ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
18 հոկտեմբերի 2019 թվականի N 1503-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 658-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 3-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-ին մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 744-Լ և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 742-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 658-Լ որոշմամբ հաստատված կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) նախարարության լիցենզավորման և թույլտվությունների գործակալությունը վերակազմավորել լիցենզավորման և թույլտվությունների վարչության՝ որպես հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում.
2) այդ կապակցությամբ որոշման հավելվածի՝
ա. 32-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ ենթակետով.
«14) լիցենզավորման և թույլտվությունների վարչություն.»,
բ. ուժը կորցրած ճանաչել 34-րդ կետի 3-րդ ենթակետը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 18 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|