ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2021 թվականի N 1166-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 306-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 306-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) որոշման վերնագիրը «հայտարարատու պաշտոնատար անձի» բառերից հետո լրացնել «, նրա ընտանիքի անդամների» բառերով.
2) որոշման հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 306-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ, ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ՝ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ (ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ
1. Հայտարարատու պաշտոնատար անձի1 գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի, նրա ընտանիքի անդամի գույքի, եկամուտների և ծախսերի տարեկան հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալներն են՝
1) հայտարարատու պաշտոնատար անձի տվյալները՝
ա. հայտարարատու պաշտոնատար անձի անունը, ազգանունը, հայրանունը,
բ. ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,
գ. մարմնի անվանումը, որտեղ պաշտոն է զբաղեցնում,
դ. զբաղեցրած պաշտոնը,
ե. պաշտոնն ստանձնելու օրը, ամիսը, տարեթիվը,
զ. հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը.
2) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամների մասին տվյալները (ամուսին, հայտարարատու պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձ, հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ)՝
ա. անունը, ազգանունը, հայրանունը,
բ. կապը հայտարարատու պաշտոնատար անձի հետ,
գ. քաղաքացիությունը,
դ. ընտանիքի անդամի պաշտոնը (աշխատանքային գործունեությունը),
ե. գործատուի անվանումը.
3) հայտարարատու պաշտոնատար անձի անչափահաս զավակի (այդ թվում՝ որդեգրված) մասին տվյալները՝
ա. անունը, ազգանունը, հայրանունը.
4) հայտարարատու պաշտոնատար անձին, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց սեփականության իրավունքով պատկանող՝ տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույքը՝
ա. հայտարարատու սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը,
բ. տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույքի տեսակը,
գ. սեփականության իրավունքի տեսակը,
դ. հայտարարատու սեփականատիրոջ բաժինը,
ե. գտնվելու վայրը՝ երկիրը, մարզը, համայնքը,
զ. անշարժ գույքը ձեռք բերելու օրը, ամիսը, տարեթիվը,
է. անշարժ գույքը ձեռք բերելու եղանակը.
5) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց կողմից տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված անշարժ գույքը՝
ա. հայտարարատու սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը,
բ. անշարժ գույքի տեսակը,
գ. սեփականության իրավունքի տեսակը,
դ. հայտարարատու սեփականատիրոջ բաժինը,
ե. գտնվելու վայրը՝ երկիրը, մարզը, համայնքը,
զ. անշարժ գույքը ձեռք բերելու օրը, ամիսը, տարեթիվը,
է. անշարժ գույքը ձեռք բերելու եղանակը,
ը. ձեռք բերված անշարժ գույքի գինը (արժեքը), արժույթը,
թ. գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը.
6) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց կողմից տվյալ տարվա ընթացքում օտարված անշարժ գույքը՝
ա. հայտարարատու սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը,
բ. անշարժ գույքի տեսակը,
գ. սեփականության իրավունքի տեսակը,
դ. հայտարարատու սեփականատիրոջ բաժինը,
ե. գտնվելու վայրը՝ երկիրը, մարզը, համայնքը,
զ. անշարժ գույքն օտարելու օրը, ամիսը, տարեթիվը,
է. անշարժ գույքն օտարելու եղանակը,
ը. օտարված անշարժ գույքի գինը (արժեքը), արժույթը,
թ. գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը.
7) հայտարարատու պաշտոնատար անձին, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց սեփականության իրավունքով պատկանող՝ տվյալ տարվա վերջում առկա անշարժ գույքը՝
ա. հայտարարատու սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը,
բ. տվյալ տարվա վերջում առկա անշարժ գույքի տեսակը,
գ. սեփականության իրավունքի տեսակը,
դ. հայտարարատու սեփականատիրոջ բաժինը,
ե. գտնվելու վայրը՝ երկիրը, մարզը, համայնքը,
զ. անշարժ գույքը ձեռք բերելու օրը, ամիսը, տարեթիվը,
է. անշարժ գույքը ձեռք բերելու եղանակը.
8) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի կողմից տվյալ տարվա ընթացքում 90 օրվանից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույք կամ հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք, կամ անշարժ գույք, որից փաստացի օգուտ է ստանում կամ
այն տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձը, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը՝
ա. հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը,
բ. անշարժ գույքի տեսակը,
գ. գույքի գտնվելու վայրը՝ երկիրը, մարզը, համայնքը.
9) հայտարարատու պաշտոնատար անձին, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց սեփականության իրավունքով պատկանող՝ տվյալ տարվա սկզբում առկա տրանսպորտի միջոցը՝
ա. հայտարարատու սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը,
բ. տվյալ տարվա սկզբում առկա տրանսպորտի տեսակը,
գ. մակնիշը,
դ. թողարկման տարեթիվը,
ե. տրանսպորտի միջոցը ձեռք բերելու օրը, ամիսը, տարեթիվը,
զ. տրանսպորտի միջոցը ձեռք բերելու եղանակը.
10) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց կողմից տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված տրանսպորտի միջոցը՝
ա. հայտարարատու սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը,
բ. տրանսպորտի տեսակը,
գ. մակնիշը,
դ. թողարկման տարեթիվը,
ե. տրանսպորտի միջոցը ձեռք բերելու օրը, ամիսը, տարեթիվը,
զ. տրանսպորտի միջոցը ձեռք բերելու եղանակը,
է. տրանսպորտի միջոցի ձեռքբերման գինը (արժեքը), արժույթը,
ը. գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը.
11) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց կողմից տվյալ տարվա ընթացքում օտարված տրանսպորտի միջոցը՝
ա. հայտարարատու սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը,
բ. տրանսպորտի տեսակը,
գ. մակնիշը,
դ. թողարկման տարեթիվը,
ե. տրանսպորտի միջոցն օտարելու օրը, ամիսը, տարեթիվը,
զ. տրանսպորտի միջոցն օտարելու եղանակը,
է. տրանսպորտի միջոցի օտարման գինը (արժեքը), արժույթը,
ը. գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը.
12) հայտարարատու պաշտոնատար անձին, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց սեփականության իրավունքով պատկանող՝ տվյալ տարվա վերջում առկա տրանսպորտի միջոցը՝
ա. հայտարարատու սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը,
բ. տրանսպորտի տեսակը,
գ. մակնիշը,
դ. թողարկման տարեթիվը,
ե. տրանսպորտի միջոցը ձեռք բերելու օրը, ամիսը, տարեթիվը,
զ. տրանսպորտի միջոցը ձեռք բերելու եղանակը.
13) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի կողմից տվյալ տարվա ընթացքում 90 օրվանից ավելի փաստացի տիրապետվող տրանսպորտի միջոց կամ հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտի միջոց, կամ տրանսպորտի միջոց, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձը, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը՝
ա. հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը,
բ. տրանսպորտի տեսակը,
գ. մակնիշը,
դ. թողարկման տարեթիվը.
14) հայտարարատու պաշտոնատար անձին, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց սեփականության իրավունքով պատկանող բաժնային արժեթղթերը և այլ ներդրումներ՝
ա. հայտարարատու սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը,
բ. արժեթղթի կամ այլ ներդրման տեսակը,
գ. ձեռքբերման ամսաթիվը,
դ. ձեռքբերման եղանակը,
ե. տվյալ տարվա սկզբում առկա բաժնային արժեթղթի կամ այլ ներդրման արժեքը (գինը), արժույթը,
զ. տվյալ տարվա վերջում առկա բաժնային արժեթղթի կամ այլ ներդրման արժեքը (գինը), արժույթը,
է. գործարքի մյուս կողմի անվանումը (բացառությամբ արժեթուղթը թողարկող ընկերության անվանման) կամ անունը, ազգանունը, հայրանունը.
15) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող բաժնային արժեթղթեր և այլ ներդրումներ կամ բաժնային արժեթղթեր և այլ ներդրումներ, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձը, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը՝
ա. հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը,
բ. արժեթղթի կամ այլ ներդրման տեսակը,
գ. տվյալ տարվա սկզբում առկա բաժնային արժեթղթի կամ այլ ներդրման արժեքը (գինը), արժույթը,
դ. տվյալ տարվա վերջում առկա բաժնային արժեթղթի կամ այլ ներդրման արժեքը (գինը), արժույթը.
16) հայտարարատու պաշտոնատար անձին, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց սեփականության իրավունքով պատկանող պարտքային և այլ արժեթղթեր՝
ա. հայտարարատու սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը,
բ. արժեթղթի տեսակը,
գ. ձեռքբերման ամսաթիվը,
դ. տվյալ տարվա սկզբում առկա պարտքային և այլ արժեթղթերի արժեքը (գինը), արժույթը,
ե. տվյալ տարվա վերջում առկա պարտքային և այլ արժեթղթերի արժեքը (գինը), արժույթը,
զ. ձեռք բերելու եղանակը,
է. գործարքի մյուս կողմի անվանումը (բացառությամբ արժեթուղթը թողարկող ընկերության անվանման) կամ անունը, ազգանունը, հայրանունը.
17) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող պարտքային և այլ արժեթղթեր, կամ պարտքային և այլ արժեթղթեր, որից փաստացի օգուտ է ստանում կամ տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձը, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը՝
ա. հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը,
բ. արժեթղթի տեսակը,
գ. տվյալ տարվա սկզբում առկա պարտքային և այլ արժեթղթերի արժեքը (գինը), արժույթը,
դ. տվյալ տարվա վերջում առկա պարտքային և այլ արժեթղթերի արժեքը (գինը), արժույթը.
18) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց hանձնված և նրանց վերադարձված փոխառությունները՝
ա. հայտարարատու պարտատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը,
բ. տվյալ տարվա սկզբում առկա փոխառության գումարը և արժույթը,
գ. տվյալ տարվա վերջում առկա փոխառության գումարը և արժույթը,
դ. պարտապանի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը,
ե. փոխառության տոկոսադրույքը,
զ. տարվա ընթացքում հանձնված փոխառության գումարը և արժույթը (եթե գերազանցում է 1 մլն դրամը),
է. տարվա ընթացքում վերադարձված փոխառության գումարը և արժույթը (եթե գերազանցում է 1 մլն դրամը).
19) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձի հանձնված և վերադարձված փոխառություններ, որից փաստացի օգուտ է ստանում կամ տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձը, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը՝
ա. հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը,
բ. փոխառության տոկոսադրույքը,
գ. տվյալ տարվա սկզբում առկա փոխառության գումարը և արժույթը,
դ. տվյալ տարվա վերջում առկա փոխառության գումարը և արժույթը,
ե. տարվա ընթացքում հանձնված փոխառության գումարը և արժույթը (եթե գերազանցում է 1 մլն դրամը),
զ. տարվա ընթացքում վերադարձված փոխառության գումարը և արժույթը (եթե գերազանցում է 1 մլն դրամը).
20) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց բանկային ավանդները՝
ա. հայտարարատու պարտատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը,
բ. տվյալ տարվա սկզբում տվյալ բանկում առկա ավանդի գումարը և արժույթը,
գ. տվյալ տարվա վերջում տվյալ բանկում առկա ավանդի գումարը և արժույթը.
21) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձի բանկային ավանդներ, որից փաստացի օգուտ է ստանում կամ տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձը, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը՝
ա. հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը,
բ. տվյալ տարվա սկզբում տվյալ բանկում առկա ավանդի գումարը և արժույթը,
գ. տվյալ տարվա վերջում տվյալ բանկում առկա ավանդի գումարը և արժույթը.
22) հայտարարատու պաշտոնատար անձին, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց սեփականության իրավունքով պատկանող՝ տվյալ տարվա սկզբում առկա՝ չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույքը (այսուհետ՝ թանկարժեք գույք)՝
ա. հայտարարատու սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը,
բ. տվյալ տարվա սկզբում առկա թանկարժեք գույքի տեսակը,
գ. թանկարժեք գույքը ձեռք բերելու տարեթիվը,
դ. թանկարժեք գույքը ձեռք բերելու եղանակը,
ե. գինը (արժեքը),
զ. արժույթը.
23) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց կողմից տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված թանկարժեք գույքը՝
ա. հայտարարատու սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը,
բ. թանկարժեք գույքի տեսակը,
գ. թանկարժեք գույքը ձեռք բերելու օրը, ամիսը, տարեթիվը,
դ. թանկարժեք գույքը ձեռք բերելու եղանակը,
ե. թանկարժեք գույքի ձեռքբերման գինը (արժեքը), արժույթը,
զ. գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը.
24) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց կողմից տվյալ տարվա ընթացքում օտարված թանկարժեք գույքը՝
ա. հայտարարատու սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը,
բ. թանկարժեք գույքի տեսակը,
գ. թանկարժեք գույքն օտարելու օրը, ամիսը, տարեթիվը,
դ. թանկարժեք գույքն օտարելու եղանակը,
ե. թանկարժեք գույքի օտարման գինը (արժեքը), արժույթը,
զ. գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը.
25) հայտարարատու պաշտոնատար անձին, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց սեփականության իրավունքով պատկանող՝ տվյալ տարվա վերջում առկա թանկարժեք գույքը՝
ա. հայտարարատու սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը,
բ. տվյալ տարվա վերջում առկա թանկարժեք գույքի տեսակը,
գ. թանկարժեք գույքը ձեռք բերելու տարեթիվը,
դ. թանկարժեք գույքը ձեռք բերելու եղանակը,
ե. գինը (արժեքը),
զ. արժույթը.
26) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի կողմից տվյալ տարվա ընթացքում 90 օրվանից ավելի փաստացի տիրապետվող թանկարժեք գույքը կամ հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող թանկարժեք գույք, կամ թանկարժեք գույք, որից փաստացի օգուտ է ստանում կամ այդ գույքը տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձը, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը՝
ա. հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը,
բ. թանկարժեք գույքի տեսակը,
գ. գինը (արժեքը),
դ. արժույթը.
27) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության և հոգաբարձության տակ գտնվող անձանց բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների)՝
ա. սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը,
բ. տվյալ տարվա սկզբում առկա դրամական միջոցների գումարը, արժույթը,
գ. տվյալ տարվա վերջում առկա դրամական միջոցների գումարը և արժույթը.
28) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող բանկային հաշիվների մնացորդներ (բացառությամբ ավանդների), կամ այն բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների), որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձը, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը՝
ա. հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը,
բ. տվյալ տարվա սկզբում առկա դրամական միջոցների գումարը, արժույթը,
գ. տվյալ տարվա վերջում առկա դրամական միջոցների գումարը և արժույթը.
29) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության և հոգաբարձության տակ գտնվող անձանց էլեկտրոնային հաշիվները և կրիպտոարժույթը՝
ա. սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը,
բ. տվյալ տարվա սկզբում առկա դրամական միջոցի տեսակը, գումարը, արժույթը,
գ. տվյալ տարվա վերջում առկա դրամական միջոցի տեսակը, գումարը, արժույթը.
30) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթ, կամ էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթ, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձը, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը՝
ա. հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը,
բ. տվյալ տարվա սկզբում առկա դրամական միջոցի տեսակը, գումարը, արժույթը,
գ. տվյալ տարվա վերջում առկա դրամական միջոցի տեսակը, գումարը, արժույթը.
31) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության և հոգաբարձության տակ գտնվող անձանց կանխիկ դրամը՝
ա. սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը,
բ. տվյալ տարվա սկզբում առկա կանխիկ դրամի գումարը, արժույթը,
գ. տվյալ տարվա վերջում առկա կանխիկ դրամի գումարը, արժույթը.
32) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին պատկանող կանխիկ դրամ, կամ կանխիկ դրամ, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձը, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը՝
ա. հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը,
բ. տվյալ տարվա սկզբում առկա կանխիկ դրամի գումարը, արժույթը,
գ. տվյալ տարվա վերջում առկա կանխիկ դրամի գումարը, արժույթը.
33) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց եկամուտները՝
ա. եկամուտ ստացողի անունը, ազգանունը, հայրանունը,
բ. եկամտի տեսակը,
գ. եկամուտ (բացառությամբ բանկային ավանդի դիմաց ստացված տոկոսի և այլ հատուցման) վճարող կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը,
դ. ստացված եկամտի գումարը, արժույթը,
ե. բնամթերային ձևով ստացված եկամուտը.
34) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ՝
ա. եկամուտ ստացող հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը,
բ. վարկատուի կամ փոխատուի անվանումը (բացառությամբ բանկերի և
վարկային կազմակերպությունների) կամ անունը, ազգանունը և հայրանունը,
գ. վարկի կամ փոխառության արժույթը,
դ. փոխառության մնացորդի չափը,
ե. փոխառության տոկոսադրույքը,
զ. վարկի մայր գումարի մնացորդի չափը,
է. հիփոթեքի դեպքում՝ հիփոթեքի առարկան,
ը. հիփոթեքի առարկայի գտնվելու վայրը՝ երկիրը, մարզը, համայնքը.
35) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց հանգստի համար կատարած ճանապարհածախս (ավիատոմս, գնացքի, ավտոբուսի, նավի տոմսեր), կեցության ծախսեր.
36) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար վճարվող վարձավճար.
37) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճար.
38) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց գյուղատնտեսական գործունեության իրականացման հետ կապված ծախսեր.
39) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց վարկի մարմանն ուղղված վճարումներ.
40) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց անշարժ գույքի վերանորոգման համար կատարված ծախսեր.
41) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց կողմից նվիրատվության կամ օգնության կարգով տրված գույք, որի միանվագ արժեքը հաշվետու ժամանակահատվածում գերազանցում է 2 միլիոն դրամը.
42) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց կողմից կատարված 2 միլիոն դրամը գերազանցող այլ միանվագ ծախսեր.
43) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց տարեկան ծախսը՝
ա. ծախսի չափը (ընդհանուր գումարը),
բ. արժույթը.
44) հայտարարատու պաշտոնատար անձի մասնակցությունն առևտրային կազմակերպություններում՝
ա. հայտարարատու պաշտոնատար անձի անունը, ազգանունը, հայրանունը,
բ. կազմակերպության անվանումը,
գ. հայտարարատու պաշտոնատար անձի՝ կազմակերպությունում ունեցած ուղղակի կամ անուղղակի մասնակցության (փայեր, բաժնետոմսեր, բաժնեմասեր) չափը,
դ. հայտարարատու պաշտոնատար անձի՝ կազմակերպությունում ունեցած մասնակցության ձեռքբերման կամ իրական շահառու դառնալու օրը, ամիսը, տարեթիվը.
45) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի մասնակցությունն առևտրային կազմակերպություններում՝
ա. հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի անունը, ազգանունը, հայրանունը,
բ. կազմակերպության անվանումը,
գ. հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի՝ կազմակերպությունում ունեցած ուղղակի կամ անուղղակի մասնակցության (փայեր, բաժնետոմսեր, բաժնեմասեր) չափը,
դ. հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամների՝ կազմակերպությունում ունեցած մասնակցության ձեռքբերման կամ իրական շահառու դառնալու օրը, ամիսը, տարեթիվը.
46) հայտարարատու պաշտոնատար անձի ներկայացվածությունն առևտրային կազմակերպությունների կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում՝
ա. հայտարարատու պաշտոնատար անձի անունը, ազգանունը, հայրանունը,
բ. կազմակերպության անվանումը,
գ. հայտարարատու պաշտոնատար անձի կարգավիճակը կազմակերպությունում.
47) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի ներկայացվածությունն առևտրային կազմակերպությունների կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում՝
ա. հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի անունը, ազգանունը, հայրանունը,
բ. կազմակերպության անվանումը,
գ. հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամների կարգավիճակը կազմակերպությունում.
48) հայտարարատու պաշտոնատար անձի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունում բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելը՝
ա. կազմակերպության անվանումը, որի նկատմամբ պաշտոնատար անձի գույքային իրավունքը հանձնվել է հավատարմագրային կառավարման,
բ. հավատարմագրային կառավարչի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը,
գ. հավատարմագրային կառավարման պայմանագրի կնքման օրը, ամիսը, տարեթիվը,
դ. պայմանագրի գործողության ժամկետը.
49) hայտարարատու պաշտոնատար անձի անդամակցությունը ոչ առևտրային կազմակերպություններին և ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում՝
ա. կազմակերպության անվանումը,
բ. հայտարարատուի կարգավիճակը կազմակերպությունում.
50) hայտարարատու պաշտոնատար անձի անդամակցությունը կուսակցություններին և ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում՝
ա. կուսակցության անվանումը,
բ. կուսակցությունում անձի կարգավիճակը.
51) հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի անդամների կողմից, ինչպես նաև նրանց մասնակցությամբ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կամ համայնքների հետ կնքված՝ հինգ միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող պայմանագրերը՝
ա. հայտարարատու պաշտոնատար անձը, նրա ընտանիքի անդամը կամ նրանց մասնակցությամբ կազմակերպությունը,
բ. պայմանագրի տեսակը,
գ. պայմանագրի առարկան,
դ. պայմանագրի կողմը (Հայաստանի Հանրապետության պետական մարմին, համայնք),
ե. տվյալներ՝ պայմանագրի կնքման գործընթացի մասին,
զ. պայմանագրի կնքման օրը, ամիսը, տարեթիվը,
է. գործողության ժամկետը,
ը. պայմանագրի գինը (արժեքը),
թ. փաստացի վճարված գումարը՝ ըստ պայմանագրի.
52) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի տվյալները՝
ա. հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի անունը,
ազգանունը, հայրանունը,
բ. մարմնի անվանումը, որտեղ պաշտոն է զբաղեցնում հայտարարատու պաշտոնատար անձը,
գ. հայտարարատու պաշտոնատար անձի զբաղեցրած պաշտոնը,
դ. հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնն ստանձնելու օրը, ամիսը, տարեթիվը,
ե. հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը.
53) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամին սեփականության իրավունքով պատկանող՝ տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույքը՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի «բ»-«է» պարբերությունների տվյալները.
54) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կողմից տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված անշարժ գույքը՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի «բ»-«թ» պարբերությունների տվյալները.
55) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կողմից տվյալ տարվա ընթացքում օտարված անշարժ գույքը՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի «բ»-«թ» պարբերությունների տվյալները.
56) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամին սեփականության իրավունքով պատկանող՝ տվյալ տարվա վերջում առկա անշարժ գույքը՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի «բ»-«է» պարբերությունների տվյալները.
57) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կողմից տվյալ տարվա ընթացքում 90 օրվանից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույք կամ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք, կամ անշարժ գույք, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամը՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 8-րդ ենթակետի «բ»-«գ» պարբերությունների տվյալները.
58) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամին սեփականության իրավունքով պատկանող՝ տվյալ տարվա սկզբում առկա տրանսպորտի միջոցը՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 9-րդ ենթակետի «բ»-«զ» պարբերությունների տվյալները.
59) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կողմից տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված տրանսպորտի միջոցը՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի «բ»-«ը» պարբերությունների տվյալները.
60) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կողմից տվյալ տարվա ընթացքում օտարված տրանսպորտի միջոցը՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 11-րդ ենթակետի «բ»-«ը» պարբերությունների տվյալները.
61) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամին սեփականության իրավունքով պատկանող՝ տվյալ տարվա վերջում առկա տրանսպորտի միջոցը՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 12-րդ ենթակետի «բ»-«զ» պարբերությունների տվյալները.
62) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կողմից տվյալ տարվա ընթացքում 90 օրվանից ավելի փաստացի տիրապետվող տրանսպորտի միջոց կամ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտի միջոց, կամ տրանսպորտի միջոց, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամը՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 13-րդ ենթակետի «բ»-«դ» պարբերությունների տվյալները.
63) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամին սեփականության իրավունքով պատկանող բաժնային արժեթղթերը և այլ ներդրումներ՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 14-րդ ենթակետի «բ»-«է» պարբերությունների տվյալները.
64) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող բաժնային արժեթղթեր և այլ ներդրումներ կամ բաժնային արժեթղթեր և այլ ներդրումներ, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամը՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 15-րդ ենթակետի «բ»-«դ» պարբերությունների տվյալները.
65) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամին սեփականության իրավունքով պատկանող պարտքային և այլ արժեթղթերը՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 16-րդ ենթակետի «բ»-«է» պարբերությունների տվյալները.
66) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող պարտքային և այլ արժեթղթեր, կամ պարտքային և այլ արժեթղթեր, որից փաստացի օգուտ է ստանում կամ տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամը՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 17-րդ ենթակետի «բ»-«դ» պարբերությունների տվյալները.
67) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի հանձնված և նրան վերադարձված փոխառությունները՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 18-րդ ենթակետի «բ»-«է» պարբերությունների տվյալները.
68) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձի հանձնված և վերադարձված փոխառություններ, որից փաստացի օգուտ է ստանում կամ տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամը.
ա. սույն հավելվածի 1-ին կետի 19-րդ ենթակետի «բ»-«զ» պարբերությունների տվյալները.
69) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի բանկային ավանդները՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 20-րդ ենթակետի «բ»-«գ» պարբերությունների տվյալները.
70) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձի բանկային ավանդներ, որից փաստացի օգուտ է ստանում կամ տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամը՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի «բ»-«գ» պարբերությունների տվյալները.
71) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամին սեփականության իրավունքով պատկանող՝ տվյալ տարվա սկզբում առկա թանկարժեք գույքը՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 22-րդ ենթակետի «բ»-«զ» պարբերությունների տվյալները.
72) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կողմից տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված թանկարժեք գույքը՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 23-րդ ենթակետի «բ»-«զ» պարբերությունների տվյալները.
73) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կողմից տվյալ տարվա ընթացքում օտարված թանկարժեք գույքը՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 24-րդ ենթակետի «բ»-«զ» պարբերությունների տվյալները.
74) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամին սեփականության իրավունքով պատկանող՝ տվյալ տարվա վերջում առկա թանկարժեք գույքը՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի «բ»-«զ» պարբերությունների տվյալները.
75) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կողմից տվյալ տարվա ընթացքում 90 օրվանից ավելի փաստացի տիրապետվող թանկարժեք գույքը կամ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող թանկարժեք գույք, կամ թանկարժեք գույք, որից փաստացի օգուտ է ստանում կամ այդ գույքը տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամը՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 26-րդ ենթակետի «բ»-«դ» պարբերությունների տվյալները.
76) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների)՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 27-րդ ենթակետի «բ»-«գ» պարբերությունների տվյալները.
77) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող բանկային հաշիվների մնացորդներ (բացառությամբ ավանդների), կամ այն բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների), որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամը՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 28-րդ ենթակետի «բ»-«գ» պարբերությունների տվյալները.
78) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի էլեկտրոնային հաշիվները և կրիպտոարժույթը՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 29-րդ ենթակետի «բ»-«գ» պարբերությունների տվյալները.
79) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթ, կամ էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթ, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամը՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 30-րդ ենթակետի «բ»-«գ» պարբերությունների տվյալները.
80) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կանխիկ դրամը՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 31-րդ ենթակետի «բ»-«գ» պարբերությունների տվյալները.
81) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին պատկանող կանխիկ դրամ, կամ կանխիկ դրամ, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամը՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 32-րդ ենթակետի «բ»-«գ» պարբերությունների տվյալները.
82) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի եկամուտները՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 33-րդ ենթակետի «բ»-«ե» պարբերությունների տվյալները.
83) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 34-րդ ենթակետի «բ»-«ը» պարբերությունների տվյալները.
84) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի հանգստի համար կատարած ճանապարհածախս (ավիատոմս, գնացքի, ավտոբուսի, նավի տոմսեր), կեցության ծախսեր.
85) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար վճարվող վարձավճար.
86) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճար.
87) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի գյուղատնտեսական գործունեության իրականացման հետ կապված ծախսեր.
88) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի վարկի մարմանն ուղղված վճարումներ.
89) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի անշարժ գույքի վերանորոգման համար կատարված ծախսեր.
90) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կողմից նվիրատվության կամ օգնության կարգով տրված գույք, որի միանվագ արժեքը հաշվետու ժամանակահատվածում գերազանցում է 2 միլիոն դրամը.
91) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կողմից կատարված 2 միլիոն դրամը գերազանցող այլ միանվագ ծախսեր.
92) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի տարեկան ծախսը՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 43-րդ ենթակետի «ա»-«բ» պարբերությունների տվյալները:
2. Հայտարարատու պաշտոնատար անձի՝ պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի, նրա ընտանիքի անդամի գույքի և եկամուտների և հայտարարատու պաշտոնատար անձի՝ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի, նրա ընտանիքի անդամի գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրերում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալներն են՝
1) hայտարարատու պաշտոնատար անձի տվյալները՝
ա. հայտարարատու պաշտոնատար անձի անունը, ազգանունը, հայրանունը,
բ. ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,
գ. մարմնի անվանումը, որտեղ պաշտոն է զբաղեցնում,
դ. զբաղեցրած պաշտոնը,
ե. հայտարարատուի պաշտոնն ստանձնելու կամ դադարեցնելու օրը, ամիսը, տարեթիվը,
զ. հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը.
2) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամների մասին տվյալները (ամուսին, հայտարարատու պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձ, հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ)՝
ա. անունը, ազգանունը, հայրանունը,
բ. քաղաքացիությունը,
գ. կապը հայտարարատու պաշտոնատար անձի հետ,
դ. պաշտոնը (աշխատանքային գործունեությունը),
ե. գործատուի անվանումը.
3) հայտարարատու պաշտոնատար անձի անչափահաս զավակի (այդ թվում՝ որդեգրված) մասին տվյալները՝
ա. անունը, ազգանունը, հայրանունը.
4) հայտարարատու պաշտոնատար անձին, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը՝
ա. հայտարարատու սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը,
բ. անշարժ գույքի տեսակը,
գ. սեփականության իրավունքի տեսակը,
դ. հայտարարատու սեփականատիրոջ բաժինը,
ե. գտնվելու վայրը՝ երկիրը, մարզը, համայնքը,
զ. անշարժ գույքը ձեռք բերելու տարեթիվը,
է. անշարժ գույքը ձեռք բերելու եղանակը,
5) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի կողմից հաշվետու ժամանակաշրջանում 90 օրվանից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույք կամ հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք, կամ անշարժ գույք, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձը, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը՝
ա. հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը,
բ. անշարժ գույքի տեսակը,
գ. գտնվելու վայրը՝ երկիրը, մարզը, համայնքը,
6) հայտարարատու պաշտոնատար անձին, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտի միջոցը՝
ա. հայտարարատու սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը,
բ. տրանսպորտի միջոցի տեսակը,
գ. մակնիշը,
դ. թողարկման տարեթիվը,
ե. տրանսպորտի միջոցը ձեռք բերելու տարեթիվը,
զ. տրանսպորտի միջոցը ձեռք բերելու եղանակը.
7) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի կողմից հաշվետու ժամանակաշրջանում 90 օրվանից ավելի փաստացի տիրապետվող տրանսպորտի միջոց կամ հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտի միջոց, կամ տրանսպորտի միջոց, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձը, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը՝
ա. հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը,
բ. տրանսպորտի տեսակը,
գ. մակնիշը,
դ. թողարկման տարեթիվը.
8) հայտարարատու պաշտոնատար անձին, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց սեփականության իրավունքով պատկանող բաժնային արժեթղթերը և այլ ներդրումներ՝
ա. հայտարարատու սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը,
բ. արժեթղթի կամ այլ ներդրման տեսակը,
գ. ձեռքբերման ամսաթիվը,
դ. գործարքի մյուս կողմի անվանումը (բացառությամբ արժեթուղթը թողարկող ընկերության անվանման) կամ անունը, ազգանունը, հայրանունը,
ե. պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ առկա բաժնային արժեթղթի կամ այլ ներդրման արժեքը (գինը), արժույթը.
9) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող բաժնային արժեթղթեր և այլ ներդրումներ կամ բաժնային արժեթղթեր և այլ ներդրումներ, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձը, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը՝
ա. հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը,
բ. արժեթղթի կամ այլ ներդրման տեսակը,
գ. պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ առկա բաժնային արժեթղթի կամ այլ ներդրման արժեքը (գինը), արժույթը.
10) հայտարարատու պաշտոնատար անձին, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց սեփականության իրավունքով պատկանող պարտքային և այլ արժեթղթերը՝
ա. հայտարարատու սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը,
բ. արժեթղթի տեսակը,
գ. ձեռքբերման ամսաթիվը,
դ. գործարքի մյուս կողմի անվանումը (բացառությամբ արժեթուղթը թողարկող ընկերության անվանման) կամ անունը, ազգանունը, հայրանունը,
ե. պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ առկա պարտքային և այլ արժեթղթերի արժեքը (գինը), արժույթը.
11) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող պարտքային և այլ արժեթղթեր, կամ պարտքային և այլ արժեթղթեր, որից փաստացի օգուտ է ստանում կամ տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձը, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը՝
ա. հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը,
բ. արժեթղթի տեսակը,
գ. պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ առկա պարտքային և այլ արժեթղթերի արժեքը (գինը), արժույթը.
12) հայտարարատու պաշտոնատար անձին, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց հանձնված փոխառությունները՝
ա. հայտարարատու պարտատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը,
բ. պարտապանի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը,
գ. փոխառության գումարը,
դ. փոխառության արժույթը,
ե. փոխառության տոկոսադրույքը.
13) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձի հանձնված փոխառությունները, որից փաստացի օգուտ է ստանում կամ տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձը, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը՝
ա. հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը,
բ. փոխառության տոկոսադրույքը.
գ. փոխառության գումարը,
դ. փոխառության արժույթը.
14) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց բանկային ավանդները՝
ա. հայտարարատու պարտատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը,
բ. ավանդի գումարը,
գ. ավանդի արժույթը.
15) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձի բանկային ավանդներ, որից փաստացի օգուտ է ստանում կամ տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձը, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը՝
ա. հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը,
բ. ավանդի գումարը,
գ. ավանդի արժույթը.
16) հայտարարատու պաշտոնատար անձին, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձին սեփականության իրավունքով պատկանող՝ չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույքը (այսուհետ՝ թանկարժեք գույք)՝
ա. հայտարարատու սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը,
բ. թանկարժեք գույքի տեսակը,
գ. թանկարժեք գույքը ձեռք բերելու տարեթիվը,
դ. թանկարժեք գույքը ձեռք բերելու եղանակը,
ե. գինը (արժեքը),
զ. արժույթը.
17) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի կողմից հաշվետու ժամանակաշրջանում 90 օրվանից ավելի փաստացի տիրապետվող թանկարժեք գույք կամ հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող թանկարժեք գույք, կամ թանկարժեք գույք, որից փաստացի օգուտ է ստանում կամ այդ գույքը տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձը, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը՝
ա. հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը,
բ. թանկարժեք գույքի տեսակը,
գ. գինը (արժեքը),
դ. արժույթը.
18) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների)՝
ա. սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը,
բ. գումարի չափը,
գ. արժույթը.
19) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող բանկային հաշիվների մնացորդներ (բացառությամբ ավանդների), կամ այն բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների), որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձը, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը՝
ա. հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը,
բ. գումարի չափը,
գ. արժույթը.
20) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց էլեկտրոնային հաշիվները և կրիպտոարժույթը՝
ա. սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը,
բ. գումարը,
գ. արժույթը.
21) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթ, կամ էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթ, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձը՝ նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը՝
ա. հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը,
բ. գումարը,
գ. արժույթը.
22) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց կանխիկ դրամը՝
ա. սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը,
բ. գումարը,
գ. արժույթը.
23) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին պատկանող կանխիկ դրամ, կամ կանխիկ դրամ, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձը, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը`
ա. հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը,
բ. գումարը,
գ. արժույթը.
24) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց եկամուտները`
ա. եկամուտ ստացող հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը,
բ. եկամտի տեսակը,
գ. եկամուտ (բացառությամբ բանկային ավանդի դիմաց ստացված տոկոսի և այլ հատուցման) վճարող կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը,
դ. ստացված եկամտի գումարը, արժույթը,
ե. բնամթերային ձևով ստացված եկամուտը.
25) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ`
ա. վարկատուի կամ փոխատուի անվանումը (բացառությամբ բանկերի և
վարկային կազմակերպությունների) կամ անունը, ազգանունը և հայրանունը,
բ. վարկի կամ փոխառության արժույթը
գ. փոխառության մնացորդի չափը,
դ. փոխառության տոկոսադրույքը,
ե. վարկի մայր գումարի մնացորդի չափը,
զ. հիփոթեքի դեպքում՝ հիփոթեքի առարկան,
է. հիփոթեքի առարկայի գտնվելու վայրը՝ երկիրը, մարզը, համայնքը.
26) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց հանգստի համար կատարած ճանապարհածախս (ավիատոմս, գնացքի, ավտոբուսի, նավի տոմսեր), կեցության ծախսեր.
27) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար վճարվող վարձավճար.
28) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճար.
29) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց գյուղատնտեսական գործունեության իրականացման հետ կապված ծախսեր.
30) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց վարկի մարմանն ուղղված վճարումներ.
31) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց անշարժ գույքի վերանորոգման համար կատարված ծախսեր.
32) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց կողմից նվիրատվության կամ օգնության կարգով տրված գույք, որի միանվագ արժեքը հաշվետու ժամանակահատվածում գերազանցում է 2 միլիոն դրամը.
33) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց կողմից կատարված 2 միլիոն դրամը գերազանցող այլ միանվագ ծախսեր.
34) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց պաշտոնի դադարեցման օրվա դրությամբ կատարված ծախսերը՝
ա. ծախսի չափը (ընդհանուր գումարը),
բ. արժույթը.
35) հայտարարատու պաշտոնատար անձի մասնակցությունն առևտրային կազմակերպություններում՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 44-րդ ենթակետի «ա»-«դ» պարբերությունների տվյալները.
36) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի մասնակցությունն առևտրային կազմակերպություններում՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 45-րդ ենթակետի «ա»-«դ» պարբերությունների տվյալները.
37) հայտարարատու պաշտոնատար անձի ներկայացվածությունն առևտրային կազմակերպությունների կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 46-րդ ենթակետի «ա»-«գ» պարբերությունների տվյալները.
38) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի ներկայացվածությունն առևտրային կազմակերպությունների կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 47-րդ ենթակետի «ա»-«գ» պարբերությունների տվյալները.
39) հայտարարատու պաշտոնատար անձի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունում բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելը՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 48-րդ ենթակետի «ա»-«դ» պարբերությունների տվյալները.
40) hայտարարատու պաշտոնատար անձի անդամակցությունը ոչ առևտրային կազմակերպություններին և ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 49-րդ ենթակետի «ա»-«բ» պարբերությունների տվյալները.
41) hայտարարատու պաշտոնատար անձի անդամակցությունը կուսակցություններին և ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 50-րդ ենթակետի «ա»-«բ» պարբերությունների տվյալները.
42) հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի անդամների կողմից, ինչպես նաև նրանց մասնակցությամբ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կամ համայնքների հետ կնքված՝ հինգ միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող պայմանագրերը՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 51-րդ ենթակետի «ա»-«թ» պարբերությունների տվյալները.
43) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի տվյալները՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 52-րդ ենթակետի «ա»-«ե» պարբերությունների տվյալները.
44) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը՝
ա. սույն հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի «բ»-«է» պարբերությունների տվյալները.
45) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կողմից հաշվետու ժամանակաշրջանում 90 օրվանից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույք կամ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք, կամ անշարժ գույք, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամը՝
ա. սույն հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի «բ»-«գ» պարբերությունների տվյալները.
46) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտի միջոցը՝
ա. սույն հավելվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի «բ»-«զ» պարբերությունների տվյալները.
47) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կողմից հաշվետու ժամանակաշրջանում 90 օրվանից ավելի փաստացի տիրապետվող տրանսպորտի միջոց կամ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտի միջոց, կամ տրանսպորտի միջոց, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամը՝
ա. սույն հավելվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետի «բ»-«դ» պարբերությունների տվյալները.
48) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամին սեփականության իրավունքով պատկանող բաժնային արժեթղթերը և այլ ներդրումներ՝
ա. սույն հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետի «բ»-«ե» պարբերությունների տվյալները.
49) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող բաժնային արժեթղթեր և այլ ներդրումներ կամ բաժնային արժեթղթեր և այլ ներդրումներ, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամը՝
ա. սույն հավելվածի 2-րդ կետի 9-րդ ենթակետի «բ»-«գ» պարբերությունների տվյալները.
50) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամին սեփականության իրավունքով պատկանող պարտքային և այլ արժեթղթերը՝
ա. սույն հավելվածի 2-րդ կետի 10-րդ ենթակետի «բ»-«ե» պարբերությունների տվյալները.
51) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող պարտքային և այլ արժեթղթեր, կամ պարտքային և այլ արժեթղթեր, որից փաստացի օգուտ է ստանում կամ տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամը՝
ա. սույն հավելվածի 2-րդ կետի 11-րդ ենթակետի «բ»-«գ» պարբերությունների տվյալները.
52) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի հանձնված փոխառությունները՝
ա. սույն հավելվածի 2-րդ կետի 12-րդ ենթակետի «բ»-«ե» պարբերությունների տվյալները.
53) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձի հանձնված փոխառությունները, որից փաստացի օգուտ է ստանում կամ տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամը՝
ա. սույն հավելվածի 2-րդ կետի 13-րդ ենթակետի «բ»-«դ» պարբերությունների տվյալները.
54) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի բանկային ավանդները՝
ա. սույն հավելվածի 2-րդ կետի 14-րդ ենթակետի «բ»-«գ» պարբերությունների տվյալները.
55) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձի բանկային ավանդներ, որից փաստացի օգուտ է ստանում կամ տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամը՝
ա. սույն հավելվածի 2-րդ կետի 15-րդ ենթակետի «բ»-«գ» պարբերությունների տվյալները.
56) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամին սեփականության իրավունքով պատկանող թանկարժեք գույքը՝
ա. սույն հավելվածի 2-րդ կետի 16-րդ ենթակետի «բ»-«զ» պարբերությունների տվյալները.
57) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կողմից հաշվետու ժամանակաշրջանում 90 օրվանից ավելի փաստացի տիրապետվող թանկարժեք գույք կամ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող թանկարժեք գույք, կամ թանկարժեք գույք, որից փաստացի օգուտ է ստանում կամ այդ գույքը տնօրինում է հայտարարատուն հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամը՝
ա. սույն հավելվածի 2-րդ կետի 17-րդ ենթակետի «բ»-«դ» պարբերությունների տվյալները.
58) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների)՝
ա. սույն հավելվածի 2-րդ կետի 18-րդ ենթակետի «բ»-«գ» պարբերությունների տվյալները.
59) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող բանկային հաշիվների մնացորդներ (բացառությամբ ավանդների), կամ այն բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների), որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամը՝
ա. սույն հավելվածի 2-րդ կետի 19-րդ ենթակետի «բ»-«գ» պարբերությունների տվյալները.
60) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի էլեկտրոնային հաշիվները և կրիպտոարժույթը՝
ա. սույն հավելվածի 2-րդ կետի 20-րդ ենթակետի «բ»-«գ» պարբերությունների տվյալները.
61) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթ, կամ էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթ, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամը՝
ա. սույն հավելվածի 2-րդ կետի 21-րդ ենթակետի «բ»-«գ» պարբերությունների տվյալները.
62) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կանխիկ դրամը՝
ա. սույն հավելվածի 2-րդ կետի 22-րդ ենթակետի «բ»-«գ» պարբերությունների տվյալները.
63) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին պատկանող կանխիկ դրամ, կամ կանխիկ դրամ, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամը՝
ա. սույն հավելվածի 2-րդ կետի 23-րդ ենթակետի «բ»-«գ» պարբերությունների տվյալները.
64) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի եկամուտները՝
ա. սույն հավելվածի 2-րդ կետի 24-րդ ենթակետի «բ»-«ե» պարբերությունների տվյալները.
65) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ՝
ա. սույն հավելվածի 2-րդ կետի 25-րդ ենթակետի «ա»-«է» պարբերությունների տվյալները.
66) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի հանգստի համար կատարած ճանապարհածախս (ավիատոմս, գնացքի, ավտոբուսի, նավի տոմսեր), կեցության ծախսեր.
67) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար վճարվող վարձավճար.
68) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճար.
69) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի գյուղատնտեսական գործունեության իրականացման հետ կապված ծախսեր.
70) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի վարկի մարմանն ուղղված վճարումներ.
71) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի անշարժ գույքի վերանորոգման համար կատարված ծախսեր.
72) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կողմից նվիրատվության կամ օգնության կարգով տրված գույք, որի միանվագ արժեքը հաշվետու ժամանակահատվածում գերազանցում է 2 միլիոն դրամը.
73) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կողմից կատարված 2 միլիոն դրամը գերազանցող այլ միանվագ ծախսեր.
74) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի պաշտոնի դադարեցման օրվա դրությամբ կատարված ծախսերը՝
ա. սույն հավելվածի 2-րդ կետի 34-րդ ենթակետի «ա»-«բ» պարբերությունների տվյալները.»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
___________________
1 Հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների սույն ցանկը կիրառելի է նաև պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց, քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբերի պաշտոն զբաղեցնող անձանց, արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի, զինվորական ծառայության բարձրագույն հրամանատարական և բարձրագույն սպայական պաշտոններ զբաղեցնող անձանց, հարկային, մաքսային ծառայությունների բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձանց, ոստիկանության, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների գլխավոր պաշտոն զբաղեցնող անձանց, Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության և դատական կարգադրիչների ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձանց և նրանց ընտանիքի անդամների ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերի նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|