ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2019 թվականի N 950-Ա
«ՍԻՄՈՆՅԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԹՈՒՄՈ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 4,940,136,453 դրամ ընդհանուր արժողությամբ «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 13.04.2022 N 259-Ա)
2. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00096001) 2015 թվականի մայիսի 22 ին կնքված N C0746 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` ամսական 263,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00096001) 2019 թվականի հունիսի 4 ին կնքված N 0123405 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 1,440,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2011 թվականի օգոստոսի 1-ին կնքված N 098/01/08/2011 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` ամսական 500,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02225918) 2019 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված N 15-19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ընթացիկ փաստաբանական ծառայությունների մատուցում՝ ամսական 375,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2019 թվականի նոյեմբերի 27-ին կնքված N 063/2019 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում տվյալների փոխանցման և ինտերնետին համակցման ծառայությունների մատուցում` ամսական 390,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Քլինլայն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01847941) 2018 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված պայմանագրում (2019 թվականի մայիսի 23-ի համաձայնագրի խմբագրությամբ) նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում մաքրման աշխատանքների իրականացում՝ ամսական 1,730,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00144609) 2019 թվականի հուլիսի 16-ին կնքված N 160719-մ1 պայմանագրում (2019 թվականի նոյեմբերի 27-ի համաձայնագրի խմբագրությամբ) նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում մեդիամոնիթորինգային ծառայությունների մատուցում՝ ամսական 40,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Քրոսս Նեթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01834381) 2010 թվականի մայիսի 5-ին կնքված N 5249 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 5,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Սիմոնյան» կրթական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. դեկտեմբերի 24 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թ. դեկտեմբերի 24-ի N 950-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԹՈՒՄՈ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ»
(վերնագիրը խմբ. 13.04.22 N 259-Ա)
1. |
Ծրագրի նպատակը |
● Աջակցել կրտսեր խմբի (12-18 տարեկան) ՀՀ և ԼՂՀ երիտասարդներին՝ ձեռք բերել ընդհանուր գիտելիքներ ստեղծարար տեխնոլոգիաների բնագավառում,● Առանձին դասընթացների միջոցով աջակցել կրտսեր խմբի երիտասարդներին՝ զարգացնել իրենց տեխնոլոգիական գիտելիքները կոնկրետ ուղղություններով, ● Առանձին նպատակաուղղված դասընթացների միջոցով աջակցել ավագ խմբի (19-26 տարեկան) ՀՀ երիտասարդներին՝ իրենց մասնագիտական գիտելիքների ընդլայմանը կոնկրետ ուղղություններով, ● Խրախուսել կենտրոնի կրտսեր և ավագ խմբի անդամներին՝ ստեղծել շփումներ իրենց հասակակից օտարերկրյա երիտասարդների, մասնագետների և արհեստավարժների հետ, ● Աջակցել կենտրոնի կրտսեր և ավագ խմբի անդամներին՝ իրենց մասնագիտական տեսական գիտելիքներն օգտագործել պրակտիկ, գործարար դաշտում` այսպիսով օժանդակելով նոր աշխատատեղերի և գործարար հարաբերությունների ստեղծմանը: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեuվում է ծրագրի շրջանակներում oրենքով uահմանված կարգով oգտվել Հայաuտանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով oրենքով uահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Ծրագիրն իրականացվելու է Սիմոնյան կրթական հիմնադրամի սեփական միջոցների, Սեմ և Սիլվա Սիմոնյաններ հիմնադրամի, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի, Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն հիմնադրամի, Ջեյ Էյչ Էմ բարեգործական հիմնադրամի, Շվեցարիայի հարավկովկասյան հիմնադրամի, ինչպես նաև տարբեր ոչ առևտրային կազմակերպություններից ստացվող հանգանակությունների, նվիրատվությունների և նվիրաբերությունների հաշվին: Ծրագրի կատարողը, օգտագործելով սույն ծրագրի, ինչպես նաև նախորդ` «Ստեղծարար Տեխնոլոգիաների Երիտասարդական Կենտրոն» և «ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն» ծրագրերի առկա ազատ ռեսուրսները, իրականացնելու է նաև ծրագրից անկախ այլ՝ Հիմնադրամի կանոնադրությանը չհակասող ձեռնարկատիրական գործունեություն, որից ստացվող զուտ եկամուտը նույնպես ուղղվելու է ծրագրի ֆինանսավորմանը: |
4. |
Ծրագիրը կատարողը |
Սիմոնյան կրթական հիմնադրամ (ք. Երևան, Հալաբյան 16, ՀՎՀՀ` 01245672): |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ծրագիրն իրականացվելու է ՀՀ-ում և ԼՂՀ-ում` ստեղծարար տեխնոլոգիաների բնագավառում: |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմելու է 4,940,136,453 (չորս միլիարդ ինը հարյուր քառասուն միլիոն մեկ հարյուր երեսունվեց հազար չորս հարյուր հիսուներեք) դրամ: |
7. |
Բարեգործություն ստացողը |
Ծրագրի շահառուներն են` ● Կրտսեր խմբի 12-18 տարեկան ՀՀ և ԼՂՀ երիտասարդներ: Ծրագիրը բաց կլինի նման բոլոր շահառուների համար, որոնք ինքնուրույն կամ ծնողների միջոցով հետաքրքրություն կցուցաբերեն ծրագրի շրջանակներում մատուցվող ընդհանուր և կոնկրետ ուղղություններով կրթական գործունեությանը: Շահառուների ընտրությունը կլինի բաց անդամագրության միջոցով: Ծրագիրը հերթափոխության միջոցով տարվա ընթացքում կարող է հյուրընկալել հազարավոր երիտասարդներ, այն կգործի գրեթե արտադասարանային ակումբների ոճով, սակայն յուրօրինակ կրթական մեթոդներով: Որոշ դեպքերում, մասնակիցները կընտրվեն բաց մրցույթի միջոցով: ● Ավագ խմբի 19-26 տարեկան ՀՀ և ԼՂՀ երիտասարդներ: Ծրագիրը բաց կլինի արդեն իսկ որոշակի մասնագիտական փորձ ունեցող շահառուների համար, որոնք ինքնուրույն հետաքրքրություն կցուցաբերեն ծրագրի շրջանակներում մատուցվող նպատակաուղղված դասընթացներին: Որոշ դեպքերում, մասնակիցները կընտրվեն բաց մրցույթի միջոցով: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
«Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագիրը, լինելով նախորդ «Ստեղծագործական Տեխնոլոգիաների Երիտասարդական Կենտրոն» և «ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն» ծրագրերի շարունակությունը, նախատեսվում է իրականացնել ևս 3 տարով` հետագայում շարունակելու նպատակով, 2020 թ-ի հունվար ամսից մինչև 2022 թ-ի դեկտեմբեր ամիսը ներառյալ: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագիրը պայմանականորեն կարելի է բաժանել որպես մի քանի զուգահեռ իրականացվող միջոցառումների ամբողջություն, որոնք անընդհատ իրականացվելու են հետագա երեք տարիների ընթացքում և միտված են ծրագրի նպատակների իրագործմանը, մասնավորապես` ծրագրի կատարողն իրականացնելու է հետևյալ միջոցառումները. ● ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում երիտասարդներին ընդհանուր գիտելիքների տրամադրում, ● նպատակաուղղված դասընթացների միջոցով խորացնել երիտասարդների մոտ առանձին ուղղվածության գիտելիքները, ● տարբեր միջոցառումների կազմակերպման միջոցով խրախուսել կենտրոնի երիտասարդների միջև շփումը:
Երեք տարվա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կազմում են 4,940,136,453 (չորս միլիարդ ինը հարյուր քառասուն միլիոն մեկ հարյուր երեսունվեց հազար չորս հարյուր հիսուներեք) դրամ որից` ● Ուղղակիորեն շահառուներին սպասարկող անձնակազմի (ուսուցանողներ, ուսումանական բովանդակության մշակողներ և մասնագետներ, վարժանքներ ստուգողներ, ծրագրավորողներ, հաղորդակցման ոլորտի աշխատողներ, խորհրդատուներ և այլն) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ -2,925,913,953 (երկու միլիարդ ինը հարյուր քսանհինգ միլիոն ինը հարյուր տասներեք հազար ինը հարյուր հիսուներեք) դրամ: ● Վարչական մասի աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ -276,012,000 (երկու հարյուր յոթանասունվեց միլիոն տասներկու հազար) դրամ: ● Նպատակաուղղված դասընթացների կազմակերպման ծախսեր – 331,200,000 (երեք հարյուր երեսունմեկ միլիոն երկու հարյուր հազար) դրամ: ● Գրասենյակային, կոմունալ, փոստային, տպագրական, հեռահաղորդակցման և այլ համանման ծախսեր – 410,600,000 (չորս հարյուր տասը միլիոն վեց հարյուր հազար) դրամ: ● Առկա հիմնական միջոցների (համակարգչային տեխնիկա, արտադրական և տնտեսական գույք, սարքավորումներ և այլն) և շենքային պայմանների պահպանման և վերանորոգման ծախսեր (էլեկտրական, սանտեխնիկական, հարդարման, կոյուղու վերանորոգման և շենքային պայմանների պահպանման համար անհրաժեշտ այլ նմանատիպ ապրանքեր և ծառայություններ) – 121,700,000 (մեկ հարյուր քսանմեկ միլիոն յոթ հարյուր հազար) դրամ: ● Հիմնադրամին պատկանող առանձին բնակարանների և բնակելի տների պահպանման և վերանորոգման ծախսեր (էլեկտրական, սանտեխնիկական, հարդարման, կոյուղու վերանորոգման և շենքային պայմանների պահպանման համար անհրաժեշտ այլ նմանատիպ ապրանքեր և ծառայություններ) – 10,000,000 (տաս միլիոն) դրամ: ● Տարբեր միջոցառումների կազմակերպման ծախսեր – 43,200,000 (քառասուներեք միլիոն երկու հարյուր հազար) դրամ: ● Սարքավորումների, համակարգչային ծրագրերի, տնտեսական և արտադրական գույքի ձեռք բերման ծախսեր – 407,590,500 (չորս հարյուր յոթ միլիոն հինգ հարյուր իննսուն հազար հինգ հարյուր) դրամ: ● Շինարարական աշխատանքներ և նյութեր – 280,000,000 (երկու հարյուր ութսուն միլիոն) դրամ: ● Գործուղման ծասխեր – 133,920,000 (մեկ հարյուր երեսուներեք միլիոն ինը հարյուր քսան հազար) դրամ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
● 2020-2022 թթ-ի ընթացքում 326,072,400 (երեք հարյուր քսանվեց միլիոն յոթանասուներկու հազար չորս հարյուր) դրամի սարքավորումների, համակարգչային ծրագրերի, տնտեսական և արտադրական գույքի ձեռք բերում և ներմուծում արտերկրից: ● 2020-2022 թթ-ի ընթացքում 81,518,100 (ութսունմեկ միլիոն հինգ հարյուր տասնութ հազար մեկ հարյուր) դրամի սարքավորումների, համակարգչային ծրագրերի, տնտեսական և արտադրական գույքի ձեռք բերում ՀՀ-ից: ● 2020-2022 թթ-ի ընթացքում 82,120,000 (ութսուներկու միլիոն մեկ հարյուր քսան հազար) դրամի գրասենյակային, կոմունալ, փոստային, հեռահաղորդակցման և այլ համանման ապրանքների և ծառայությունների ձեռք բերում և ներմուծում արտերկրից: ● 2020-2022 թթ-ի ընթացքում 328,480,000 (երեք հարյուր քսանութ միլիոն չորս հարյուր ութսուն հազար) դրամի գրասենյակային, կոմունալ, փոստի, հեռահաղորդակցման և այլ համանման ապրանքների և ծառայությունների ձեռք բերում ՀՀ-ից: ● 2020-2022 թթ-ի ընթացքում 26,340,000 (քսանվեց միլիոն երեք հարյուր քառասուն հազար) դրամի առկա հիմնական միջոցների (համակարգչային, տեխնիկա, արտադրական և տնտեսական գույք, սարքավորումներ և այլն) և շենքային պայմանների՝ այդ թվում հիմնադրամին պատկանող առանձին բնակարանների և բնակելի տների պահպանման, վերանորոգման ապրանքների և ծառայությունների ձեռք բերում և ներմուծում արտերկրից (էլեկտրական, սանտեխնիկական, հարդարման, կոյուղու վերանորոգման և տարածքի պահպանման համար անհրաժեշտ այլ նմանատիպ ապրանքեր և ծառայություններ): ● 2020-2022 թթ-ի ընթացքում 105,360,000 (մեկ հարյուր հինգ միլիոն երեք հարյուր վաթսուն հազար) դրամի առկա հիմնական միջոցների (համակարգչային, տեխնիկա, արտադրական և տնտեսական գույք, սարքավորումներ և այլն) և շենքային պայմանների՝ այդ թվում հիմնադրամին պատկանող առանձին բնակարանների և բնակելի տների պահպանման, վերանորոգման համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների ձեռք բերում ՀՀ-ից (էլեկտրական, սանտեխնիկական, հարդարման, կոյուղու վերանորոգման և տարածքի պահպանման համար անհրաժեշտ այլ նմանատիպ ապրանքեր և ծառայություններ): ● 2020-2022 թթ-ի ընթացքում 66,240,000 (վաթսունվեց միլիոն երկու հարյուր քառասուն հազար) դրամի նպատակաուղղված դասընթացների կազմակերպման համար ապրանքների և ծառայությունների ձեռք բերում ՀՀ-ից: ● 2020-2022 թթ-ի ընթացքում 264,960,000 (երկու հարյուր վաթսունչորս միլիոն ինը հարյուր վաթսուն հազար) դրամի նպատակաուղղված դասընթացների կազմակերպման համար ապրանքների և ծառայությունների ձեռք բերում և ներմուծում արտերկրից: ● 2020-2022 թթ-ի ընթացքում 34,560,000 (երեսունչորս միլիոն չորս հարյուր վաթսուն հազար) դրամի տարբեր միջոցառումների կազմակերպման համար ապրանքների և ծառայությունների ձեռք բերում ՀՀ-ից: ● 2020-2022 թթ-ի ընթացքում 8,640,000 (ութ միլիոն վեց հարյուր քառասուն հազար) դրամի տարբեր միջոցառումների կազմակերպման համար ապրանքների և ծառայությունների ձեռք բերում և ներմուծում արտերկրից: ● 2020-2022 թթ-ի ընթացքում 30,000,000 (երեսուն միլիոն) դրամի շինարարական աշխատանքների և նյութերի ձեռք բերում և ներմուծում արտերկրից: ● 2020-2022 թթ-ի ընթացքում 250,000,000 (երկու հարյուր հիսուն միլիոն) դրամի շինարարական աշխատանքների և նյութերի ձեռք բերում ՀՀ-ից: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Երեք տարվա համար կազմակերպական ծախսերը կազմում են 410,200,000 (չորս հարյուր տաս միլիոն երկու հարյուր հազար) դրամ, որից` ● Վարչական մասի աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ -276,012,000 (երկու հարյուր յոթանասունվեց միլիոն տասներկու հազար) դրամ: ● Վարչական մասի գրասենյակային, կոմունալ, փոստային, հեռահաղորդակցման և այլ համանման ծախսեր – 30,088,000 (երեսուն միլիոն ութսունութ հազար) դրամ: ● Վարչական մասի հիմնական միջոցների և տարածքի պահպանման ծախսեր – 4,200,000 (չորս միլիոն երկու հարյուր հազար) դրամ: ● Հիմնադրամին պատկանող առանձին բնակարանների և բնակելի տների պահպանման և վերանորոգման ծախսեր (էլեկտրական, սանտեխնիկական, հարդարման, կոյուղու վերանորոգման և շենքային պայմանների պահպանման համար անհրաժեշտ այլ նմանատիպ ապրանքեր և ծառայություններ) – 10,000,000 (տաս միլիոն) դրամ: ● Գործուղման ծասխեր – 57,600,000 (հիսունյոթ միլիոն վեց հարյուր հազար) դրամ: ● Վարչական մասով տարբեր միջոցառումների կազմակերպման ծախսեր – 6,700,000 (վեց միլիոն յոթ հարյուր հազար) դրամ: ● Սարքավորումների, համակարգչային ծրագրերի, տնտեսական և արտադրական գույքի ձեռք բերման ծախսեր – 25,600,000 (քսանհինգ միլիոն վեց հարյուր հազար) դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավար ման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագիրն անհրաժեշտության դեպքում կարող է համագործակցել տարբեր շահագրգիռ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ պետական և մասնավոր մարմինների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետու- թյան նկատմամբ վերա- հսկողության մեխանիզմ- ների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ։ |
(հավելվածը խմբ. 13.04.22 N 259-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |