Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-2-Ն-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.01.09-2023.01.22 Պաշտոնական հրապարակման օրը 05.01.2023
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
05.01.2023
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.01.2023

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԲԴԽ-2-Ն-1

2023 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասով, 46-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Ազգային ժողովի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-575-Ն սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածի 8-րդ մասը՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման վերնագրում «տոկոսաչափեր» բառից հետո լրացնել «, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների ցանկը» բառերը,

2) Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1. Սահմանել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների ցանկը՝ համաձայն հավելված 4-ի:»՝ համաձայն հավելվածի,

3) Որոշման Հավելված 1-ի 2-րդ բաժնի 2-րդ կետի «մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունները» բառերը փոխարինել «մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում ներկայացված միջնորդությունները և բողոքները» բառերով,

4) Որոշման Հավելված 1-ի 2-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված հակակոռուպցիոն դատարանին ընդդատյա կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթները և բողոքները բաշխվում են հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացման դատավորների միջև՝ սույն բաժնի 2-րդ կետով սահմանված կարգով:»,

5) Որոշման Հավելված 1-ի 2-րդ բաժնի 8-րդ կետի «Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված անհապաղ քննության ենթակա միջնորդությունները» բառերը փոխարինել «Անհապաղ քննության ենթակա մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթները» բառերով,

6) Որոշման Հավելված 1-ի 3-րդ բաժնի 23-րդ կետի երկրորդ նախադասությունն ուժը կորցրած ճանաչել,

7) Որոշման Հավելված 1-ի 3-րդ բաժնի 24-րդ կետում «Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության» բառերը փոխարինել «Մինչդատական վարույթի դատական երաշխիքների» բառերով,

8) Որոշման Հավելված 1-ի 3-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-ին կետով.

«24.1. Մինչև ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-575-Ն սահմանադրական օրենքով սահմանված ժամկետում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի գործելը, հակակոռուպցիոն դատարանին ընդդատյա կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթների և բողոքների վերաբերյալ կայացված դատական ակտերի դեմ բողոքները բաշխվում են Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր նշանակված դատավորների միջև:»,

9) Որոշման Հավելված 1-ի 4-րդ բաժնի 31.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«31.1. Մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում կայացված դատական ակտերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության արդյունքում կայացված դատական ակտերի դեմ բերված հատուկ վերանայման (բացառիկ) բողոքներով գործերը բաշխվում են ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթներով կայացված դատական ակտերի դեմ բերված հատուկ վերանայման (բացառիկ) բողոքներով գործերը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների միջև։»:

2. Սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված կարգավորումները, այնքանով, որքանով կիրառելի են, տարածվում են նաև ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված թիվ ՀՕ-575-Ն սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներում վերաբաշխման հանձնված՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի դատական երաշխիքների վարույթների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ու բողոքների նկատմամբ:

3. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատում վարույթ ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ մինչդատական վարույթներով կայացված դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ենթակա են վերաբաշխման ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների միջև:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 7-ից:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Կ. Անդրեասյան

 

2023 թ. հունվարի 5

ք. Երևան

 

Հավելված

Բարձրագույն դատական խորհրդի

2023 թվականի հունվարի 5-ի թիվ

ԲԴԽ-2-Ն-1 որոշման

 

«Հավելված 4

Բարձրագույն դատական խորհրդի

2021 թվականի մարտի 25-ի թիվ

ԲԴԽ-16-Ն-6 որոշման

 

ՑԱՆԿ

 

ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՆՆՈՂ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ

 

N

ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱՎՈՐ

1.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քրեական դատարան

Մնացական Մարտիրոսյան

2.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քրեական դատարան

Արթուր Մկրտչյան

»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունվարի 2023 թվական: