04.02.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 91-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 903-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի «Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ ստեղծելու, խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը, խորհրդի անհատական կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի կարգը հաստատելու մասին» N 903-Ա որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան
|
04.02.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 91-Ա որոշման |
«Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2020 թ. օգոստոսի 6-ի N 903-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ
Ն. Փաշինյան | - ՀՀ վարչապետ (hամակարգող խորհրդի նախագահ) |
Մ. Գրիգորյան | - ՀՀ փոխվարչապետ (ռազմավարությունների ոլորտը համակարգող) (hամակարգող խորհրդի նախագահի տեղակալ) |
Ռ. Բադասյան | - ՀՀ արդարադատության նախարար |
Ա. Ջանջուղազյան | - ՀՀ ֆինանսների նախարար |
Վ. Դումանյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար |
Ս. Պապիկյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար |
Հ. Արշակյան | - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար |
Ա. Փիլոյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար |
Ա. Ավանեսյան | - ՀՀ առողջապահության նախարար |
Վ. Հարությունյան | - ՀՀ պաշտպանության նախարար |
Մ. Առաքելյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար |
Ա. Այվազյան | - ՀՀ արտաքին գործերի նախարար |
Ա. Գրիգորյան | - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար |
Ա. Աբազյան | - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն |
Վ. Ղազարյան | - ՀՀ ոստիկանության պետ |
Ա. Դավթյան | - ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ) |
Ս. Խաչատրյան | - ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ (համաձայնությամբ) |
Հ. Գրիգորյան | - ՀՀ քննչական կոմիտեի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Թաթոյան | - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ) |
Ա. Քոչարյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցություն (համաձայնությամբ) |
Գ. Գորգիսյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցություն (համաձայնությամբ) |
Կ. Զադոյան | - «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Դ. Իոաննիսյան | - «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող (համաձայնությամբ) |
Ա. Սաքունց | - «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ս. Ղահրամանյան | - «Վարորդի ընկեր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիր (համաձայնությամբ)»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|