեռք է բերում __________________________________ (մատակարարվող ապրանքների, մատուցվող ծառայությունների համառոտ նկարագրությունը)
____________________________________________ (մատակարարվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների քանակը (ծավալը) և ընդհանուր արժեքը)
Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև կնքված վարկային պայմանագրով հատկացված վարկային միջոցների հաշվին: _______________________________________________
_______________________________________________ (համաձայնագրի անվանումը, կնքման ժամկետը, ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացման ժամկետը) |
ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ |
Կ.Տ. (դրոշմակնիք) |
ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՊԱՏՎԻՐԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ |
Կ.Տ. (դրոշմակնիք) |
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ և ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ |
|
Հավելված 2 |
Տ ե ղ ե կ ա ն ք N ___
____ ___________ 2000 թ.
Սույնով հաստատվում է, որ __________________________________________ (ծրագիր իրականացնող կամ վերջինիս կողմից ֆինանսավորվող պատվիրատու կազմակերպության անվանումը, հասցեն և ՀՎՀՀ)
Համաշխարհային բանկի վարկային պայմանագրով նախատեսված ծրագրերի շրջանակներում ___________________________________________ (պայմանագրի շրջանակներում իրականացվող ծրագրի անվանումը)
___________________________________________ (մատակարար (կապալառու) կազմակերպության լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը)
գրանցված ____________________________________ (մատակարարի (կապալառուի) կամ անհատ ձեռնարկատիրոջ իրավաբանական հասցեն, ՀՎՀՀ) ___________________________________________ (ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հիմքերը (պայմանագիրը, հաշվարկա-վճարային փաստաթղթերը)
ձեռք է բերում __________________________________ (մատակարարվող ապրանքների, մատուցվող ծառայությունների համառոտ նկարագրությունը)
____________________________________________ (մատակարարվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների քանակը (ծավալը) և ընդհանուր արժեքը)
Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև կնքված վարկային պայմանագրով հատկացված վարկային միջոցների հաշվին: _______________________________________________
_______________________________________________ (համաձայնագրի անվանումը, կնքման ժամկետը, ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացման ժամկետը) |
ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ |
|
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ ԿՈՂՄԻՑ
03 հուլիսի 2000 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 124000050