ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հուլիսի 2022 թվականի N 1164-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 90-Լ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 148-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 90-Լ որոշման հավելվածի 5-րդ կետում «2021 թվականի մայիսի 15-ը» բառերը փոխարինել «2022 թվականի հոկտեմբերի 1-ը» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 8-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողների սոցիալական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 148-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման հավելվածի՝
ա. 2-րդ կետում «սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «միասնական սոցիալական» բառերով,
բ. 3-րդ կետում «մայիսի 15-ը» բառերը փոխարինել «2022 թվականի հոկտեմբերի 1-ը» բառերով,
գ. 4-րդ կետում «նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) տրամադրած» բառերը փոխարինել «ծառայությունում առկա» բառերով,
դ. 7-րդ կետի 6-րդ ենթակետը «դիմում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 14.1-ին կետով նախատեսված դեպքի։» բառերով,
ե. 10-րդ կետում «Գրասենյակը» բառը փոխարինել «Ծառայությունը» բառով,
զ. 11-րդ կետում «գրասենյակի» բառը փոխարինել «ծառայության» բառով,
է. 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.1-ին կետով.
«14.1․ Գումարը բանկի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելուց հետո շահառուն միանվագ օգնության գումարն ստանալու համար ներկայացնում է նոր դիմում՝ սույն կարգի 3-րդ կետի համաձայն:»,
ը. 17-րդ կետում «2021 թվականի հունիսի 15-ը» բառերը փոխարինել «2022 թվականի նոյեմբերի 1-ը» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ընդունվելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած` բժշկական հաստատություններում ստացիոնար պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացած անձանց ցուցակները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի N 90-Լ որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 8-ի N 148-Լ որոշման հավելվածի 8-րդ և 9-րդ կետերի։
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ընդունվելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշմամբ նախատեսված սոցիալական աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
29.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|