«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունվարի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 11804010
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
13 հունվարի 2004 թ. ք. Երևան |
N 12-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-ի N 1 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի հունվարի 8-ի «Առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով իրականացվող գնումների անվանացանկը հաստատելու մասին» N 1 հրամանում կատարել հետևյալ լրացումները`
հրամանով հաստատված «Առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով իրականացվող գնումների» անվանացանկը լրացնել 24, 25, 26, 27 և 28 կետերով հետևյալ բովանդակությամբ`
«24. Հիվանդանոցային բուժօգնություն
25. Ամբուլատոր պոլիկլինիկական բուժօգնություն
26. Հիգիենիկ հակահամաճարակային ծառայություն
27. Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ
28. Առողջապահական հարակից ծառայություններ»:
Նախարար` |
Վ. Խաչատրյան |