ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈՒՍԻ ԿԵՆՏԿՈՄ ԵՎ
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հուլիսի 1988 թ. N 414
Քաղ. Երևան
ՍՄԿԿ ԿԵՆՏԿՈՄԻ ԵՎ ՍՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1988 Թ. ՀՈՒԼԻՍԻ 2-Ի «ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՍԽԵՄԱՅԻ ՄԱՍԻՆ» N 817 ՈՐՈՇՈՒՄԸ
ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թ. հուլիսի 2-ի «Հայկական ՍՍՀ ժողովրդական տնտեսության կառավարման գլխավոր սխեմայի մասին» N 817 որոշմանը համապատասխան, ելնելով ժողովրդական տնտեսության կառավարման վերակառուցման, կազմակերպական կառուցվածքների և տնտեսության ղեկավարման վարչական մեթոդներից առավելապես տնտեսական մեթոդների փոխադրման կատարելագործման վերաբերյալ ՍՄԿԿ Կենտկոմի հունիսյան (1987 թ.) պլենումի դրույթներից և հանրապետության տնտեսական ու սոցիալական կոմպլեքսային զարգացման ապահովումից, Հայաստանի կոմկուսի Կենտկոմը և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում են.
1. Հաստատել հանրապետության ժողովրդական տնտեսության կառավարման գլխավոր սխեման, որը նախատեսում է.
հանրապետական օղակում
հանրապետական ժողովրդական տնտեսության կառավարման կազմակերպական կառուցվածքի վերակառուցումը, հաշվի առնելով լրիվ տնտեսական հաշվարկի և ինքնաֆինանսավորման փոխադրումը և հանրապետության առանձնահատկությունները, միութենական-հանրապետական և հանրապետական մինիստրությունների, գերատեսչությունների և համանման ճյուղերի ղեկավարություն իրականացնող կենտրոնական մյուս մարմինների խոշորացումը, դրա հիման վրա կառավարման մարմինների թվաքանակի պակասեցումը 53-ից 37 միավորի և դրանց կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակի կրճատումը 4645 միավորից ոչ պակաս, կամ 1987 թվականի օգոստոսի 1-ի թվաքանակի համեմատ` 50 տոկոսով.
Հայկական ՍՍՀ պետական շինարարական կոմիտեի ստեղծումը` լուծարվող Հայկական ՍՍՀ շինարարության գործերի պետական կոմիտեի, Հայկական ՍՍՀ շինանյութերի արդյունաբերության մինիստրության, Հայկական ՍՍՀ շինարարության մինիստրության և Հայկական ՍՍՀ պետագրոարդի «Հայագրոշին» պետական-կոոպերատիվ միավորման բազայի վրա.
Հայկական ՍՍՀ ժողովրդական կրթության մինիստրության ստեղծումը` լուծարվող Հայկական ՍՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրության, Հայկական ՍՍՀ լուսավորության մինիստրության և Հայկական ՍՍՀ պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության պետական կոմիտեի բազայի վրա.
Հայկական ՍՍՀ բնության պահպանության պետական կոմիտեի ստեղծումը` Հայկական ՍՍՀ շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտեի և ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թ. հունվարի 7-ի «Երկրում բնության պահպանության գործի արմատական վերակառուցման մասին» N 32 որոշման 6-րդ կետով նախատեսված մինիստրությունների ու գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումների բազայի վրա.
Հայկական ՍՍՀ բնակչության ծառայությունների պետական կոմիտեի ստեղծումը` լուծարվող Հայկական ՍՍՀ բնակչության կենցաղային սպասարկման մինիստրության և հանրապետական մյուս մարմինների համապատասխան ստորաբաժանումների բազայի վրա, նրա վրա դնելով բնակչությանը ծառայությունների ոլորտի կոորդինացման և զարգացման ֆունկցիաները, ինչպես նաև այդ կոմիտեի համակարգի մեջ մտցնելով հանրապետության տարածքում գտնվող միութենական ենթակայության համանման կազմակերպությունները.
Հայկական ՍՍՀ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի լուծարումը, դրա ֆունկցիաները հանձնելով Հայկական ՍՍՀ կուլտուրայի մինիստրությանը.
Հայկական ՍՍՀ գների պետական կոմիտեի լուծարումը, դրա ֆունկցիաները հանձնելով Հայկական ՍՍՀ պետպլանին.
Հայկական ՍՍՀ թղթի և փայտավերամշակման արդյունաբերության մինիստրության լուծարումը, սահմանված կարգով դրա ձեռնարկությունների ու կազմակերպությունների բազայի վրա ստեղծելով ՍՍՀՄ անտառային արդյունաբերության մինիստրության տարածքային արտադրական միավորում.
Հայկական ՍՍՀ մոնտաժային և հատուկ շինարարական աշխատանքների գլխավոր վարչության լուծարումը, նրա ձեռնարկությունների ու կազմակերպությունների բազայի վրա սահմանված կարգով ստեղծելով ՍՍՀՄ մոնտաժային ու հատուկ շինարարական աշխատանքների մինիստրության տարածքային շինմոնտաժային միավորում.
Հայկական ՍՍՀ գազիֆիկացման պետական կոմիտեի լուծարումը, դրա ձեռնարկությունների ու կազմակերպությունների բազայի վրա սահմանված կարգով ստեղծելով ՍՍՀՄ գազի արդյունաբերության մինիստրության արտադրական միավորում.
Հայկական ՍՍՀ ձկնային տնտեսության պետական կոմիտեի լուծարումը, դրա ձեռնարկությունները ու կազմակերպությունները հանձնելով Հայկական ՍՍՀ պետագրոարդին.
Հայկական ՍՍՀ նավթամթերքների ապահովման պետական կոմիտեի լուծարումը, նրա ձեռնարկությունների ու կազմակերպությունների բազայի վրա ստեղծելով Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր արտադրաառևտրական միավորում.
Հայկական ՍՍՀ նավթամթերքների ապահովման պետական կոմիտեի լուծարումը, նրա ձեռնարկությունների ու կազմակերպությունների բազայի վրա ստեղծելով Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր արտադրաառևտրական միավորում.
Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի լուծարումը, նրա ձեռնարկությունների ու կազմակերպությունների բազայի վրա ստեղծելով ՍՍՀՄ անտառային պետական կոմիտեի «Հայանտառ» անտառտնտեսական արտադրական միավորում.
Հայկական ՍՍՀ արտասահմանյան տուրիզմի գլխավոր վարչության լուծարումը.
հիմնական օղակի գծով
հիմնական օղակի ամրապնդումը, որը կապահովի լրիվ տնտեսական հաշվարկի և ինքնաֆինանսավորման սկզբունքներով ձեռնարկությունների, միավորումների ու կազմակերպությունների կայուն աշխատանքի համար բարենպաստ պայմաններ, արտադրության կենտրոնացման մակարդակի բարձրացումը, արտադրական, գիտաարտադրական, արդյունաբերաառևտրական, նախագծաշինարարական 67 նոր միավորումների ստեղծումը, գործող արտադրական միավորումների խոշորացումը.
արտադրության հետ գիտության ինտեգրացման ուժեղացումը, գիտաարտադրական և արտադրական միավորումների կազմի մեջ գիտահետազոտական, նախագծակոնստրուկտորական և տեխնոլոգիական կազմակերպությունների մտցնումն այն հաշվով, որպեսզի ճյուղային գիտության մեջ զբաղված աշխատողների թվաքանակի 50 տոկոսից ոչ պակասը կենտրոնացվի այդ միավորումներում.
շրջանային ու քաղաքային օղակի գծով
բնակչության առևտրական, կենցաղային, կոմունալ, բժշկական, կուլտուրական սպասարկման բարելավման խնդիրների լուծման վրա ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործկոմների ազդեցության ուժեղացումը, քաղաքների ու շրջանների սոցիալ-տնտեսական կոմպլեքսային զարգացման գործում դրանց կոորդինացնող դերի բարձրացումը.
շրջանային ու քաղաքային մակարդակներով կառավարչական անձնակազմի կրճատումը 10,4 տոկոսով:
2. Ժողովրդական տնտեսության կառավարման վերակառուցման և կառավարման նոր գլխավոր սխեմաների փոխադրման շնորհիվ ամբողջությամբ հանրապետության տարածքում կրճատել կառավարման ապարատի թվաքանակը 25 տոկոսով կամ 6331 միավորով, այդ թվում`
(միավոր) | |
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի ապարատը |
- 21 |
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի ապարատը |
- 59 |
Հայկական ՍՍՀ մինիստրությունների ու գերատեսչությունների կենտրոնական ապարատը |
- 2645 |
շրջանային ու քաղաքային ապարատները և տնտեսական կառավարման մարմինների ապարատը |
- 768 |
գործկոմներին կից կենտրոնացված հաշվապահությունը | - 35 |
հասարակական կազմակերպությունների ապարատը |
- 496 |
հանրապետության տարածքում գտնվող միութենական ենթակայության կառավարման մարմինների ապարատը |
- 523 |
մինիստրություններին ու գերատեսչություններին սպասարկող կազմակերպությունները |
- 406 |
հաշվողական կենտրոնները |
- 1195 |
տորգերը, տրեստները, մթերման գրասենյակները |
- 183 |
3. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին` մշակել և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչության կառուցվածքը համապատասխանեցնել նրա վրա դրված նոր խնդիրներին ու ֆունկցիաներին:
4. Սահմանել Հայկական ՍՍՀ միութենական-հանրապետական մինիստրությունների ու գերատեսչությունների կենտրոնական ապարատի աշխատողների առավելագույն թվաքանակը 2645 միավոր քանակությամբ (բացի միութենական ու հանրապետական ենթակայության մարմիններից Հայկական ՍՍՀ բնության պահպանության պետական կոմիտե փոխադրվող աշխատողների թվաքանակից և շենքերի պահպանման և սպասարկման անձնակազմից), ինչպես նաև մինիստրների տեղակալների և գերատեսչությունների ղեկավարների թվաքանակը` 99 միավոր թվով:
5. Մինիստրություններին, գերատեսչություններին, ժողովրդական դեպուտատների շրջանային ու քաղաքային սովետների գործկոմներին`
տնտեսական նոր մեխանիզմի պահանջներին և պետական ձեռնարկության (միավորման) մասին ՍՍՀՄ օրենքին համապատասխան ապահովել ըստ յուրաքանչյուր մինիստրության և գերատեսչության կառավարման գլխավոր սխեմայի մշակումը և սահմանված կարգով մինչև 1988 թ. օգոստոսի 10-ը ներկայացնել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի հաստատմանը, նկատի ունենալով կենտրոնական ապարատի կազմակերպման կառուցվածքի ձևավորումը առավելապես ֆունկցիոնալ հատկանիշով, առաջին հերթին տնտեսական, գիտատեխնիկական և իրավաբանական ծառայությունների ամրապնդումը.
անցկացվող վերակազմման կապակցությամբ ազատված մասնագետների մի մասը օգտագործել նոր ստեղծվող միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների կոմպլեկտավորման և գործողների ամրապնդման համար.
կառավարման բոլոր օղակների ապարատը ամրապնդել բարձրորակ աշխատողներով, որոնք տնտեսավարման նոր պայմաններում ընդունակ են իրազեկորեն լուծել դրված խնդիրները.
կառավարման անձնակազմի թվաքանակի կրճատման ժամանակ ապահովել աշխատանքային օրենսդրության խիստ պահպանումը, ազատվող աշխատողներին սահմանված արտոնությունների ու կոմպենսացիաների տրամադրումը: Միջոցներ ձեռնարկել նրանց աշխատանքի տեղավորման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում կազմակերպել վերապատրաստում և նոր պրոֆեսիաների ուսուցում:
6. Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրությանը`
ա) հանրապետության տարածքում գործող հասարակական կազմակերպությունների ապարատի կազմի կարգավորման և կառուցվածքի կատարելագործման նպատակով Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ ներկայացնել առաջարկություններ այդ ապարատի աշխատողների 35 տոկոսից ոչ պակասը կրճատելու մասին, ինչպես նաև դրանց պահպանման համար բյուջետային մասհանումների բաժնի կրճատումը, ելնելով հասարակական կազմակերպությունների գործունեությանը իսկական մասսայական, ստեղծագործական և ինքնագործունեության բնույթ տալու անհրաժեշտությունից.
բ) պատրաստել առաջարկություններ ամբողջ հանրապետության պետական կառավարման հանրապետական ու տեղական մարմինների ապարատի աշխատողների վարձատրության ֆոնդի մասին և մինչև 1988 թվականի օգոստոսի 10-ը ներկայացնել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ` հետագայում ՍՍՀՄ ֆինանսների մինիստրությանը հաղորդելու համար:
7. Հայկական ՍՍՀ պետպլանին և Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրությանը`
մշակել և իրականացնել միջոցառումներ քաղաքների ու շրջանների սոցիալական և արտադրական ենթակառուցվածքի զարգացման և բնակչության պահանջների բավարարման հետ կապված կառավարման ֆունկցիաների մի մասը հանրապետական օղակից ժողովրդական դեպուտատների քաղաքային ու շրջանային սովետների տնօրինությանը հանձնելու մասին: Կառավարության լուծումը պահանջող հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ.
ապահովել տնտեսավարման նոր պայմաններում ժողովրդական դեպուտատների քաղաքային ու շրջանային սովետների գործկոմների փոխգործողության ուժեղացումը նրա տարածքում գտնվող միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների հետ, դրանով իսկ նպաստելով քաղաքների ու շրջանների տնտեսական ու սոցիալական կոմպլեքսային զարգացմանը, բնակչության պահանջների ավելի լավ բավարարմանը, ինչպես նաև տեղական բյուջեների եկամտային մասի ամրապնդմանը` դրանց ձևավորման նոր կարգին համապատասխան:
8. Հայկական ՍՍՀ պետպլանին, Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրությանը` մինիստրությունների ու գերատեսչությունների մասնակցությամբ պատրաստել առաջարկություններ հանրապետության տարածքում գտնվող հաշվողական կենտրոնների գործունեության կատարելագործման, դրանք կոլեկտիվ օգտագործման միասնական ցանցին հետագա միացման, կառավարչական աշխատանքի կազմակերպման առաջադիմած ձևերի ներդրման և դրա հիման վրա հանրապետության ժողովրդական տնտեսության կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Կառավարության լուծումը պահանջող հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ:
9. Նավթամթերքների ապահովման արտադրաառևտրական միավորմանը` Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ ներկայացնել Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրության և Հայկական ՍՍՀ պետպլանի հետ համաձայնեցված կառավարման կազմակերպական կառուցվածքը.
10. Հայաստանի կոմկուսի քաղկոմներին և շրջկոմներին` գործուն օգնություն ցույց տալ տնտեսական մարմիններին և ժողովրդական դեպուտատների շրջանային ու քաղաքային սովետների գործկոմներին կառավարման բոլոր օղակների ապարատը համապատասխան կադրերով ամրապնդելու և սույն որոշմամբ նախատեսված միջոցառումների անցկացման կապակցությամբ ազատված աշխատողներին աշխատանքի տեղավորելու ուղղությամբ:
11. Հայկական ՍՍՀ ժողովրդական տնտեսության կառավարման գլխավոր սխեմայի մշակման հանրապետական հանձնաժողովին`
մշակել առաջարկություն հանրապետության վարչատարածքային բաժանման կատարելագործման ուղղությամբ, ելնելով կուսակցության XIX համամիութենական կոնֆերանսի հանձնարարականներից և հանրապետության ժողովրդական տնտեսության կառավարման գլխավոր սխեմայից, և ներկայացնել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ.
մեկշաբաթյա ժամկետում մինիստրություններին ու գերատեսչություններին հասցնել կառավարման գլխավոր սխեմայի մշակման ելման ցուցանիշներն ըստ հանրապետության յուրաքանչյուր մինիստրության ու գերատեսչության:
12. Մինիստրություններին ու գերատեսչություններին, հանրապետական հասարակական կազմակերպություններին, ժողովրդական դեպուտատների շրջանային ու քաղաքային սովետների գործկոմներին և հանրապետության տարածքում գտնվող միութենական ենթակայության կառավարման մարմիններին` շարունակել աշխատանքը պետական ձեռնարկության (միավորման) մասին ՍՍՀՄ օրենքի, ՍՍՀՄ-ում կոոպերացիայի մասին ՍՍՀՄ օրենքի կենսագործման, տնտեսական հաշվարկի հետևողական ներդրման և տնտեսության ղեկավարման առավելապես տնտեսական մեթոդների փոխադրման հիման վրա կառավարման կատարելագործման ուղղությամբ և մինչև 1988 թվականի դեկտեմբերի 15-ը սույն որոշման կատարման ընթացքի մասին զեկուցագիր ներկայացնել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ:
Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրությանը` ամփոփել ներկայացված նյութերը և մինչև 1989 թվականի հունվարի 1-ը ներկայացնել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ:
13. Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրությանը` նախապատրաստել և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ ներկայացնել Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հետևյալ հրամանագրերը`
սույն որոշմամբ նախատեսված Հայկական ՍՍՀ մինիստրությունների ու գերատեսչությունների ստեղծման և լուծարման մասին.
«Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի մասին» օրենքի և օրենսդրական մյուս ակտերի մեջ փոփոխություններ ու լրացումներ մտցնելու մասին.
հանրապետական ենթակայության Արթիկ, Աշտարակ, Գորիս, Իջևան, Սպիտակ և Ստեփանավան քաղաքները շրջանային ենթակայության քաղաքների վերակազմելու մասին:
14. Ընդունել ի գիտություն և ղեկավարություն, ՍՄԿԿ Կենտկոմը և ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1988 թ. հուլիսի 2-ի N 817 որոշմամբ հանձնարարել են`
ա) Հայաստանի կոմկուսի Կենտրոնական կոմիտեին, քաղաքային ու շրջանային կոմիտեներին, Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին և ժողովրդական դեպուտատների տեղական սովետներին` 1988 թվականի ընթացքում իրականացնել Հայկական ՍՍՀ մինիստրությունների, պետական կոմիտեների ու գերատեսչությունների ըստ էտապների փոխադրումը կառավարման նոր սխեմաների.
բ) ՍՍՀՄ մինիստրություններին ու գերատեսչություններին` Հայաստանի կոմկուսի Կենտկոմի, Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի և ՍՍՀՄ ֆինանսների մինիստրության հետ համատեղ` 1988 թվականի ընթացքում իրականացնել միջոցառումներ միութենական ենթակայության կառավարման մարմինների կառուցվածքի կատարելագործման և ապարատի թվաքանակը 40 տոկոսից ոչ պակաս կրճատելու ուղղությամբ.
գ) ՍՍՀՄ ֆինանսների մինիստրությանը` Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի մասնակցությամբ մշակել առաջարկություններ ամբողջությամբ միութենական հանրապետության գծով պետական կառավարման հանրապետական և տեղական մարմինների ապարատի աշխատողների վարձատրության ֆոնդի մասին և մեկամսյա ժամկետում ներկայացնել ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդ.
դ) Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին` ՍՍՀՄ հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի պետական կոմիտեի հետ համատեղ շարունակել աշխատանքը հանրապետության տարածքում գտնվող հաշվողական կենտրոնների գործունեության կատարելագործման, դրանք կոլեկտիվ օգտագործման միասնական ցանցի մեջ հետագա միավորման, կառավարչական աշխատանքի կազմակերպման առաջադիմական ձևերի և դրա հիման վրա հանրապետության ժողովրդական տնտեսության կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Հայաստանի կոմկուսի Կենտկոմի քարտուղար |
Ս. հարությունյան |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
ֆ. սարգսՅԱՆ |
