Գլխավոր տեղեկություն
Համար
N 09-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.02.06-2023.02.19 Պաշտոնական հրապարակման օրը 17.02.2023
Ընդունող մարմին
Բյուրեղավան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
15.02.2023
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
15.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 փետրվարի 2023 թվականի N 09-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ՝ ՏՎՅԱԼ ՕԲՅԵԿՏԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՄԱՌԱՅԻՆ (ՄԱՅԻՍԻ 1-ԻՑ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ԵՎ ՁՄԵՌԱՅԻՆ (ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ԱՊՐԻԼԻ 30-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ՍԵԶՈՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.3-րդ կետի՝ ավագանին որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները՝ համաձայն հավելվածի։

2. Լիազորել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետին՝ հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ հանրային սննդի օբյեկտին հարակից, Բյուրեղավան համայնքին պատկանող ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման նպատակով կնքել համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագիր, որում պետք է նշվեն տարածքի օգտագործման կարգը, պայմանները և սահմանափակումները:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ – 12

ԲԱԼԱՍՅԱՆ ՀԱԿՈԲ
ԴԱՆԻԵԼՅԱՆ ԴԱՆԻԵԼ
ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐՓԻՆԵ
ՊԻՃԻԿՅԱՆ ԷԴԻԿ
ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ
ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆՆԱ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ
ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ
ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ
ՍԱՀԱԿՅԱՆ ԱՎԱԳ
ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՇԱԼՈՒՅՍ
ՄԱՐՈՒՔՅԱՆ ԱՇԽԵՆ

 

Դեմ – 0

 

Ձեռնպահ – 3

 

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆ
ԿԱՂԻՅԱՆ ՎԱԼԵՆՏԻՆԱ
ԳԵՎՈՐԳՅԱՆ ԼԻԱՆԱ

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

Հ. ԲԱԼԱՍՅԱՆ

 

Հավելված

Բյուրեղավան համայնքի ավագանու

2023 թվականի փետրվարի 15-ի

N 09-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ՝ ՏՎՅԱԼ ՕԲՅԵԿՏԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՄԱՌԱՅԻՆ (ՄԱՅԻՍԻ 1-ԻՑ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ԵՎ ՁՄԵՌԱՅԻՆ (ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ԱՊՐԻԼԻ 30-Ը ՆԵՐԱՌՅԱԼ)  ՍԵԶՈՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

1. Հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ հանրային սննդի օբյեկտին հարակից, Բյուրեղավան համայնքին պատկանող ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար Բյուրեղավանի համայնքապետարանի համաձայնության վերաբերյալ Բյուրեղավանի համայնքապետարանի և հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց միջև կնքվում է համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագիր՝ վարձավճարի չափը սահմանելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով սահմանված տվյալ տարածքի հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 15 տոկոսի չափով՝ տվյալ սեզոնի համար:

2. Օգտագործման հանձնվող տարածքի սահմանները որոշվելու են հատակագիծ սխեմայով:

3. Սույն հավելվածի 1-ին կետում նշված համաձայնության տրման և պայմանագրի կնքման նպատակով՝ հանրային սննդի ծառայություն մատուցող անձը՝ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, Բյուրեղավան համայնքի ղեկավարին ուղղված գրավոր դիմում է ներկայացնում Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմ, որի հետ անհրաժեշտ է ներկայացնել նաև տարածքի սեփականության կամ վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի լուսապատճենը, վարձակալության պայմանագրի լուսապատճենը, մասնագիտական որակավորում ունեցող չափագրողի կողմից տրամադրված չափագրության սխեման, ինչպես նաև քննարկվող տարածքի տեղադրության նշմամբ իրադրության հատակագիծը, իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի լուսապատճենը, անձնագրի լուսապատճենը, տարածքի լուսանկարները, դրա բացակայության դեպքում էսքիզային առաջարկը, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության լուսապատճենը և քննարկվող տարածքի հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 15 տոկոսի չափով սահմանված վարձավճարի վճարման անդորրագրի լուսապատճենը:

4. Սույն հավելվածի 1-ին կետում նշված համաձայնության տրման և պայմանագրի կնքման նպատակով ներկայացված դիմումների վերաբերյալ երեք աշխատանքային օրվա ընթացքում Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին գրավոր եզրակացություն (կարծիք) է ներկայացնում Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության ոլորտի մասնագետը:

5. Քաղաքացիաիրավական պայմանագիրը ենթակա է կնքման, եթե ամբողջությամբ վճարված է տարածքի օգտագործման վարձավճարը՝ տվյալ սեզոնի համար, և Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության ոլորտի մասնագետը ներկայացված դիմումի վերաբերյալ Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժին ներկայացրել է դրական եզրակացություն (կարծիք):

6. Քաղաքացիաիրավական պայմանագիրը մերժվում է կնքել, եթե Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության ոլորտի մասնագետը Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժին ներկայացրել է բացասական եզրակացություն (կարծիք) և (կամ) չի վճարվել տարածքի օգտագործման համար նախատեսված վարձավճարը:

7. Քաղաքացիաիրավական պայմանագրի կնքումից հետո չափագրված հատվածը համարվում է սպասարկման տարածք:

8. Տարածքը տրամադրվում է հանրային սննդի ծառայություն մատուցող անձին՝ բացառապես տվյալ սեզոնի ընթացքում հանրային սննդի ժամանակավոր-սեզոնային ծառայություն կազմակերպելու համար, որտեղ կարող են տեղադրվել համապատասխան սպասարկումն ապահովելու համար անհրաժեշտ սեղաններ ու աթոռներ, ինչպես նաև համանման այլ էլեմենտներ՝ նախապես Բյուրեղավանի համայնքապետարանի հետ համաձայնեցումից հետո:

9. Տարածքը հանրային սննդի ծառայություն մատուցող անձին հանձնվում է քաղաքացիաիրավական պայմանագրի ստորագրման պահից՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում:

10. Քաղաքացիաիրավական պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում տարածքը հանրային սննդի ծառայություն մատուցող անձի կողմից ենթակա է ազատման և պատշաճ տեսքի վերականգնման:

11. Տարածքը հանրային սննդի ծառայություն մատուցող անձը պարտավորվում է օգտագործել քաղաքացիաիրավական պայմանագրի պայմաններին ու պահանջներին համապատասխան:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 փետրվարի 2023 թվական: