|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է | |
|
|
ԼԵՌՆԱՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՄԱՆ ԲԱՑ ԵՂԱՆԱԿԻ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՆՔԱՀԱՆՄԱՆ ՃՅՈՒՂԵՐՈՒՄ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ՄԵՋ ՄՏՑՆԵԼՈՒ
Կ Ա Ր Գ
1. Սույնը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 1993 թ. հունիսի 3-ի «Հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 292 որոշմամբ հաստատված հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրության 3-րդ կետի համաձայն և կանոնակարգում է հանքահանման ճյուղերում արտադրանքի ինքնարժեքի մեջ մտցվող (մարվող) լեռնանախապատրաստական (մակաբացման) աշխատանքների վրա կատարված ծախսերի հաշվառման մեթոդը:
2. Լեռնանախապատրաստական (մակաբացման) աշխատանքների վրա կատարված ծախսերը, ներառյալ ոչ կապիտալ բնույթի լեռնատեխնիկական շենքերի ու շինությունների և շահագործողական հետախուզման ծախսերը, մարվում են գործակցով, որը որոշվում է հանույթի կատարողականի մեջ ներառվող 1 տ. հանքանյութին ընկնող մակաբացման աշխատանքներով` արտահայտված խորանարդ մետրերով:
3. Բաց հանքի մարման գործակիցը որոշվում է տարեսկզբի դրությամբ չմարված մակաբացման աշխատանքների մնացորդի և մինչև բաց հանքի նախագծային ուրվագծով նախատեսված հանքանյութի լրիվ մշակման ավարտը մնացած մակաբացման աշխատանքների ծավալի մնացորդի գումարը այդ նույն ժամանակաշրջանի բաց հանքի հանքանյութի հաշվեկշռային պաշարների ծավալի (որը նվազեցվում կամ ավելացվում է համապատասխանաբար պլանավորվող տարում նախատեսված կորուստի և հանքանյութի աղքատացման տոկոսներով) վրա հարաբերելու միջոցով:
4. Մարվող մակաբացման աշխատանքների ծավալը (խոր. մ.) որոշվում է տվյալ ամսում հանույթի կատարողականի մեջ ներառված հանքաքարի քանակը մարման գործակցով բազմապատկելու միջոցով:
5. Մակաբացման աշխատանքների ծախսերի դուրս գրման ճշտությունը ապահովելու նպատակով սահմանված մարման գործակիցը պետք է ճշգրտվի հանքանյութի հաշվեկշռային պաշարների, մակաբացման աշխատանքների ծավալի ու ժամկետների, հանքատեղի մշակման կարգի փոփոխման հետ միաժամանակ:
6. Արտադրանքի ինքնարժեքի մեջ մտցվող լեռնանախապատրաստական աշխատանքների գումարը որոշվում է հետևյալ ձևով.
ա) Եթե լեռնանախապատրաստական աշխատանքների ամսական մարվող ծավալը գերազանցում է հաշվետու ամսում կատարված մակաբացման աշխատանքների փաստացի ծավալին, ապա այդ ամսում մակաբացման աշխատանքների վրա կատարված փաստացի ծախսերն ամբողջությամբ դուրս են գրվում հանքանյութի արդյունահանման ինքնարժեքով, իսկ դրանց տարբերությունը արտադրանքի ինքնարժեքով դուրս է գրվում «գալիք ժամանակաշրջանի ծախսեր» հաշվի ամսվա սկզբի մնացորդից (գալիք ժամանակաշրջանի ծախսերով հաշվառված չմարված լեռնանախապատրաստման աշխատանքների մեկ խոր. մ.-ի ինքնարժեքով):
բ) Եթե հաշվետու ամսում կատարած մակաբացման աշխատանքների ծավալը գերազանցում է տվյալ ամսում լեռնանախապատրաստական աշխատանքների մարվող ծավալին, ապա մակաբացման աշխատանքների վրա կատարված փաստացի ծախսերը մարվող ծավալի չափով դուրս են գրվում հանքանյութի արդյունահանման ինքնարժեքով, իսկ տարբերությունն ուղղվում է գալիք ժամանակաշրջանի ծախսերին:
| Օրինակ` | |
| 1. Չմարված լեռնանախապատրաստական աշխատանքների ծավալը տարվա սկզբին հազար խոր. մ | - 10000 |
| 2. Լեռնանախապատրաստական աշխատանքների ծավալը մինչև հանքավայրի վերջնական շահագործումը հազար խոր.մ | - 12000 |
| 3. Հանքի հանքանյութի հաշվեկշռային պահուստը հաշվետու տարվա սկզբին հազար տոննա | - 9850 |
| 4. Հաշվետու տարվա կորուստի տոկոսը | - 4 |
| 5. Հաշվետու տարվա աղքատացման տոկոսը | - 12 |
| 6. Հանքանյութի ծավալը հանքում ելնելով աղքատացման և կորուստի չափից հազար տոննա | - 10750 |
|
(9850 x 0,96) : (100 - 12) / |
100 |
| 7. Մարման գործակիցը ընթացիկ տարվա համար խոր. մ/տ | - 2,05 |
|
(10000 + 12000) / |
10750 |
| 8. Չմարված լեռնանախապատրաստական աշխատանքների ծավալը հաշվետու ամսվա սկզբին հազար խոր. մ | - 11000 |
| 9. Չմարված լեռնանախապատրաստական աշխատանքների ծախսերը հաշվետու տարվա սկզբին հազար դրամ | - 16500 |
| 10. Չմարված լեռնանախապատրաստական աշխատանքների մեկ խոր. մ-ի ինքնարժեքը հազար դրամ | - 1,5 |
|
(16500 : 11000) |
|
| 11. Հաշվետու ամսում արդյունահանված հանքանյութի ծավալը հազար տոննա | - 1400 |
| 12. Հաշվետու ամսում լեռնանախապատրաստական աշխատանքների մարվող ծավալը հազար խոր. մ | - 2870 |
|
(1400 x 2,05) |
|
| 13. Հաշվետու ամսում փաստացի կատարված մակաբացման աշխատանքների ծավալը հազար խոր. մ | |
| 1-ին տարբերակ | - 2500 |
| 2-րդ տարբերակ | - 3000 |
| 14. Հաշվետու ամսում փաստացի կատարված մակաբացման աշխատանքների ծախսերը հազար դրամ | |
| 1-ին տարբերակ | - 10000 |
| 2-րդ տարբերակ | - 12000 |
| 15. Հաշվետու ամսում մակաբացման աշխատանքների մեկ խոր. մ ինքնարժեքը հազար դրամ | |
| 1-ին տարբերակ | - 4 (10000 : 2500) |
| 2-րդ տարբերակ | - 4 (12000 : 3000) |
| 16. Հաշվետու ամսում հանքանյութի արդյունահանման ինքնարժեքին դուրս գրվող լեռնանախապատրաստման աշխատանքների գումարը հազար դրամ | |
| 1-ին տարբերակ | -10555 [4x2500 + (2870-2500) x 1,5] |
| 2-րդ տարբերակ | - 11480 |
| (4 x 2870) | |
| Սույն կարգը ուժի մեջ է մտնում 1996 թ. հունվարի 1-ից: |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
աՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ ԿՈՂՄԻՑ
04.06.1996 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20960025