ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 դեկտեմբեր 2023 թվականի N 215-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ, 85-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով.
Հրազդան համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2024 թվականի բյուջեն` համաձայն հավելվածի:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարին 2024 թվականի բյուջեի կատարման ընթացքում կատարել ավագանու որոշմանը չհակասող վերաբաշխումներ բյուջեի 20 տոկոսի չափով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
Համայնքի ղեկավար` |
Ս. Միքայելյան |
07 դեկտեմբեր 2023 թ. ք. Հրազդան |
Հրազդան համայնքի |
(հավելվածը խմբ. 19.01.24 N 04-Ն, 06.02.24 N 28-Ն, 06.03.24 N 46-Ն, 08.04.24 N 61-Ն, 10.05.24 N 76-Ն, 10.06.2024 N 105-Ն, 09.07.24 N 113-Ն, 13.08.24 N 132-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 դեկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|