ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 2022 թվականի N 168-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել քաղաքացի Արթուր Սամվելի Հովասյանի կողմից (անձնագիր` AT0601651, տրված` 03.12.2020 թ., 049-ի կողմից) հանձնվող՝ «MERCEDES-BENZ VIANO 3.5» («ՄԵՐՍԵԴԵՍԲԵՆՑ ՎԻԱՆՈ 3.5») մակնիշի, 70 RR 200 հաշվառման համարանիշի (թողարկման տարեթիվը` 2011 թվական, նույնականացման համարը` WD4WA5B33C3673630) տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք) և ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի պահպանման ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հատկացվող միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում քաղաքացի Արթուր Սամվելի Հովասյանի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունմանաշխատանքների կատարումը` գույքի պետական գրանցման և հաշվառման ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
17.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |