ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«09» դեկտեմբերի 2022 թվականի N 234-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերի, 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ղեկավարի առաջարկը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 284-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «5 121 385 561 (հինգ միլիարդ հարյուր քսանմեկ միլիոն երեք հարյուր ութսունհինգ հազար հինգ հարյուր վաթսունմեկ)» թիվը և բառերը փոխարինել «5 094 385 561 (հինգ միլիարդ իննսունչորս միլիոն երեք հարյուր ութսունհինգ հազար հինգ հարյուր վաթսունմեկ)» թվով և բառերով,
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «6 273 078 679 (վեց միլիարդ երկու հարյուր յոթանասուներեք միլիոն յոթանասունութ հազար վեց հարյուր յոթանասունինը)» թիվը և բառերը փոխարինել «6 246 078 679 (վեց միլիարդ երկու հարյուր քառասունվեց միլիոն յոթանասունութ հազար վեց հարյուր յոթանասունինը)» թվով և բառերով:
2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ հատվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, հավելվածների:
3. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ կատարել համապատասխան փոփոխությունները՝ օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանի
Կողմ (21) |
Դեմ (0) |
Ձեռնպահ (0) |
Վ. Սամսոնյան |
Հայաստանի Հանրապետության ղեկավար` |
Վ. Սամսոնյան |
ք. Գյումրի «09» դեկտեմբերի 2022 թվական |
Հավելված 1-4 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 09-ի N 234-Ն որոշման |
«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|