Գլխավոր տեղեկություն
Համար
N 1009-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.02.2020-02.01.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.08.21/53(1506).1 Հոդ.715.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.08.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 օգոստոսի 2019 թվականի N 1009-Ն

 

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Գործողության մեջ դնել սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտների Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) հանձնաժողովի իրավական բնույթի հետևյալ նորմատիվ իրավական ակտերը՝

1) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» N 880 որոշումը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի ընդունման մասին» N 882 որոշումը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի ընդունման մասին» N 883 որոշումը՝ համաձայն N 3 հավելվածի.

4) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Հացահատիկի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի ընդունման մասին» N 874 որոշումը՝ համաձայն N 4 հավելվածի.

5) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի մասին» N 68 որոշումը՝ համաձայն N 5 հավելվածի.

6) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 15-ի «Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի ընդունման մասին» N 34 որոշումը՝ համաձայն N 6 հավելվածի.

7) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» N 58 որոշումը՝ համաձայն N 7 հավելվածի.

8) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի «Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա օբյեկտների համատեղ ստուգումներ անցկացնելու և ապրանքների (արտադրանքի) փորձանմուշներ վերցնելու միասնական կարգի մասին հիմնադրույթի վերաբերյալ» N 94 որոշումը՝ համաձայն N 8 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 13

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 1-ի N 1009-Ն որոշման


 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 1-ի N 1009-Ն որոշման


 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 1-ի N 1009-Ն որոշման


 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 1-ի N 1009-Ն որոշման


 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 1-ի N 1009-Ն որոշման


 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 1-ի N 1009-Ն որոշման


 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 1-ի N 1009-Ն որոշման


 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 1-ի N 1009-Ն որոշման