ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 դեկտեմբերի 2023 թվականի N 2133-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ հոդվածի 5-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1666-Ն որոշման 6-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ամրացված՝ 26 496 000 (քսանվեց միլիոն չորս հարյուր իննսունվեց հազար) դրամ սկզբնական արժեքով և 17 589 925 (տասնյոթ միլիոն հինգ հարյուր ութսունինը հազար ինը հարյուր քսանհինգ) դրամ 16 լումա մնացորդային արժեքով «Տոյոտա» մակնիշի (արտադրության տարեթիվը՝ 2018 թվական, նույնացման համարը՝ JTEBU3FJ40K154399) տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը։
2․ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ սահմանելով, որ հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին։
3․ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցը, համաձայն սահմանված ընթացակարգի ամրացնել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
07.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|