Գլխավոր տեղեկություն
Համար
N 49-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.02.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 49-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (քաղ. Երևան, Հյուսիսային պողոտա 1, 8-րդ հարկ, 24 սենյակ, ՀՎՀՀ՝ 02569972) իրականացվող` 37,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աղբահանության և սանիտարական մաքրման ծառայության ներդրում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված աղբատար մեքենան (42,300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ-ի բեռ) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:

3. «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. ՄաթևոսՅԱՆ

 

Երևան

   

03.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 49-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Նախատեսում է ՀՀ Լոռու մարզի, Փամբակ համայնքի, Դեբետ, Վահագնի և Եղեգնուտ բնակավայրերում ներդնել աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ։ Ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել համաձայնություն Փամբակ համայնքի հետ և արդյունքում հիմնվելու է համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, որը կիրականացնի նշված երեք բնակավայրերի աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունները։ Այդ նպատակով հիմնադրամը ձեռք է բերելու աղբատար մեկ մեքենա և աղբամաններ ու նվիրաբերելու է հիմնվող ՀՈԱԿ-ին։

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը իր աշխատակիցների մասնակցությամբ իրականացնելու է համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում հաղորդակցության ժամանակակից հավելվածների կիրառումը բիզնեսում, տվյալների բազաների ստեղծումը google suite համակարգում և ֆինանսների կառավարմանն ուղղված տեղեկատվություն և (կամ) դասընթացներ։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով՝ օրենքով սահմանված արտոնություններից։

3.

Բարեգործը

«Չիլդրեն Օֆ Արմենիա ֆանդ Ինք.», Նյու Յորք, ԱՄՆ, 149 5րդ ավենյու, սենյակ 500 (Children of Armenia Fund Inc. 149 5th Ave., Suite 500, New York 10010, USA. և դոկտոր Գարօ Հ. Արմենը։

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (քաղ. Երևան 0010, Մելիք Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02569972)։

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Լոռու մարզ, Փամբակ համայնք, Դեբետ, Վահագնի և Եղեգնուտ բնակավայրեր, բնագավառը՝ համայնքային զարգացում։

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 37,000,000 դրամ։

7.

Բարեգործությունն ստացողը

«Դեբետ Վահանգնի Եղեգնուտ բնակավայրերի աղբահանություն և սանիտարական մաքրման ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2022 թվականի հունվարի 24-ից մինչև 2022 թվականի հունիսի 1-ը։

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

● «Գալոպեր» ՍՊԸ-ից աղբատար մեքենայի ձեռքբերում 22,000,000 (քսաներկու միլիոն) դրամ, առանց ԱԱՀ արժողությամբ, 2022 թվականի հունվարի 24-ից մինչև 2022 թվականի հունիսի 1-ը։

● «Մցենսկի կոմունալ մեքենաշինության գործարան» բաժնետիրական ընկերությունից (ՌԴ) մետաղական աղբամանների ձեռքբերում ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) դրամ, առանց ԱԱՀ արժողությամբ, 2022 թվականի հունվարի 24-ից մինչև 2022 թվականի հունիսի 1-ը։

● Համակարգիչների ձեռքբերում ընդհանուր 5,000,000 (հինգ միլիոն) դրամ, առանց ԱԱՀ արժողությամբ, 2022 թվականի հունվարի 24-ից մինչև 2022 թվականի հունիսի 1-ը։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ծրագրի շրջանակներում ներմուծվելու է 22,000,000 դրամի շրջանակներում աղբատար մեքենա և 10,000,000 դրամի շրջանակներում մետաղական աղբամանների ներմուծում։ Ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքում կնքվելու են համակարգիչների ձեռքբերման պայմանագրեր՝ 5,000,000 դրամի շրջանակներում։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր նախատեսված չեն։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Նախատեսվում է համագործակցել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի Փամբակի համայնքապետարանի հետ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

(հավելվածը փոփ. 07.03.22 N 158-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. ՄաթևոսՅԱՆ

   

03.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ