Գլխավոր տեղեկություն
Համար
N 1374-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 29.08.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.08.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2024 թվականի N 1374-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 978-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 978-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 1-ին կետը «միջին» բառից առաջ լրացնել «արհեստագործական,» բառով.

2) 3.1-ին կետը ճանաչել ուժը կորցրած.

3) 7-րդ կետի 3-րդ ենթակետում «(web.sսrvey.anqa.am)» բառերը փոխարինել «(http://forms.anqa.am )» բառերով.

4) 8-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. շնորհել ինստիտուցիոնալ հավատարմագրում պայմանով,».

5) 11-րդ և 12-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«11․ ՈԱԱԿ-ը հավատարմագրման հանձնաժողովի ընդունած որոշումը, հավատարմագրման վկայականի ձևաթղթի հետ միասին, ներկայացնում է նախարարություն՝ նախարարի հաստատմանը: Հավատարմագրման գործընթացի սույն կարգի խախտման (խախտումների) հայտնաբերման դեպքում նախարարությունը փաստաթղթերը վերադարձնում է ՈԱԱԿ՝ կրկնակի քննարկման համար: Խախտման (խախտումների) բացակայության դեպքում հավատարմագրման վկայականը 20 (քսան) աշխատանքային օրվա ընթացքում հաստատվում է նախարարի կողմից և հանձնվում ՈԱԱԿ-ին` հավատարմագրման պետական գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու համար: Մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՈԱԱԿ-ը հավատարմագրման պետական գրանցամատյանում կատարում է համապատասխան գրառում և վկայականն առձեռն հանձնում ուսումնական հաստատության ներկայացուցչին՝ հավատարմագրման վկայականների հանձնման գրանցամատյանում ստորագրելուց հետո: Ուսումնական հաստատության ինստիտուցիոնալ կարողությունները համարվում են հավատարմագրված՝ հավատարմագրման պետական գրանցամատյանում գրանցվելու պահից: ՈԱԱԿ-ն ինստիտուցիոնալ հավատարմագրման մասին ընդունված որոշումը հրապարակում է իր կայք-էջում։

12. Մասնագիտական ուսումնական հաստատություններին ինստիտուցիոնալ հավատարմագիրը տրվում է՝

1) 6 տարի ժամկետով, եթե փորձագիտական զեկույցում նշված չեն թերություններ, ապահովված է որակավորումների արժանահավատ շնորհումը, առկա են զարգացման օրինակներ, կառավարման համակարգն ապահովում է բարելավումների իրականացումը.

2) 4 տարի ժամկետով, եթե փորձագիտական զեկույցում նշված թերացումներն առանցքային ազդեցություն չունեն որակավորումների արժանահավատ շնորհման վրա, բավարար հիմքեր են ստեղծված բարելավումների համար, և դրանք կարող են իրականացվել 4 տարվա ընթացքում:

4 տարի ժամկետով հավատարմագրում շնորհելու վերաբերյալ որոշման հրապարակումից հետո երկամսյա ժամկետում ուսումնական հաստատությունը ՈԱԱԿ է ներկայացնում փորձագիտական զեկույցում նշված թերացումների վերացման գործողությունների` հաստատության կողմից հաստատված ծրագիրը և համապատասխան ժամանակացույցը.

3) 4 տարի ժամկետով պայմանով, եթե փորձագիտական զեկույցում նշված թերություններն ազդեցություն կարող են ունենալ որակավորումների արժանահավատ շնորհման վրա, սակայն իրատեսական է դրանց վերացումը և բարելավումների իրականացումը երկու տարվա ընթացքում:».

6) 12․1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«12.1. Ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած մասնագիտական ուսումնական հաստատությունը 2 տարին մեկ անգամ պարտավոր է իրականացնել ինստիտուցիոնալ ներքին գնահատում և արդյունքները ներկայացնել ՈԱԱԿ։».

7) 12.2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

8) 12․3-րդ և 12.4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«12.3. Պայմանով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած ուսումնական հաստատությունների կողմից ինստիտուցիոնալ ներքին գնահատման արդյունքներ ՈԱԱԿ-ին ներկայացնելուց հետո փորձագիտական խումբը մեկ ամսվա ընթացքում կատարում է 2-օրյա այց ուսումնական հաստատություն և ներկայացնում փորձագիտական զեկույց ՈԱԱԿ-ին:

12.4. Պայմանով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած ուսումնական հաստատության կողմից ներկայացված ինստիտուցիոնալ ներքին գնահատման արդյունքների և փորձագիտական զեկույցի հիման վրա հավատարմագրման հանձնաժողովը կայացնում է հետևյալ որոշումները՝

ա. հավատարմագրումը համարել ուժի մեջ ևս 2 տարի, եթե հավատարմագրման հանձնաժողովի որոշման պահանջները սահմանված ժամկետում կատարվել են,

բ. հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչել, եթե հանձնաժողովի որոշման պահանջները սահմանված ժամկետում չեն կատարվել։».

9) 12․5-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

10) 12.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«12.6. ՈԱԱԿ-ը հավատարմագրումը մերժելու մասին որոշումն ու հիմնավորումն ուղարկում է ուսումնական հաստատություն և նախարարություն, ինչպես նաև համապատասխան գրառում կատարում հավատարմագրման պետական գրանցամատյանում։».

11) 12.7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

12) 13-րդ կետը «ուսումնական հաստատությանը» բառերից առաջ լրացնել «բարձրագույն» բառով.

13) 14-րդ կետի 3-րդ ենթակետում «(web.sսrvey.anqa.am)» բառերը փոխարինել «(http://forms.anqa.am )» բառերով.

14) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«21. ՈԱԱԿ-ը հավատարմագրման հանձնաժողովի ընդունած որոշումը, հավատարմագրման վկայականի ներդիրի ձևաթղթի հետ միասին, ներկայացնում է նախարարություն՝ նախարարի հաստատմանը: Հավատարմագրման գործընթացի ընթացակարգային խախտման (խախտումների) հայտնաբերման դեպքում փաստաթղթերը վերադարձվում են ՈԱԱԿ՝ կրկնակի քննարկման համար: Խախտման (խախտումների) բացակայության դեպքում հավատարմագրման վկայականը 20 (քսան) աշխատանքային օրվա ընթացքում հաստատվում է նախարարի կողմից և հանձնվում ՈԱԱԿ-ին` հավատարմագրման պետական գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու համար: Մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՈԱԱԿ-ը հավատարմագրման պետական գրանցամատյանում կատարում է համապատասխան գրառում և վկայականն առձեռն հանձնում ուսումնական հաստատության ներկայացուցչին՝ հավատարմագրման վկայականների հանձնման գրանցամատյանում ստորագրելուց հետո: Ուսումնական հաստատության մասնագիտության կրթական ծրագիրը համարվում է հավատարմագրված՝ հավատարմագրման պետական գրանցամատյանում գրանցվելու պահից: ՈԱԱԿ-ը ծրագրային հավատարմագրման մասին ընդունված որոշումը հրապարակում է իր կայքում։»:

15) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«25. Հավատարմագրման հանձնաժողովի ինստիտուցիոնալ կամ ծրագրային հավատարմագրման որոշումները կարող են բողոքարկվել ՈԱԱԿ-ի հոգաբարձուների խորհրդին` որոշման հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում՝ հավատարմագրման հանձնաժողովի ձևավորման և գործունեության ընթացակարգով սահմանված կարգով կամ դատարան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։»:

16) 26-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

17) 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«33. Ինքնավերլուծությունը ներկայացվում է հայերենով՝ թղթային և էլեկտրոնային տարբերակներով: Միջազգային փորձագետ ներգրավելու դեպքում ինքնավերլուծությունը ներկայացվում է նաև անգլերենով:».

18) 52-53-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած.

19) 54-րդ կետում «արդյունքների մասին եզրակացությունները» բառերը փոխարինել «արդյունքները» բառով.

20) 59-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«59. Ուսումնական հաստատությունը 57-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում պարտավոր է իր ստացած պետական հավատարմագրման վկայականը վերադարձնել ՈԱԱԿ-ին և դադարեցման մասին տեղեկացնել նախարարությանը։».

21) 61-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«61. Ուսումնական հաստատությունը պետական հավատարմագրման վկայականը կորցնելու դեպքում դիմում է կրթության պետական կառավարման լիազորված մարմին, որը 15-օրյա ժամկետում տալիս է «Կրկնօրինակ» նշագրմամբ պետական հավատարմագրման նոր վկայական։».

22) 62-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«62. ՈԱԱԿ հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատվում են փորձաքննության անցկացման ձեռնարկը, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման ինքնավերլուծության ձևաչափերը։»:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2024 թվական: