Գլխավոր տեղեկություն
Համար
N 1158-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.09.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.09.13/60(1513) Հոդ.800
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.08.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2019 թվականի N 1158-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1281-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով կարգավորման ենթակա վայրի կենդանիները և բույսերը, դրանց մասերն ու ածանցյալները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու թույլտվությունների (հավաստագրերի) տրամադրման կարգը և թույլտվության (հավաստագրի) ու հայտի ձևերը հաստատելու մասին» N 1281-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման ամբողջ տեքստում «բնապահպանության» բառը փոխարինել շրջակա միջավայրի» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի`

ա. 8-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) նմուշի ձեռքբերման (գնում, նվիրատվություն, կտակ, ժառանգություն, փոխանակություն, ներմուծման օրինականությունը հաստատող փաստաթուղթ և այլն) և ծագման (որս, բնությունից վերցված, անազատ պայմաններում բուծված, բույսերի հավաք կամ արհեստականորեն աճեցված և այլն) օրինականությունը հաստատող փաստաթղթերը (պատճենները).»,

բ. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով՝

«6) անասնաբուժության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից տրված սերտիֆիկատի պատճենը:»,

գ. 9-րդ կետը, 33.1-ին կետի 2-րդ ենթակետը «ձեռքբերման» բառից հետո լրացնել «և ծագման» բառերով,

դ. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետով.

«8) ՍԻԹԵՍ-ի NN 1, 2 և 3 հավելվածներում ընդգրկված նմուշների ներմուծման օրինականությունը հաստատող փաստաթուղթը:»,

ե. 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6-րդ և 7-րդ ենթակետերով.

«6) ՍԻԹԵՍ-ի NN 1, 2 և 3 հավելվածներում ընդգրկված նմուշների վերարտահանման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրված ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում հաշվառման վերաբերյալ գրության պատճենը.

7) անասնաբուժության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից տրված սերտիֆիկատի պատճենը:»,

զ. 33-րդ կետում «տարածքում» բառը փոխարինել «տարածք ՍԻԹԵՍ-ի NN 1, 2 և 3 հավելվածներում ընդգրկված նմուշներ ներկրող,» բառերով,

է. 33.4-րդ կետը «նմուշի վաճառք» բառերից հետո լրացնել «գնում» բառով, իսկ «ֆիզիկական անձինք» բառերից հետո՝ «եռամսյա ժամկետում» բառերով,

ը. 51-րդ կետը «վերաարտահանման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածք ՍԻԹԵՍ-ի նմուշների ներմուծման և ծովից ներմուծման» բառերով.

3) որոշման N 2 հավելվածի թույլտվության ձևի 6-րդ կետում՝

ա. «THE NATURE PROTECTION» բառերը փոխարինել «ENVIRONMENT» բառով,

բ. վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հեռ.//Tel: +374 --------, Ֆաքս / Fax: +374 -----------»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2019 թ. սեպտեմբերի 6

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան