Գլխավոր տեղեկություն
Համար
N 1209-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.09.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.09.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 2019 թվականի N 1209-Ա

 

ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կարիքների համար ձեռք բերվելիք աշխատանքների և ծառայությունների ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը՝

1) իրականացվում է հավելվածում նշված կազմակերպություններից՝ վերջիններիս հետ դրանում նշված գներով պայմանագրեր կնքելու միջոցով.

2) իրականացնելու նպատակով կնքվող պայմանագրերով նախատեսվում են, որ դրանց պահանջները տարածվում են մինչև պայմանագրերի կնքումը կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների վրա:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման հավելվածով հաստատված ցանկի 15-րդ կետի՝ Հ-32, Մ-1-Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ12+000+կմ17+700 հատվածի հիմնանորոգման շինարարական աշխատանքները և տեխնիկական հսկողության ծառայությունները ձեռք են բերվում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնման ձևով, որի նկատմամբ չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

4. Ընդունել ի գիտություն, որ անբարենպաստ եղանակային պայմանների և (կամ) արտակարգ իրավիճակների դեպքում սույն որոշմամբ իրականացվող ճանապարհաշինարարական ծրագրերի համար կնքված պայմանագրերով նախատեսված աշխատանքները պատվիրատուի կողմից կարող են կասեցվել որոշակի ժամկետով՝ երկկողմ համաձայնությամբ:

5. Սույն որոշման 4-րդ կետով նախատեսված դրույթը տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. սեպտեմբերի 16

Երևան

  

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 12-ի N 1209-Ա որոշման

  

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ՁԵՎՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

   

NN

Ավտոմոբիլային ճանապարհի անվանումը

Հիմնանորոգման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունը

Հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով կնքվող պայմանագրի գինը

Շինարարական աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունը

Շինարարական աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողության նպատակով կնքվող պայմանագրի գինը

1.

Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ148+300-կմ152+600 հատված

«Մերձմոսկովյան» ԲԲԸ

533 440 000

«ՀԱԼԴԻ քոնսալթ» ՍՊԸ

4 200 000

2.

Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ156+700-կմ160+200 հատված

«Մերձմոսկովյան» ԲԲԸ

298 150 000

«ՀԱԼԴԻ քոնսալթ» ՍՊԸ

2 300 000

3.

Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ248+000-կմ254+000 հատված

«Ոսմար» ՍՊԸ

606 960 000

«ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ

3 999 000

4.

Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ278+400-կմ279+727 հատված

«Կապանի ՃՇՇ» ՍՊԸ

158 400 000

«ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ

900 000

5.

Մ-4, Երևան-Սևան-Իջևանի-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ129+100-կմ135+400 հատված

«Արարատճանշին» ՍՊԸ

759 000 000

«Սուֆետ» ՍՊԸ

8 300 000

6.

Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ)-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ13+500-կմ22+400 հատված

«Լիլիթ 87» ՍՊԸ

542 400 000

«Սուֆետ» ՍՊԸ

6 500 000

7.

Մ-14, /Մ-4/-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ60+300-կմ72+800 հատված

«Կապավոր» ՍՊԸ

1 457 900 000

«Սուֆետ» ՍՊԸ

10 000 000

8.

Մ-16, Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ46+400-կմ59+000 հատված

«Կապավոր» ՍՊԸ

1 785 000 000

«Սուֆետ» ՍՊԸ

15 000 000

9.

Մ-16, Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ7+000-կմ8+400 հատված

«Թումանյանի ՃՇՇ» ՓԲԸ

142 610 000

-

-

10.

Մ-16, Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ12+560-կմ13+900 հատված

«Թումանյանի ՃՇՇ» ՓԲԸ

89 800 000

-

-

11.

Մ-16, Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ21+940-կմ24+700 հատված

«Սուարդի» ՍՊԸ

243 670 000

-

-

12.

Մ-16, Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ29+000-կմ35+800 հատված

«Կապավոր» ՍՊԸ

634 270 000

-

-

13.

Մ-16, Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ41+900-կմ46+400 հատված

«Սուարդի» ՍՊԸ

394 780 000

-

-

14.

Մոտեցում Մեծամորի թանգարան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 4.1կմ (3.6+05) հատված

«Բերմա» ՓԲԸ

440 461 512

ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ

2 496 000

15.

Հ-32, Մ-1-Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ12+000+կմ17+700 հատված

«Մեձմոսկովյան» ԲԲԸ

665 690 000

«ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ

5 300 000

16.

ՀՀ Տավուշի մարզի Նորաշեն-Չորաթան ճանապարհից դեպի ձեռնոցի գործարան տանող ճանապարհահատված

«Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ

71 499 000

«ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ

996 000

   

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան