Գլխավոր տեղեկություն
Համար
N 618-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2022-03.02.2023)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.08.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2022
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 618-Ա

 

«ՆԱԻՐԻ» ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԵԾԱՆՎԱՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Նաիրի» հեծանվային ակումբ հիմնադրամի կողմից իրականացվող` 34,850,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն հեծանվասպորտի զարգացմանը» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Նաիրի» հեծանվային ակումբ հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

 

31.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 618-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԵԾԱՆՎԱՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակներն են աջակցել 9-ից 20 տարեկան երիտասարդներին, ովքեր ցանկանում են դառնալ «Նաիրի» հեծանվային ակումբի սան և զբաղվել հեծանվասպորտով, վերջիններիս տրամադրել անհրաժեշտ գույք, տարածք, հմտություններ և գիտելիքներ, նախապատրաստել ազգային և միջազգային մրցաշարերի համար, ներառյալ Օլիմպիական խաղերի, տարածել առողջ և ակտիվ ապրելակերպ, աջակցել
ՀՀ-ում սպորտի և ֆիզկուլտուրայի ոլորտում ծրագրերի

իրականացմանը։

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։

3.

Բարեգործը

«Նաիրի» հեծանվային ակումբ ոչ առևտրային կազմակերպություն (843 Քամբեռլենդ ռոուդ, Գլենդեյլ, Կալիֆորնիա 91202, ԱՄՆ):

4.

Ծրագիրը կատարողը

«Նաիրի» հեծանվային ակումբ հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, Վայող ձորի մարզ, Ձախափնյակ 10/2, Ջերմուկ, ՀՎՀՀ՝ 08917185):

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

- Կոտայքի մարզ, ք. Աբովյան,

- Գեղարքունիքի մարզ, ք. Սևան

- ՀՀ, ք. Երևան

Ծրագիրն իրականացվում է սպորտի բնագավառում։

6.

Ծրագրի բյուջեն

34,850,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Նաիրի» հեծանվային ակումբի սաներ:

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2022 թվականի հուլիսի 15-ից մինչև 2023 թվականի
դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալնեըը

Փուլ 1 || 2022 թվականի հուլիսի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը

1. «Նաիրի» հեծանվային ակումբի մարզումների համար նախատեսված տարածքի վերանորոգման աշխատանքների իրականացում - 2,250,000 դրամ,

2. հեծանիվների, հեծանվային համազգեստների, սաղավարտների, մարզակոշիկների, մարզասարքերի, սկուտերների և այլ պարագաների ձեռք բերում կամ ներմուծում - 8,500,000 դրամ,

3. մարզասարքերի և այլ պարագաների ձեռք բերում կամ ներմուծում - 3,500,000 ՀՀ դրամ,

4. հեծանվի անիվների ձեռք բերում կամ ներմուծում - 1,125,000 դրամ։

 

Փուլ 2 || 2023 թվականի hունվարի 1-ից - 2023 թվականի դեկտեմբերի 31-ը

 

1. հեծանիվների, հեծանվային համազգեստների, սաղավարտների, մարզակոշիկների, մարզասարքերի, սկուտերների և այլ պարագաների ձեռք բերում կամ ներմուծում - 8,500,000 դրամ,

2. մարզասարքերի նոր մասերի և այլ պարագաների նոր մասերի ձեռք բերում կամ ներմուծում - 4,600,000 դրամ,

3. բեռնափոխադրող մեքենայի և սկուտերների ձեռք բերում կամ ներմուծում - 3,000,000 դրամ,

4. հեծանվի անիվների ձեռք բերում կամ ներմուծում - 3,375,000 դրամ։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Հուլիս 2022 - Դեկտեմբեր 2023

1. «Նաիրի» հեծանվային ակումբի մարզումների համար նախատեսված տարածքի վերանորոգման աշխատանքներ - 2,250,000 դրամ,

2. հեծանիվների ձեռք բերում կամ ներմուծում - 11,000,000 դրամ,

3. հեծանվային մարզազգեստների, սաղավարտների և մարզակոշիկների ձեռք բերում կամ ներմուծում - 6,000,000 դրամ,

4. մարզասարքերի ձեռք բերում կամ ներմուծում - 8,100,000 դրամ,

5. Բեռնափոխադրող մեքենայի կամ սկուտերների ձեռք բերում և ներմուծում - 3,000,000 դրամ,

6. Հեծանվի անիվների ձեռք բերում կամ ներմուծում - 4,500,000 դրամ։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, պետական տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների

հետ

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

- ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66 որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. ՄաթևոսՅԱՆ

 

 

31.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ