Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-257-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (15.01.2009-15.01.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.12.17/63(587) Հոդ.1299
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
28.11.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2007 թվականի նոյեմբերի 28-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Ընդունել ի գիտություն, որ`

1) Հայաստանի Հանրապետության 2008 թվականի համախմբված բյուջեն կկազմի՝

ա. եկամուտների գծով՝ 768.3 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի),

բ. ծախսերի գծով՝ 844.3 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների),

գ. դեֆիցիտը (պակասուրդը)՝ 76.0 մլրդ դրամ.

2) Հայաստանի Հանրապետության համայնքների 2008 թվականի բյուջեները կկազմեն՝

ա. եկամուտների գծով՝ 47.3 մլրդ դրամ (ներառյալ՝ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները),

բ. ծախսերի գծով՝ 47.3 մլրդ դրամ:

 

Հոդված 2. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեն՝

 

 

Գումարը
(հազար դրամներով)

1. Եկամուտների գծով

746,005,467.5

2. Ծախսերի գծով

822,054,378.3

3. Դեֆիցիտը (պակասուրդը)

76,048,910.8

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորմանն ուղղել հետևյալ միջոցները՝

 

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԻ
(ՊԱԿԱՍՈՒՐԴԻ) ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
Գումարը
(հազար դրամներով)
ԸՆԴԱՄԵՆԸ 76,048,910.8
այդ թվում՝  
Ա. Ներքին աղբյուրներ 46,514,004.1
Բ. Արտաքին աղբյուրներ 29,534,906.7

 

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝ 2008 թվականի ընթացքում, օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս առաջնորդվել 12-ամսյա գնաճի 4 + / -1.5 տոկոս թիրախով:

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորումը 2008 թվականի բյուջետային տարվա ընթացքում իրականացնել բացառապես «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 6. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի եկամուտները (առանց սույն օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետով և 11-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 15-րդ և 16-րդ կետերով սահմանված դեպքերում ստացվող եկամուտների), ըստ ձևավորման աղբյուրների դասակարգման առանձին խմբերի, հետևյալ չափերով՝

 

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

ԳՈՒՄԱՐԸ
(հազար դրամներով)

ԸՆԴԱՄԵՆԸ

746,005,467.5

այդ թվում՝

 

Հարկային եկամուտներ

575,090,571.0

Պետական տուրքեր

22,043,919.0

Պարտադիր սոցիալական ապահովության վճարներ

104,902,145.0

Պաշտոնական դրամաշնորհներ

34,927,061.5

Այլ եկամուտներ

9,041,771.0

 

Հոդված 7. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեից հատկացումները (առանց սույն օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետով և 11-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 15-րդ, 16-րդ և 19-րդ կետերով սահմանված դեպքերում կատարվելիք հատկացումների), ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման, հետևյալ չափերով՝

 

Բաժին Խումբ Դաս  

Գումարը
(հազար դրամներով)

      ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 822,054,378.3
      այդ թվում`  
01     ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 103,835,994.8
      այդ թվում`  
  01   Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ 53,284,957.7
    01 Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում 12,592,961.9
    02 Ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ 32,738,118.2
    03 Արտաքին հարաբերություններ 7,953,877.6
  03   Ընդհանուր բնույթի ծառայություններ 2,672,305.3
    01 Աշխատակազմի /կադրերի/ գծով ընդհանուր բնույթի ծառայություններ 384,703.3
    02 Ծրագրման և վիճակագրական ընդհանուր ծառայություններ 975,885.1
    03 Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ 1,311,716.9
  04   Ընդհանուր բնույթի հետազոտական աշխատանք 4,927,502.7
    01 Ընդհանուր բնույթի հետազոտական աշխատանք 4,927,502.7
  05   Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ 2,517,386.0
    01 Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ 2,517,386.0
  06   Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) 7,855,467.1
    01 Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) 7,855,467.1
  07   Պետական պարտքի գծով գործառնություններ 11,025,919.5
    01 Պետական պարտքի գծով գործառնություններ 11,025,919.5
  08   Կառավարության տարբեր մակարդակների միջև իրականացվող ընդհանուր բնույթի տրանսֆերտներ 21,552,456.5
    01 Կառավարության տարբեր մակարդակների միջև իրականացվող ընդհանուր բնույթի տրանսֆերտներ 21,552,456.5
02     ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 125,436,245.3
      այդ թվում`  
  01   Ռազմական պաշտպանություն 120,580,685.5
    01 Ռազմական պաշտպանություն 120,580,685.5
  03   Արտաքին ռազմական օգնություն 115,806.0
    01 Արտաքին ռազմական օգնություն 115,806.0
  04   Հետազոտական և նախագծային աշխատանքներ պաշտպանության ոլորտում 792,200.0
    01 Հետազոտական և նախագծային աշխատանքներ պաշտպանության ոլորտում 792,200.0
  05   Պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) 3,947,553.8
    01 Պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) 3,947,553.8
03     ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ 53,334,506.8
      այդ թվում`  
  01   Հասարակական կարգ և անվտանգություն 32,963,747.4
    01 Ոստիկանություն 20,409,398.7
    02 Ազգային անվտանգություն 12,554,348.7
  02   Փրկարար ծառայություն 3,238,766.3
    01 Փրկարար ծառայություն 3,238,766.3
  03   Դատական գործունեություն և իրավական պաշտպանություն 7,709,140.1
    01 Դատարաններ 7,429,650.7
    02 Իրավական պաշտպանություն 279,489.4
  04   Դատախազություն 2,645,386.6
    01 Դատախազություն 2,645,386.6
  05   Կալանավայրեր 6,777,466.4
    01 Կալանավայրեր 6,777,466.4
04     ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 100,751,090.3
      այդ թվում`  
  01   Ընդհանուր բնույթի տնտեսական, առևտրային և աշխատանքի գծով հարաբերություններ 2,142,362.4
    01 Ընդհանուր բնույթի տնտեսական և առևտրային հարաբերություններ 2,142,362.4
  02   Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և որսորդություն 33,050,763.4
    01 Գյուղատնտեսություն 11,545,732.5
    02 Անտառային տնտեսություն 1,918,111.0
    04 Ոռոգում 19,586,919.9
  03   Վառելիք և էներգետիկա 19,554,401.7
    02 Նավթամթերք և բնական գազ 34,500.0
    04 Վառելիքի այլ տեսակներ 14,252,413.3
    05 Էլեկտրաէներգիա 5,267,488.4
  04   Լեռնաարդյունահանում, արդյունաբերություն և շինարարություն 69,921.6
    01 Հանքային ռեսուրսների արդյունահանում, բացառությամբ բնական վառելիքի 65,921.6
    03 Շինարարություն 4,000.0
  05   Տրանսպորտ 47,134,751.8
    01 Ճանապարհային տրանսպորտ 41,764,651.0
    03 Երկաթուղային տրանսպորտ 4,046,451.8
    04 Օդային տրանսպորտ 138,249.0
    05 Խողովակաշարային և այլ տրանսպորտ 1,185,400.0
  06   Կապ 543,200.0
    01 Կապ 543,200.0
  07   Այլ բնագավառներ 1,215,343.5
    03 Զբոսաշրջություն 250,000.0
    04 Զարգացման բազմանպատակ ծրագրեր 965,343.5
  08   Տնտեսական հարաբերությունների գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ 178,420.0
    01 Ընդհանուր բնույթի տնտեսական, առևտրային և աշխատանքի հարցերի գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ 52,000.0
    02 Գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնորսության և որսորդության գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ 46,420.0
    04 Լեռնաարդյունահանման, արդյունաբերության և շինարարության գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ 80,000.0
  09   Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող) -3,138,074.1
    01 Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող) -3,138,074.1
05     ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 4,313,943.3
      այդ թվում`  
  01   Աղբահանում 28,187.2
    01 Աղբահանում 28,187.2
  03   Շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքար 247,656.6
    01 Օդի աղտոտման դեմ պայքար 247,656.6
  04   Կենսաբազմազանության և բնության պաշտպանություն 962,420.4
    01 Կենսաբազմազանության և բնության պաշտպանություն 962,420.4
  06   Շրջակա միջավայրի պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) 3,075,679.1
    01 Շրջակա միջավայրի պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) 3,075,679.1
06     ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 18,722,758.6
      այդ թվում`  
  01   Բնակարանային շինարարություն 3,665,000.0
    01 Բնակարանային շինարարություն 3,665,000.0
  03   Ջրամատակարարում 13,098,837.8
    01 Ջրամատակարարում 13,098,837.8
  04   Փողոցների լուսավորում 1,000,000.0
    01 Փողոցների լուսավորում 1,000,000.0
  05   Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ 4,000.0
    01 Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ 4,000.0
  06   Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններ (այլ դասերին չպատկանող) 954,920.8
    01 Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններ (այլ դասերին չպատկանող) 954,920.8
07     ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ 54,482,782.4
      այդ թվում`  
  01   Բժշկական ապրանքներ, սարքեր և սարքավորումներ 4,233,910.8
    01 Դեղագործական ապրանքներ 2,323,848.1
    03 Բժշկական սարքեր և սարքավորումներ 1,910,062.7
  02   Արտահիվանդանոցային ծառայություններ 19,168,013.5
    01 Ընդհանուր բնույթի բժշկական ծառայություններ 8,074,224.4
    02 Մասնագիտացված բժշկական ծառայություններ 3,844,127.6
    03 Ստոմատոլոգիական ծառայություններ 872,835.5
    04 Պարաբժշկական ծառայություններ 6,376,826.0
  03   Հիվանդանոցային ծառայություններ 19,111,165.5
    01 Ընդհանուր բնույթի հիվանդանոցային ծառայություններ 5,036,512.0
    02 Մասնագիտացված հիվանդանոցային ծառայություններ 6,916,814.6
    03 Բժշկական, մոր և մանկան կենտրոնների ծառայություններ 7,157,838.9
  04   Հանրային առողջապահական ծառայություններ 2,829,200.4
    01 Հանրային առողջապահական ծառայություններ 2,829,200.4
  05   Առողջապահության գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ 9,326.4
    01 Առողջապահության գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ 9,326.4
  06   Առողջապահություն (այլ դասերին չպատկանող) 9,131,165.8
    01 Առողջապահական հարակից ծառայություններ և ծրագրեր 8,220,631.5
    02 Առողջապահության (այլ դասերին չպատկանող) 910,534.3
08     ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ 15,665,181.8
      այդ թվում`  
  01   Հանգստի և սպորտի ծառայություններ 1,164,341.1
    01 Հանգստի և սպորտի ծառայություններ 1,164,341.1
  02   Մշակութային ծառայություններ 9,152,253.5
    01 Գրադարաններ 1,482,913.7
    02 Թանգարաններ և ցուցասրահներ 1,359,878.0
    03 Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ 962,537.7
    04 Այլ մշակութային կազմակերպություններ 791,146.7
    05 Արվեստ 3,370,662.1
    06 Կինեմատոգրաֆիա 617,485.4
    07 Հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում և պահպանում 567,629.9
  03   Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման և հրատարակչական ծառայություններ 4,374,893.4
    01 Հեռուստառադիոհաղորդումներ 3,408,824.0
    02 Հրատարակչություններ, խմբագրություններ 910,299.5
    03 Տեղեկատվության ձեռքբերում 55,769.9
  04   Կրոնական և հասարակական այլ ծառայություններ 522,437.3
    01 Երիտասարդական ծրագրեր 342,845.6
    02 Քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ 179,591.7
  06   Հանգիստ, մշակույթ և կրոն (այլ դասերին չպատկանող) 451,256.5
    01 Հանգիստ, մշակույթ և կրոն (այլ դասերին չպատկանող) 451,256.5
09     ԿՐԹՈՒԹՅՈՒՆ 103,681,345.2
      այդ թվում`  
  01   Նախադպրոցական և տարրական ընդհանուր կրթություն 16,020,226.8
    02 Տարրական ընդհանուր կրթություն 16,020,226.8
  02   Միջնակարգ ընդհանուր կրթություն 43,007,232.3
    01 Հիմնական ընդհանուր կրթություն 30,080,341.8
    02 Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն 12,926,890.5
  03   Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն 4,107,521.3
    01 Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն 1,680,307.1
    02 Միջին մասնագիտական կրթություն 2,427,214.2
  04   Բարձրագույն կրթություն 6,668,701.1
    01 Բարձրագույն մասնագիտական կրթություն 6,072,432.8
    02 Հետբուհական մասնագիտական կրթություն 596,268.3
  05   Ըստ մակարդակների չդասակարգվող կրթություն 2,346,178.1
    01 Արտադպրոցական դաստիարակություն 1,476,608.3
    02 Լրացուցիչ կրթություն 869,569.8
  06   Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ 31,084,751.5
    01 Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ 31,084,751.5
  08   Կրթություն (այլ դասերին չպատկանող) 446,734.1
    01 Կրթություն (այլ դասերին չպատկանող) 446,734.1
10     ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 219,218,549.3
      այդ թվում`  
  01   Վատառողջություն և անաշխատունակություն 1,156,092.4
    01 Վատառողջություն 175,345.9
    02 Անաշխատունակություն 980,746.5
  02   Ծերություն 159,802,535.0
    01 Ծերություն 159,802,535.0
  03   Հարազատին կորցրած անձինք 37,472.8
    01 Հարազատին կորցրած անձինք 37,472.8
  04   Ընտանիքի անդամներ և զավակներ 36,219,781.2
    01 Ընտանիքի անդամներ և զավակներ 36,219,781.2
  05   Գործազրկություն 3,574,569.6
    01 Գործազրկություն 3,574,569.6
  06   Բնակարանային ապահովում 5,619,000.0
    01 Բնակարանային ապահովում 5,619,000.0
  07   Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) 4,456,027.9
    01 Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) 4,456,027.9
  09   Սոցիալական պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) 8,353,070.4
    01 Սոցիալական պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) 3,978,669.1
    02 Սոցիալական պաշտպանությանը տրամադրող օժանդակ ծառայություններ (այլ դասերին չպատկանող) 4,374,401.3
11     ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 22,611,980.5
      այդ թվում`  
  01   ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 22,611,980.5
    01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 22,611,980.5

(Աղյուսակը փոփ. 17.01.08 N 41-Ն)

 

Հոդված 8. Հաստատել սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին ֆինանսավորվող ծախսատեսակները, ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, հետևյալ չափերով՝

 

 

Գումարը
(հազար դրամներով)

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 822,054,378.3
այդ թվում՝  
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 655,059,368.5
այդ թվում՝  
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ 55,519,515.2
այդ թվում՝  
Դրամով վճարվող աշխատավարձեր և հավելավճարներ 50,907,327.1
Փաստացի սոցիալական ապահովության վճարներ (գործատուի կողմից) 4,612,188.1
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ 136,330,657.0
այդ թվում՝  
Շարունակական ծախսեր 8,847,976.6
Գործուղումների և շրջագայությունների ծախսեր 2,722,747.5
Պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերում 108,657,748.5
Այլ մասնագիտական ծառայությունների ձեռքբերում 2,834,392.0
Ընթացիկ նորոգում և պահպանում (ծառայություններ և նյութեր) 1,008,348.1
Նյութեր 12,259,444.3
ՏՈԿՈՍԱՎՃԱՐՆԵՐ 11,025,919.5
այդ թվում՝  
- Ներքին տոկոսավճարներ 7,464,767.2
- Արտաքին տոկոսավճարներ 3,561,152.3
ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐ 20,907,506.1
այդ թվում՝  
Սուբսիդիաներ պետական կազմակերպություններին 20,429,064.9
Սուբսիդիաներ ոչ պետական կազմակերպություններին 478,441.2
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ 69,569,385.8
այդ թվում՝  
Դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին 1,558,718.7
այդ թվում՝  
- Ընթացիկ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին 888,813.0
- Կապիտալ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին 669,905.7
Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին 60,929,801.8
որից`  
- Ընթացիկ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին 3,724,951.8
- Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին 495,479.7
- Պետական բյուջեից համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաներ 20,981,487.8
- Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին 459,762.2
- Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին 8,875,198.6
- Ընթացիկ դրամաշնորհներ պետական առևտրային կազմակերպություններին 3,287,921.7
- Այլ ընթացիկ դրամաշնորհներ 23,105,000.0
Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին 7,080,865.3
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ 210,384,920.8
այդ թվում՝  
Սոցիալական օգնության դրամական արտահայտությամբ նպաստներ (բյուջեից) 53,750,753.4
այդ թվում՝  
- Հիվանդության և հաշմանդամության նպաստներ բյուջեից 2,242,832.3
- Մայրության նպաստներ բյուջեից 1,975,450.4
- Երեխաների կամ ընտանեկան նպաստներ բյուջեից 30,749,528.9
- Գործազրկության նպաստներ բյուջեից 2,610,000.0
- Կենսաթոշակի անցնելու հետ կապված և տարիքային նպաստներ բյուջեից 88,146.0
- Հուղարկավորության նպաստներ բյուջեից 392,900.0
- Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից 2,297,869.7
- Այլ նպաստներ բյուջեից 13,394,026.1
Կենսաթոշակներ 156,634,167.4
այդ թվում՝  
Կենսաթոշակներ 156,634,167.4
ԱՅԼ ԾԱԽՍԵՐ 151,321,464.1
այդ թվում՝  
Նվիրատվություններ ոչ կառավարչական (հասարակական) կազմակերպություններին 1,652,922.6
Հարկեր, պարտադիր վճարներ և տույժեր, որոնք կառավարման տարբեր մակարդակների կողմից կիրառվում են միմյանց նկատմամբ 83,249.7
Դատարանների կողմից նշանակված տույժեր և տուգանքներ 1,096.3
Այլ ծախսեր 131,967,215.0
Պահուստային միջոցներ 17,616,980.5
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ 166,995,009.8
այդ թվում՝  
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ 175,030,442.8
այդ թվում՝  
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ 170,097,609.3
այդ թվում՝  
ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ 143,650,304.5
այդ թվում՝  
- Շենքերի և շինությունների ձեռքբերում 776,000.0
- Շենքերի և շինությունների շինարարություն 55,830,557.6
- Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում 87,043,746.9
ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ, ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ 22,249,495.4
այդ թվում՝  
- Տրանսպորտային սարքավորումներ 3,546,031.6
- Վարչական սարքավորումներ 7,195,797.2
- Այլ մեքենաներ և սարքավորումներ 11,507,666.6
ԱՅԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ 4,197,809.4
այդ թվում՝  
- Աճեցվող ակտիվներ 500,000.0
- Ոչ նյութական հիմնական միջոցներ 129,710.0
- Գեոդեզիական-քարտեզագրական ծախսեր 477,770.8
- Նախագծահետազոտական ծախսեր 3,090,328.6
ՊԱՇԱՐՆԵՐ 4,782,833.5
այդ թվում՝  
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ 4,782,113.5
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ 720.0
ՉԱՐՏԱԴՐՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐ 150,000.0
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐ  (8,035,433.0)

 (Աղյուսակը փոփ. 17.01.08 N 41-Ն)

 

Հոդված 9. Սահմանել, որ՝

1) 2009 թվականի հունվար ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ նաև` կառավարություն) չի շարունակի 2008 թվականի բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպումների իրականացումը.

2) 2008 թվականի ընթացքում առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) Հայաստանի Հանրապետության դրամով ստացվող միջոցները մուտքագրվում են գանձապետական միասնական հաշվի սեփականաշնորհման հատուկ ենթահաշվում, իսկ արտարժույթով ստացվող միջոցները` փոխարկվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում և մուտքագրվում գանձապետական միասնական հաշվի սեփականաշնորհման հատուկ ենթահաշվում.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչև 2010 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով.

4) 2008 թվականին քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը կազմում է 40000 դրամ, հարկային և մաքսային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը՝ 55500 դրամ, իսկ յուրաքանչյուր պետական մարմնի քաղաքացիական ծառայողների տարեկան պարգևատրման ֆոնդի միասնական տոկոսային դրույքաչափը` այդ մարմնի գծով Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված քաղաքացիական ծառայողների աշխատավարձի տարեկան ֆոնդի 10 տոկոսը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2008 թվականի բյուջետային տարում էլեկտրաէներգիայի անընդհատ և անխափան մատակարարում պահանջող առավել կարևոր նշանակության սպառողների համար էլեկտրաէներգիա բաշխող ընկերություններին բյուջետային երաշխիքներ չի տրամադրում.

6) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.1-ին հոդվածի I մասի 1.1-ին կետի «դ» ենթակետով և 1.2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված՝ Երևան քաղաքի տարածքում գոյացող եկամտատեսակները 2008 թվականին ամբողջությամբ ուղղվում են Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորմանը.

7) համայնքների բյուջեներին «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածով եկամտահարկից և շահութահարկից նախատեսված մասհանումները 2008 թվականի բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չեն կատարվում, իսկ բնապահպանական վճարներից մասհանումները կատարվում են «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

8) սույն օրենքով նախատեսված ֆինանսական համահարթեցման դոտացիաների ընդհանուր գումարի՝ ըստ առանձին համայնքների բաշխման նպատակով իրականացվող հաշվարկներում (համաձայն «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ կետի) օգտագործվում են յուրաքանչյուր համայնքի գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված՝ այդ համայնքի բյուջե 2006 թվականին վճարման ենթակա հողի հարկի և գույքահարկի տարեկան գումարները (առանց հողի հարկի և գույքահարկի գծով 2006 թվականի hունվարի 1-ի դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի և տուգանքների, ինչպես նաև այդ հարկերի գծով 2006 թվականին հաշվարկված տույժերի և տուգանքների գումարների), ավելացված համայնքների ավագանիների կողմից (ավագանիներին օրենքով տրված իրավասությունների սահմաններում) ընդունված որոշումներով ֆիզիկական անձանց և կազմակերպություններին գույքահարկի գծով արտոնությունների տրամադրման հետևանքով այդ հարկի գծով համայնքների 2006 թվականի բյուջեներում եկամուտների կորուստների գումարները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների գծով եկամուտների կորուստների օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցման ենթակա գումարները: Սահմանել, որ այն համայնքների գծով, որոնց տեղական ինքնակառավարման մարմինները 2007 թվականի հունիսի 1-ի դրությամբ փաստացի իրականացրել են գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառման գործառույթներ, 2008 թվականի ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվում են այդ համայնքների ղեկավարների` գույքահարկի գծով հայտնած ելակետային տվյալները.

9) «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածով սահմանված նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու ծրագիրը տարածվում է նաև այն անձանց վրա, որոնք ժառանգել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ընթացքում զոհվածի անունով մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդը ժառանգման զանգվածի մեջ մտած գումարի չափով: Սույն կետով սահմանված ավանդատուն ներառվում է փոխհատուցման վճարման ցուցակներում` սույն կետում հիշատակված ծրագրի 2-րդ կետի «ե» ենթակետի առաջնահերթությամբ.

10) քաղաքացիաիրավական հարաբերություններից ծագած պարտքի դիմաց պետական կառավարչական հիմնարկի ձեռք բերած գույքի իրացումից եկամուտները հաշվեգրվում են այն հաշիվներին, որտեղ պետք է հաշվեգրվեր տվյալ պարտքի գումարը.

11) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում պետական մասնակցության նվազեցման ճանապարհով ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա գույքն առանձնացնելիս, գույքն ստացող պետական կառավարչական հիմնարկը պարտավոր է մատակարարին վճարել վերջինիս ներկայացրած հարկային հաշվում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարը, մատակարարի անունից այն վճարելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան եկամտային հաշվին` որպես մատակարարի` ավելացված արժեքի հարկի գծով պարտավորության կատարում.

12) Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների օրինականացման վճարներից, ինչպես նաև պետական սեփականություն համարվող և Երևանի քաղաքապետարանին հանձնվող ինքնակամ կառույցների ուղղակի վաճառքից, աճուրդով օտարումից և վարձակալությունից Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտներն ուղղվում են Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորմանը` կառավարության սահմանած կարգով.

13) սույն օրենքի N 1 հավելվածում «Երևանի համաքաղաքային նշանակության ծախսեր» ծրագրով Երևանի քաղաքապետարանի գծով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը 2008 թվականին իրականացվում է Երևան քաղաքում տեղաբաշխված պետական սեփականություն համարվող հողերի օտարումից սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված մուտքերի` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջե ստացմանը համամասնորեն.

14) Երևան քաղաքի վարչական սահմաններում թույլ տված վարչական իրավախախտումների համար Երևանի քաղաքապետի որոշումներով նշանակված տուգանքներից (տույժերից) Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտներն ուղղվում են Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորմանը` կառավարության սահմանած կարգով.

15) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման գծով Հայաստանի Հանրապետության անունից իրականացվող ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարների 2008 թվականի օգտագործման ուղղությունները (տարեկան ծախսերի նախահաշվի ձևով) և կարգը հաստատում է կառավարությունը:

Սույն կետում նշված ծախսերի ֆինանսավորումը, հաստատված նախահաշվին համապատասխան, 2008 թվականին իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման գծով Հայաստանի Հանրապետության անունից իրականացվող ծառայությունների դիմաց 2008 թվականին ստացվող վճարների գումարների, ինչպես նաև մինչև 2008 թվականի հունվարի 1-ը մատուցված ծառայությունների դիմաց ստացված վճարների` 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ չօգտագործված գումարների հաշվին.

16) «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների կողմից նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ այդ փոխհատուցումն ստացած անձանց աղքատության ընտանեկան նպաստներ ստացողների ցուցակներից հանելու համար.

17) 2008 թվականին շարունակվում է «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների` նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ կետով հաստատված ծրագրի շրջանակներում հաշվառված անձանց մասով` այդ ծրագրին համապատասխան.

18) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան՝ պետական հիմնարկների համար կառավարության ընդունած որոշումների համաձայն բացված արտաբյուջետային միջոցների հաշիվների (բացառությամբ դատական, իրավապահ և դատական ակտերի հարկադիր կատարման մարմինների դեպոզիտային, իրավաբանական անձանց սպասարկման նպատակով պետական հիմնարկների համար բացված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համար բացված դեպոզիտային (արտարժութային) հաշիվների), ինչպես նաև հարկային պետական ծառայության, մաքսային պետական մարմնի և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների խրախուսման և (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդերի հաշիվների միջոցների շրջանառությունը 2008 թվականի ընթացքում իրականացվում և այդ հաշիվների մուտքերի և ելքերի նախահաշվային և փաստացի ցուցանիշները Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվություններում արտացոլվում են որպես պետական բյուջեի համապատասխան մուտքեր և ելքեր` կառավարության սահմանած կարգով: Ընդ որում, նախահաշիվներով նախատեսվող 2008 թվականի բյուջետային տարվա եկամուտների գումարների չափով ենթակա են ավելացման սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների գումարները, ծախսերի նախահաշվային գումարների չափով` սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները (սույն կետում նշված նախահաշիվներին համապատասխան ֆինանսավորվող ծրագրերը և դրանց գծով նախատեսվող ծախսերը որպես առանձին լրացուցիչ ծրագրեր արտացոլելով սույն օրենքի N 1 հավելվածի` այդ ծրագրերին համապատասխանող բաժիններում), իսկ եկամուտների և ծախսերի նախահաշվային գումարների դրական կամ բացասական տարբերության չափով` համապատասխանաբար պակասեցման կամ ավելացման սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը և սույն օրենքի 3-րդ հոդվածով և N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները (անհրաժեշտության դեպքում լրացում կատարելով այդ տարրերի կազմում).

19) սույն օրենքի N 7 հավելվածով ներկայացված ծրագրերի`

ա. իրականացումը բնութագրող արդյունքի ցուցանիշները սահմանում է կառավարությունը, ընդ որում, այդ ցուցանիշների կատարման մասին հաշվետվության արժանահավատության համար պատասխանատու են այդ ծրագրերն իրականացնող համապատասխան պետական կառավարման մարմինները,

բ. գանձապետական համակարգի միջոցով կատարումը և կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է սույն օրենքի N 1 հավելվածին համապատասխան:

 

Հոդված 10. Հաստատել՝

1) սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների բաշխումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների՝ սույն օրենքի N 1 հավելվածի համաձայն.

2) Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման դոտացիաների ձևով տրամադրվող հատկացումների՝ ըստ օրենքով սահմանված գործոնների բաշխման ենթակա հետևյալ ընդհանուր գումարները՝

ա. «ա» գործոնով և 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքներին տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը՝ 11,209,187.8 հազար դրամ, որից 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող յուրաքանչյուր համայնքին տրամադրվող դոտացիայի տարեկան գումարը՝ 2,000.0 հազար դրամ,

բ. «բ» գործոնով տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը՝ 9,772,300.0 հազար դրամ.

3) համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ֆինանսական համահարթեցման դոտացիաներ և Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների 2006 թվականի բյուջեներում եկամուտների կորուստների փոխհատուցման նպատակով գումարներ տրամադրելու համար սույն օրենքի N 1 հավելվածով նախատեսված հատկացումների ընդհանուր ծավալների բաշխումը` ըստ առանձին համայնքների` սույն օրենքի N 2 հավելվածի համաձայն.

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի 2008 թվականի ծախսերի նախահաշիվը՝ 2,455,000.0 հազար դրամ գումարով` սույն օրենքի N 3 հավելվածի համաձայն.

5) սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` ըստ առանձին տարրերի` սույն օրենքի N 4 հավելվածի համաձայն.

6) «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` բնապահպանական ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեից սուբվենցիաներ ստացող համայնքների ցանկը և այդ սուբվենցիաները տրամադրելու համար նախատեսված հատկացումների գումարները` սույն օրենքի N 5 հավելվածի համաձայն.

7) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2008 թվականի վարչական ծախսերի նախահաշիվը՝ 4,009,886.0 հազար դրամ գումարով` սույն օրենքի N 6 հավելվածի համաձայն և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը՝ 4,564,825.7 հազար դրամ.

8) առանձին պետական կառավարման մարմինների կողմից իրականացվող ծրագրերի գծով սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված բյուջետային հատկացումների բաշխումը ծրագրային դասակարգմամբ` սույն օրենքի N 7 հավելվածի համաձայն:

 

Հոդված 11. Թույլատրել կառավարությանը 2008 թվականին անհրաժեշտության դեպքում՝

1) վերաբաշխել սույն օրենքի N 1 հավելվածում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն բաժնի խմբի դասին պատկանող՝ նույն ծախսային ծրագիրն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև՝ նրանց գծով տվյալ ծրագիրն իրականացնելու համար սույն օրենքով հաստատված հատկացումները.

2) փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն բաժնի խմբի դասին պատկանող՝ սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված նույն ծախսային ծրագիրն իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի ներկայացմամբ՝ Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մարմինների ցանկերում.

3) սույն կետով սահմանված դեպքերում կատարված ծախսերը և ստացված եկամուտներն արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում և այդ գումարների չափով ավելացնելով սույն օրենքի 2-րդ և 6-8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների և ծախսերի (դրանք արտացոլելով նաև սույն օրենքի N 1 հավելվածի համապատասխան բաժիններում որպես առանձին լրացուցիչ ծախսային ծրագրեր) գումարները, Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեից առանց սահմանափակման իրականացնել`

ա. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից դիմումներ, հայցադիմումներ, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումները,

բ. Հայաստանի Հանրապետության հարկային կամ մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում և պետական հիմնարկներում օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված ստուգումների և վերստուգումների արդյունքում առաջադրված լրացուցիչ հարկային և մաքսային պարտավորությունների մարման համար անհրաժեշտ վճարումները,

գ. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ոչ կառավարչական բնույթի գործունեություն իրականացնող պետական (բյուջետային) հիմնարկների պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում պետական գրանցման, կնիքների պատրաստման թույլտվության, ինչպես նաև կազմակերպությանը սեփականության կամ օգտագործման իրավունքով հանձնված գույքի նկատմամբ իրավունքների գրան- ցում կատարելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումները,

դ. պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում պետական մասնակցության նվազեցման ճանապարհով ակտիվների կազմից գույք առանձնացնելիս գույքն ստացող պետական կառավարչական հիմնարկի կողմից մատակարարին վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի պարտավորության կատարման գծով ծախսերը,

ե. սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամներին վարորդական իրավունքի վկայական և ավտոմեքենայի պետական համարանիշ տալու, ինչպես նաև ավտոմեքենայի գրանցման ու վերագրանցման համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումների գծով այդ հաշմանդամների փոխարեն, նշված օրենքի 31-րդ հոդվածի պահանջների համաձայն, կառավարության կողմից կատարվող ծախսերը.

4) պետական սեփականություն համարվող գույքը հիմնադրամներին վարձակալության հանձնելիս` հաշվարկված վարձակալական վճարները, կառավարության սահմանած դեպքերում, թողնել հիմնադրամների տնօրինությանը՝ որպես Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրամներում կատարվող կամավոր գույքային վճար՝ առանց սահմանափակման, այդ գումարներն արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունների ծախսային մասում, որպես պետական բյուջեից (կառավարության պահուստային ֆոնդից) հիմնադրամներին կատարված հատկացումներ, իսկ եկամուտներում՝ որպես պետական բյուջե այդ հիմնադրամների կողմից մուծված վարձակալական նույն չափերի վճարների ստացում.

5) բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում պետական բյուջեում՝ սույն օրենքի համաձայն բյուջետային ելքերի ֆինանսավորման համար միջոցների անբավարարության առաջացման դեպքում, ժամանակավորապես, մինչև 2008 թվականի դեկտեմբերի 15-ը վերականգնելու պայմանով, ներգրավել առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) ստացված միջոցների կուտակման նպատակով բացված գանձապետական միասնական հաշվի սեփականաշնորհման հատուկ ենթահաշվում միջոցների առկա մնացորդի` սույն օրենքով նախատեսված բյուջետային ծախսերի ֆինանսավորմանը չուղղված գումարը, ներկայացնելով այդ ենթահաշվի շարժը Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում (առանձին հավելվածով).

6) սույն օրենքի 6-րդ հոդվածով բյուջետային եկամուտների ըստ դրանց ձևավորման («Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետում նշված) առանձին աղբյուրների գծով սահմանված համապատասխան գումարները պետական բյուջեի կատարման ընթացքում գերազանցած՝ լրացուցիչ ստացված եկամուտների գումարի չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների գումարները, ինչպես նաև ըստ այդ եկամուտների հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի պատկանելիության համապատասխան փոփոխության ենթարկել` բյուջետային ծախսերի ֆինանսավորման համար սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային հատկացումների գումարները և N 1 հավելվածով նախատեսված «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրի (և (կամ) նույն հավելվածով նախատեսված որևէ այլ ծախսային ծրագրի) գծով սահմանված հատկացումները, և (կամ) սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի), սույն օրենքի 3-րդ հոդվածով և N 4 հավելվածով սահմանած դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները, և դրանց օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան (սույն կետի գործողությունը չի տարածվում սույն հոդվածի 3-րդ, 11-րդ, 15-րդ և 16-րդ կետերով, ինչպես նաև սույն օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետով նախատեսված դեպքերի վրա).

7) բյուջետային տարվա արդյունքներով՝ գերազանցել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը՝ ներքին և արտաքին աղբյուրներից բյուջետային վարկերի վերադարձից ստացված` սույն օրենքի N 4 հավելվածով այդ մուտքի գծով նախատեսված մակարդակը գերազանցած գումարից ոչ ավելի չափով (այդ գումարի չափով ավելացնելով N 4 հավելվածով նախատեսված բյուջետային վարկերի վերադարձից գումարը) և ըստ այդ գումարի հաշվին կատարվելիք ելքերի պատկանելիության համապատասխան փոփոխության ենթարկել սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարները, 3-րդ հոդվածով և սույն օրենքի N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները, ինչպես նաև N 1 հավելվածով նախատեսված «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» կամ որևէ այլ ծախսային ծրագրի գծով սահմանված հատկացումները, և դրանց օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.

8) բյուջետային տարվա արդյունքներով՝ գերազանցել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը՝ ներքին և արտաքին աղբյուրներից ստացված փոխառությունների՝ սույն օրենքի N 4 հավելվածով նախատեսված մարումների գծով առաջացող (այդ թվում նաև փոխատուի հետ փոխադարձ համաձայնության դեպքում մարումը չկատարելու դեպքում առաջացող) տնտեսումների գումարից ոչ ավելի չափով (այդ գումարի չափով նվազեցնելով N 4 հավելվածով նախատեսված փոխառությունների մարումների գումարը) և ըստ այդ տնտեսված գումարի հաշվին կատարվելիք ելքերի պատկանելիության համապատասխան փոփոխության ենթարկել սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարները, 3-րդ հոդվածով և N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները, ինչպես նաև N 1 հավելվածով նախատեսված «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» կամ որևէ այլ ծախսային ծրագրի գծով սահմանված հատկացումները, և դրանց օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.

9) վերաբաշխել սույն օրենքի N 3 հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2008 թվականի ծախսերը (ինչպես ըստ ծախսային հոդվածների, այնպես էլ կոմիտեի կենտրոնական ապարատի և ստորաբաժանումների միջև) այն պայմանով, որ թույլ չտրվի կոմիտեի՝ սույն օրենքի N 1 հավելվածում բերված ծախսային ծրագրերի գծով նախատեսված հատկացումների ծավալների փոփոխություն և սույն օրենքի N 3 հավելվածով սահմանված յուրաքանչյուր ծախսային հոդվածի գծով նախատեսված ծախսերի ընդհանուր գումարի կրճատում՝ 15 տոկոսի, կամ ավելացում՝ 30 տոկոսի չափով.

10) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածին և սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 12-րդ կետերին համապատասխան թույլատրվող վերաբաշխումներով պայմանավորված փոփոխություններ կատարել սույն օրենքի NN 2, 3 և 5 հավելվածներում, ինչպես նաև NN 1, 4 և 7 հավելվածների համապատասխան աղյուսակներում.

11) սույն օրենքի 6-րդ հոդվածով հաստատված եկամուտների կազմում չնախատեսված և պետական բյուջե մուտքագրված նվիրաբերված գումարներն ըստ նվիրաբերողի կողմից որոշված ուղղությունների, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն օգտագործելու դեպքում այդ գումարների չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների գումարը և ըստ այդ եկամուտների հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի պատկանելիության փոփոխության ենթարկել` սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարներն ու N 1 հավելվածով նախատեսված սույն կետում նշված եկամուտների հաշվին ֆինանսավորվող համապատասխան ծախսային ծրագրերի գծով սահմանված հատկացումները և (կամ) սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) և սույն օրենքի 3-րդ հոդվածով, ինչպես նաև սույն օրենքի N 4 հավելվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները (եթե սույն կետում նշված եկամուտների հաշվին ֆինանսավորվող ծրագրերը նախատեսված չեն սույն օրենքի N 1 և (կամ) N 4 հավելվածներում, դրանք որպես առանձին լրացուցիչ ծրագրեր ըստ պատկանելիության արտացոլել նշված հավելվածներում` այդ ծրագրերին համապատասխանող բաժիններում).

12) պահպանելով սույն օրենքի N 1 հավելվածում ներկայացված ծախսային ծրագրերի գծով հատկացումների ընդհանուր գումարները՝ վերաբաշխել դրանք ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ սահմանված հոդվածների (առանց սահմանափակման).

13) բյուջետային ելքերի ֆինանսավորման համար 2008 թվականի բյուջետային տարվա ընթացքում պետական բյուջեում միջոցների անբավարարության առաջացման դեպքում դրանց ֆինանսավորմանն ուղղել առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) ստացված միջոցների` սույն օրենքով նախատեսված բյուջետային ծախսերի ֆինանսավորմանը չուղղված գումարները, ինչպես նաև սույն օրենքի 3-րդ հոդվածով հաստատված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման արտաքին աղբյուրների կազմում չնախատեսված, սակայն 2008 թվականի բյուջետային տարվա ընթացքում փաստացի ստացված վարկերի (կամ դրանց առանձին մասնաբաժինների) գումարները.

14) Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային ծախսային ծրագրերի կատարման ընթացքին նպաստելու նպատակով`

ա) սույն օրենքի N 1 հավելվածով նախատեսված ծրագրերը ֆինանսավորելիս (նշված ծախսերի ֆինանսավորման համապատասխան վարկային աղբյուրների առկայությամբ), չգործադրելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված բյուջետային հատկացումների վերաբաշխման մեխանիզմը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի դրույթները, գերազանցել դրանց գծով սույն օրենքի N 1 հավելվածի N 14 աղյուսակով սահմանված` արտաքին աղբյուրներից ստացվող վարկերի հաշվին առանձին ծրագրերի գծով սահմանված հատկացումների գումարները, այդ ծրագրերի գծով սահմանված հատկացումների ընդհանուր գումարը, ինչպես նաև սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) և 3-րդ հոդվածով ու N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները,

բ) 2008 թվականի բյուջետային տարվա ընթացքում ֆինանսավորել սույն օրենքի N 1 և (կամ) N 4 հավելվածներով չնախատեսված վարկային ծրագրերը` դրանց գծով օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացված նպատակային վարկային միջոցների հաշվին, եթե այդ ծրագրերի գծով կառավարության կնքած վարկային, կամ այլ ֆինանսական պարտավորություններ նախատեսող միջազգային պայմանագրերն օրենքով սահմանված կարգով վավերացված կամ հաստատված են: Այդ ծրագրերի գծով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջե ստացվող վարկերի հաշվին կատարված ելքերի գումարից ոչ ավելի չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը, ինչպես նաև ըստ այդ գումարի հաշվին կատարված ելքերի պատկանելիության համապատասխան փոփոխության ենթարկել 3-րդ հոդվածով և N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները, 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները (սույն կետում նշված ծախսերը որպես առանձին լրացուցիչ ծրագրեր ըստ պատկանելիության արտացոլելով սույն օրենքի N 1 և (կամ) N 4 հավելվածներում` այդ ծրագրերին համապատասխանող բաժիններում),

գ) 2008 թվականի բյուջետային տարվա ընթացքում լրացուցիչ ֆինանսավորել սույն օրենքի N 1 և (կամ) N 4 հավելվածներով նախատեսված, ինչպես նաև ֆինանսավորել այդ հավելվածներով չնախատեսված դրամաշնորհային ծրագրերը` դրանց գծով օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից մինչև 2008 թվականի հունվարի 1-ը ստացված միջոցների չօգտագործված մնացորդի հաշվին (այդ գումարի չափով ավելացնելով N 4 հավելվածով նախատեսված` ելքերի ֆինանսավորմանն ուղղվող պետական բյուջեի 2008 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների գումարը) և ըստ այդ միջոցների հաշվին կատարված ելքերի պատկանելիության համապատասխան փոփոխության ենթարկել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը, 3-րդ հոդվածով և N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները, ինչպես նաև 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները (սույն օրենքի N 1 և (կամ) N 4 հավելվածներով այդ դրամաշնորհային ծրագրերը չնախատեսված լինելու դեպքում դրանք որպես առանձին լրացուցիչ ծրագրեր ըստ պատկանելիության արտացոլելով հիշյալ հավելվածներում` այդ ծրագրերին համապատասխանող բաժիններում).

15) պետական սեփականություն համարվող և Երևանի քաղաքապետարանին հանձնվող ինքնակամ կառույցների ուղղակի վաճառքից կամ աճուրդով օտարումից Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային մուտքերի հաշվին կատարված ծախսերի գումարի չափով ավելացնել սույն օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի և ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի համապատասխան գումարները (սույն կետում նշված մուտքերը և դրանց հաշվին ֆինանսավորվող ծախսերն արտացոլելով սույն օրենքի N 1 հավելվածի 04 բաժնի 9 խմբի 1 դասում` որպես առանձին լրացուցիչ ծրագիր).

16) Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների օրինականացման վճարներից, պետական սեփականություն համարվող և Երևանի քաղաքապետարանին հանձնվող ինքնակամ կառույցների վարձակալությունից, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական սահմաններում թույլ տված վարչական իրավախախտումների համար Երևանի քաղաքապետի որոշումներով նշանակված տուգանքներից (տույժերից) Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտների գումարի չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների և 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները (սույն կետում նշված եկամուտների հաշվին ֆինանսավորվող համապատասխան ծախսերն արտացոլելով սույն օրենքի N 1 հավելվածի 04 բաժնի 9 խմբի 1 դասում` որպես առանձին ծրագիր).

17) «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված, սակայն այդ տարում չստացված և սույն օրենքի 6-րդ հոդվածով հաստատված եկամուտների կազմում չնախատեսված պաշտոնական դրամաշնորհների (տրանսֆերտների) գումարները 2008 թվականին ստանալու դեպքում, այդ գումարներն առաջնահերթության կարգով ուղղել դրանց չստացման հետևանքով առաջացած բյուջետային պարտքերի մարմանը.

18) բյուջետային տարվա ընթացքում, չգերազանցելով պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի)` սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված գումարը, վերաբաշխել պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման առանձին աղբյուրների, ինչպես նաև վերջիններիս առանձին տարրերի միջև դրանց գծով սույն օրենքի 3-րդ հոդվածով, ինչպես նաև N 4 հավելվածով հաստատված գումարները՝ դրանից բխող համապատասխան փոփոխություններ կատարելով սույն օրենքի NN 2, 3 և 5 հավելվածներում և N 1 ու N 7 հավելվածների համապատասխան աղյուսակներում.

19) ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող մուտքերի` սույն օրենքով սահմանված գումարը պետական բյուջեի կատարման ընթացքում գերազանցած՝ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից լրացուցիչ ստացված մուտքերի չափով ավելացնել սույն օրենքի N 1 հավելվածով համապատասխան մուտքային ծրագրի գծով ոչ ֆինանսական ակտիվների օտարումից նախատեսված մուտքերի գումարը, ինչպես նաև ըստ այդ մուտքերի հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի պատկանելիության համապատասխան փոփոխության ենթարկել` սույն օրենքի 2-րդ, 7-րդ, 8-րդ հոդվածներով հաստատված և N 1 հավելվածով նախատեսված «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» ծախսային ծրագրի (և (կամ) նույն հավելվածով նախատեսված որևէ այլ ծախսային ծրագրի) գծով սահմանված հատկացումները, և (կամ) սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) և սույն օրենքի 3-րդ հոդվածով, ինչպես նաև N 4 հավելվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները: Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող մուտքերի` սույն օրենքով սահմանված գումարը պետական բյուջեի կատարման ընթացքում գերազանցած՝ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից լրացուցիչ ստացված մուտքերի օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.

20) սույն օրենքի N 1 հավելվածով նախատեսված «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» (կամ որևէ այլ ծախսային ծրագրի) գծով սահմանված հատկացումների հաշվին բյուջետային վարկերի կամ փոխատվությունների տրամադրման կամ մարման, արժեթղթերի (ներառյալ բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության) գնման կամ մարման գծով գործառույթների իրականացման դեպքում նշված գումարների չափով նվազեցնել սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարները և N 1 հավելվածով նախատեսված տվյալ ծախսային ծրագրի գծով սահմանված հատկացումների գումարը, ինչպես նաև դրանից բխող համապատասխան փոփոխություններ կատարել սույն օրենքի 3-րդ հոդվածով և փոփոխություններ կամ լրացումներ` N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարներում և կազմում:

 

Հոդված 12. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝ անհրաժեշտության դեպքում վերաբաշխել սույն օրենքի N 6 հավելվածով սահմանված վարչական ծախսերը (ըստ ենթահոդվածների) այն պայմանով, որ թույլ չտրվի վարչական ծախսերի սույն օրենքի N 6 հավելվածով սահմանված յուրաքանչյուր ենթահոդվածի գծով նախատեսված ծախսերի կրճատում 15 տոկոսի կամ ավելացում՝ 30 տոկոսի չափով:

 

Հոդված 13. Սույն օրենքի NN 1-7 հավելվածները համարվում են սույն օրենքի անբաժանելի մասերը:

 

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան

 

2007թ. դեկտեմբերի 4

Երևան

ՀՕ-257-Ն 

 

Հավելվածներ

 

Էջ 25-78 Էջ 343-395 Էջ 929 Էջ 963 Էջ 990 Էջ 1036-1039
Էջ 79-154 Էջ 396-452 Էջ 930-936 Էջ 964-970 Էջ 991-1010 Էջ 1040-1048
Էջ 155 Էջ 453-512 Էջ 937 Էջ 971-973 Էջ 1011-1012 Էջ 1049-1056
Էջ 156 Էջ 513 Էջ 938-941 Էջ 974 Էջ 1013 Էջ 1057-1064
Էջ 157 Էջ 514-867 Էջ 942-943 Էջ 975-976 Էջ 1014 Էջ 1065-1073
Էջ 158-185 Էջ 868-910 Էջ 944 Էջ 977 Էջ 1015 Էջ 1074-1083
Էջ 186-266 Էջ 911-916 Էջ 945-946 Էջ 978-983 Էջ 1016 Էջ 1084-1088
Էջ 267-292 Էջ 917-919 Էջ 948-949 Էջ 984-986 Էջ 1017-1020 Էջ 1089-1102
Էջ 293-312 Էջ 920-921 Էջ 950-954 Էջ 987 Էջ 1021-1028 Էջ 1103-1106
Էջ 313-342 Էջ 922-927 Էջ 955-957 Էջ 988 Էջ 1029-1032 Էջ 1107-1111
Էջ 928 Էջ 958 Էջ 989 Էջ 1033-1035  
    Էջ 959      
    Էջ 960-962       

(Հավելվածը փոփ. 17.01.08 N 23-Ն 17.01.08 N 32-Ն, 25.01.08 N 22-Ն, 25.01.08 N 35-Ն, 25.01.08 N 36-Ն, 17.01.08 N 41-Ն, 13.02.08  N 101-Ն, 13.02.08  N 107-Ն, 13.02.08  N 158-Ն, 22.02.08  N 199-Ն, 06.03.08 N 209-Ն, 06.03.08  N 212-Ն, 13.03.08 N 219-Ն, 13.03.08  N 225-Ն, 20.03.08 N 235-Ն, 27.03.08 N 278-Ն, 04.04.08 N 301-Ն, 04.04.08 N 376-Ն, 25.04.08 N 460-Ն, 08.05.08 N 430-Ն, 08.05.08 N 474-Ն, 22.05.08 N 470-Ն, 22.05.08 N 479-Ն, 22.05.08 N 497-Ն, 22.05.08 N 489-Ն, 29.05.08 N 538-Ն, 10.04.08 N 544-Ն, 12.06.08 N 579-Ն, 12.06.08 N 577-Ն, 12.06.08 N 578-Ն, 19.06.08 N 598-Ն, 19.06.08 N 635-Ն, 26.06.08 N 649-Ն, 26.06.08 N 650-Ն, 26.06.08 N 659-Ն, 26.06.08 N 667-Ն, 03.07.08 N 701-Ն, 03.07.08 N 702-Ն, 12.06.08 N 706-Ն, 10.07.08 N 736-Ն, 17.07.08 N 750-Ն, 03.07.08 N 769-Ն, 31.07.08 N 814-Ն, 31.07.08 N 833-Ն, 07.08.08 N 856-Ն, 07.08.08 N 862-Ն, 14.08.08 N 912-Ն, 21.08.08 N 933-Ն, 28.08.08 N 974-Ն, 28.08.08 N 963-Ն, 04.09.08 N 983-Ն, 04.09.08 N 985-Ն, 04.09.08 N 986-Ն, 04.09.08 N 995-Ն, 04.09.08 N 1002-Ն, 04.09.08 N 1012-Ն, 11.09.08 N 1023-Ն, 18.09.08 N 1060-Ն, 21.08.08 N 1114-Ն08.10.08 N 1134-Ն, 08.10.08 N 1139-Ն, 08.10.08 N 1244-Ն, 08.10.08 N 1248-Ն, 08.10.08 N 1189-Ն, 16.10.08 N 1185-Ն, 23.10.08 N 1204-Ն, 30.10.08 N 1291-Ն, 06.11.08 N 1278-Ն, 13.11.08 N 1317-Ն, 13.11.08 N 1295-Ն, 20.11.08 N 1382-Ն, 27.11.08 N 1387-Ն, 04.12.08 N 1414-Ն, 04.12.08 N 1419-Ն, 04.12.08  N 1429-Ն, 23.10.08 N 1454-Ն, 04.12.08  N 1434-Ն, 04.12.08  N 1448-Ն, 04.12.08  N 1449-Ն, 04.12.08  N 1450-Ն, 04.12.08  N 1453-Ն, 27.11.08 N 1486-Ն18.12.08 N 1517-Ն, 18.12.08 N 1516-Ն, 25.12.08 N 1540, 25.12.08 N 1539-Ն, 25.12.08 N 1538-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.12.2008, N 1580-Ն 19.02.2009, ՀՕ-257-Ն
25.12.2008, N 1540-Ն 15.01.2009, ՀՕ-257-Ն
25.12.2008, N 1539-Ն 15.01.2009, ՀՕ-257-Ն
25.12.2008, N 1538-Ն 15.01.2009, ՀՕ-257-Ն
25.12.2008, N 1535-Ն 15.01.2009, ՀՕ-257-Ն
25.12.2008, N 1534-Ն 15.01.2009, ՀՕ-257-Ն
25.12.2008, N 1531-Ն 15.01.2009, ՀՕ-257-Ն
18.12.2008, N 1517-Ն 30.12.2008, ՀՕ-257-Ն
18.12.2008, N 1516-Ն 30.12.2008, ՀՕ-257-Ն
27.11.2008, N 1486-Ն 30.12.2008, ՀՕ-257-Ն
23.10.2008, N 1454-Ն 30.12.2008, ՀՕ-257-Ն
11.12.2008, N 1453-Ն 30.12.2008, ՀՕ-257-Ն
11.12.2008, N 1450-Ն 30.12.2008, ՀՕ-257-Ն
11.12.2008, N 1449-Ն 30.12.2008, ՀՕ-257-Ն
11.12.2008, N 1448-Ն 30.12.2008, ՀՕ-257-Ն
04.12.2008, N 1434-Ն 30.12.2008, ՀՕ-257-Ն
04.12.2008, N 1429-Ն 18.12.2008, ՀՕ-257-Ն
04.12.2008, N 1419-Ն 18.12.2008, ՀՕ-257-Ն
04.12.2008, N 1414 -Ն 18.12.2008, ՀՕ-257-Ն
27.11.2008, N 1387-Ն 11.12.2008, ՀՕ-257-Ն
20.11.2008, N 1382-Ն 11.12.2008, ՀՕ-257-Ն
13.11.2008, N 1317-Ն 27.11.2008, ՀՕ-257-Ն
13.11.2008, N 1295-Ն 27.11.2008, ՀՕ-257-Ն
30.10.2008, N 1291-Ն 20.11.2008, ՀՕ-257-Ն
06.11.2008, N 1278-Ն 20.11.2008, ՀՕ-257-Ն
08.10.2008, N 1248-Ն 13.11.2008, ՀՕ-257-Ն
08.10.2008, N 1244-Ն 13.11.2008, ՀՕ-257-Ն
23.10.2008, N 1204-Ն 06.11.2008, ՀՕ-257-Ն
08.10.2008, N 1189-Ն 30.10.2008, ՀՕ-257-Ն
16.10.2008, N 1185-Ն 30.10.2008, ՀՕ-257-Ն
08.10.2008, N 1139-Ն 23.10.2008, ՀՕ-257-Ն
08.10.2008, N 1134-Ն 16.10.2008, ՀՕ-257-Ն
21.08.2008, N 1114-Ն 16.10.2008, ՀՕ-257-Ն
18.09.2008, N 1060-Ն 02.10.2008, ՀՕ-257-Ն
11.09.2008, N 1023-Ն 25.09.2008, ՀՕ-257-Ն
04.09.2008, N 995-Ն 18.09.2008, ՀՕ-257-Ն
04.09.2008, N 986-Ն 18.09.2008, ՀՕ-257-Ն
04.09.2008, N 985-Ն 18.09.2008, ՀՕ-257-Ն
04.09.2008, N 983-Ն 18.09.2008, ՀՕ-257-Ն
04.09.2008, N 1012-Ն 18.09.2008, ՀՕ-257-Ն
04.09.2008, N 1002-Ն 18.09.2008, ՀՕ-257-Ն
21.08.2008, N 933-Ն 13.09.2008, ՀՕ-257-Ն
28.08.2008, N 974-Ն 11.09.2008, ՀՕ-257-Ն
28.08.2008, N 963-Ն 11.09.2008, ՀՕ-257-Ն
14.08.2008, N 912-Ն 04.09.2008, ՀՕ-257-Ն
07.08.2008, N 862-Ն 21.08.2008, ՀՕ-257-Ն
07.08.2008, N 856-Ն 21.08.2008, ՀՕ-257-Ն
31.07.2008, N 833-Ն 14.08.2008, ՀՕ-257-Ն
31.07.2008, N 814-Ն 14.08.2008, ՀՕ-257-Ն
03.07.2008, N 769-Ն 07.08.2008, ՀՕ-257-Ն
17.07.2008, N 750-Ն 31.07.2008, ՀՕ-257-Ն
10.07.2008, N 736-Ն 24.07.2008, ՀՕ-257-Ն
12.06.2008, N 706-Ն 17.07.2008, ՀՕ-257-Ն
03.07.2008, N 702-Ն 17.07.2008, ՀՕ-257-Ն
03.07.2008, N 701-Ն 17.07.2008, ՀՕ-257-Ն
03.07.2008, N 682-Ն 17.07.2008, ՀՕ-257-Ն
19.06.2008, N 598-Ն 12.07.2008, ՀՕ-257-Ն
26.06.2008, N 667-Ն 10.07.2008, ՀՕ-257-Ն
26.06.2008, N 659-Ն 10.07.2008, ՀՕ-257-Ն
26.06.2008, N 650-Ն 10.07.2008, ՀՕ-257-Ն
26.06.2008, N 649-Ն 10.07.2008, ՀՕ-257-Ն
12.06.2008, N 578-Ն 05.07.2008, ՀՕ-257-Ն
12.06.2008, N 577-Ն 05.07.2008, ՀՕ-257-Ն
19.06.2008, N 635-Ն 03.07.2008, ՀՕ-257-Ն
12.06.2008, N 579-Ն 26.06.2008, ՀՕ-257-Ն
10.04.2008, N 544-Ն 21.06.2008, ՀՕ-257-Ն
22.05.2008, N 497-Ն 14.06.2008, ՀՕ-257-Ն
29.05.2008, N 538-Ն 12.06.2008, ՀՕ-257-Ն
08.05.2008, N 430-Ն 08.06.2008, ՀՕ-257-Ն
22.05.2008, N 489-Ն 05.06.2008, ՀՕ-257-Ն
22.05.2008, N 479-Ն 05.06.2008, ՀՕ-257-Ն
08.05.2008, N 474-Ն 05.06.2008, ՀՕ-257-Ն
22.05.2008, N 470-Ն 05.06.2008, ՀՕ-257-Ն
25.04.2008, N 460-Ն 30.05.2008, ՀՕ-257-Ն
04.04.2008, N 376-Ն 01.05.2008, ՀՕ-257-Ն
27.03.2008, N 278-Ն 10.04.2008, ՀՕ-257-Ն
20.03.2008, N 235-Ն 03.04.2008, ՀՕ-257-Ն
13.03.2008, N 225-Ն 27.03.2008, ՀՕ-257-Ն
13.03.2008, N 219-Ն 27.03.2008, ՀՕ-257-Ն
06.03.2008, N 209-Ն 20.03.2008, ՀՕ-257-Ն
22.02.2008, N 199-Ն 20.03.2008, ՀՕ-257-Ն
13.02.2008, N 158-Ն 20.03.2008, ՀՕ-257-Ն
13.02.2008, N 107-Ն 28.02.2008, ՀՕ-257-Ն
13.02.2008, N 101-Ն 28.02.2008, ՀՕ-257-Ն
17.01.2008, N 41-Ն 14.02.2008, ՀՕ-257-Ն
25.01.2008, N 36-Ն 07.02.2008, ՀՕ-257-Ն
25.01.2008, N 35-Ն 07.02.2008, ՀՕ-257-Ն
17.01.2008, N 32-Ն 07.02.2008, ՀՕ-257-Ն
17.01.2008, N 23-Ն 07.02.2008, ՀՕ-257-Ն
25.01.2008, N 22-Ն 07.02.2008, ՀՕ-257-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան