Գլխավոր տեղեկություն
Համար
N 399-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.03.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.03.30/28(1583).1 Հոդ.346.4
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2020 թվականի N 399-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 184-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 184-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «Ծրագրի նկարագիրը» բաժնի 15-րդ կետի 3-րդ ենթակետում «գյուղատնտեսության նախարարությունը» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարությունը» բառերով.

2) «Ծրագրի նկարագիրը» բաժնի 15-րդ կետի 4-րդ ենթակետը «14 տոկոս» բառերից հետո լրացնել «(մինչև 1 մլն դրամ գումարի վարկի դեպքում մինչև 13 տոկոս)» բառերով, իսկ «(կանխիկացման վճար, սպասարկման վճար, միջնորդավճարներ և այլն)՝» բառերից հետո՝ «մինչև 1 մլն դրամ (միայն ֆիզիկական անձանց համար) և» բառերով.

3) «Ծրագրի նկարագիրը» բաժնի 15-րդ կետի 5-րդ ենթակետը «ժամկետը» բառից հետո լրացնել «3-15 մլն դրամ գումարի վարկի դեպքում» բառերով, իսկ «5 տարի ժամկետով)» բառերից հետո՝ «, խոզաբուծության և թռչնաբուծության նպատակով տրամադրվող վարկերի դեպքում՝ մինչև 3 տարի, իսկ մինչև 1 մլն դրամ վարկավորման դեպքում՝ մինչև 2 տարի.» բառերով.

4) «Ծրագրի նկարագիրը» բաժնի 15-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7) 3-15 մլն դրամ գումարի վարկի տրամադրման դեպքում ինչպես տոկոսադրույքի, այնպես էլ մայր գումարի համար ֆինանսական կառույցի կողմից կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ առավելագույնը 12 ամիս, իսկ մինչև 1 մլն դրամ գումարի վարկի դեպքում վարկի մայր գումարի համար՝ մինչև 9 ամիս.».

5) «Ծրագրի նկարագիրը» բաժնի 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին ենթակետով՝

«13.1) խոզաբուծության և թռչնաբուծության զարգացման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում կարող է գործել պետության կողմից մինչև 30 տոկոս վարկի գումարի համաֆինանսավորում/համապարտություն։».

6) «Ծրագրի մոնիթորինգը» բաժնի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«19. Վարկի տրամադրումից հետո Ֆինանսական կառույցի կողմից վեցամսյա ժամկետում իրականացվում է նպատակային մոնիթորինգ և Ֆինանսական կառույցի ներքին իրավական ակտերին համապատասխան` ֆինանսական մոնիթորինգ։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մարտի 30

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան