ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2024 թվականի N 576-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ֆլորա Կամոյի Մելքումյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ք. Երևան, Մալաթիա, Ա. Բաբաջանյան փողոց 26/6 շենք, բնակարան 19 հասցեում գտնվող 14 494 994 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 66.9 քառ. մետր մակերեսով բնակարանը և բազմաբնակարան բնակելի շենքի զբաղեցրած 0.1240 հա հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների 67/37171 բաժնեմասը (այսուհետ` անշարժ գույք), անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝ N 01042022-01-0236:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքումը՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
25.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|