Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-128-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.06.2009-16.05.2021)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.06.17/31(697) Հոդ.700
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.05.2009
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի մայիսի 19-ին

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-9-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում «ամուսնության և ծննդյան գրանցումը կարող է» բառերը փոխարինել «ամուսնության, ծննդի, իր կողմից կատարված ամուսնության ամուսնալուծության պետական գրանցումը, ինչպես նաև իր կողմից կատարված քաղաքացիական կացության ակտերի գրառման մեջ փոփոխությունը, լրացումը կամ ուղղումը կարող են» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում`

 

1)   2-րդ մասի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) մահացածի ազգականին կամ շահագրգիռ անձին` մահվան ակտի գրառման վերաբերյալ.».

2) 3-րդ մասի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վկայականների կրկնօրինակներ չեն տրամադրվում դադարած ամուսնության և մահացածի վերաբերյալ (բացի մահվան գրանցումից), ինչպես նաև անվավեր ճանաչված քաղաքացիական կացության ակտային գրանցումներից: Շահագրգիռ անձանց դիմումով ՔԿԱԳ մարմինը տրամադրում է փաստաթուղթ, որով հաստատվում են քաղաքացիական կացության ակտերի գրանցումները:»:

 

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Ծննդի պետական գրանցումն իրականացնում է երեխայի ծննդի կամ ծնողների (ծնողներից մեկի) բնակության վայրի, գտնված (ընկեցիկ) երեխաներինը` գտնվելու վայրի կամ երեխայի բնակության վայրի, իսկ կյանքի 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծնունդը` նաև մահվան վայրի ՔԿԱԳ մարմինը:»:

 

Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածը «վայրի» բառից հետո լրացնել «կամ ամուսնության պետական գրանցման վայրի» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 34-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը «Ամուսիններից մեկի» բառերից հետո լրացնել «կամ նրա կողմից լիազորված անձի» բառերով.

2) 3-րդ մասից հանել «ամուսնու պարտադիր» բառերը, իսկ նույն մասը «ցանկացող» բառից հետո լրացնել «ամուսիններից մեկի կամ նրա կողմից լիազորված անձի» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի «դատարանը» բառը փոխարինել «դատարանի գտնվելու վայրի» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասը «(որդեգրողի)» բառից հետո լրացնել «կամ որդեգրողների (որդեգրողի) կողմից լիազորված անձի» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասը «դեպքերում`» բառից հետո լրացնել «նաև» բառով:

 

Հոդված 9. Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է1», «է2» և «է3» կետերով.

 

«է1) երեխայի ծննդյան ակտի գրանցման մեջ նրա, հոր կամ մոր մասին տեղեկությունների (անունը, հայրանունը, ազգանունը փոխելու կապակցությամբ) ուղղման վերաբերյալ ծնողների (ծնողի) դիմումը.

է2) ծննդի ակտի գրանցման մեջ տվյալ անձի կամ իր ծնողների ազգության լրացման վերաբերյալ տվյալ անձի դիմումը, իսկ երեխաների դեպքում` ծնողներից մեկի դիմումը.

է3) տվյալ անձի քաղաքացիական կացության ակտային գրանցումներում առանձին տառերի ուղղման, փոփոխման կամ լրացման վերաբերյալ դիմումը, բացառությամբ մահվան կամ որդեգրման.»:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2009 թ. հունիսի 9
Երևան
 ՀՕ-128-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան