Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 36-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2019-22.05.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.08.01/18(654) Հոդ.177
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.07.2019
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 հուլիսի 2019 թ.

թիվ 36-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՈՌՈԳՎԱԾ ՑԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ» 20 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՁԵՎ 29-ԳՏ-ՈՌՈԳՎԱԾ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 38-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի փաստացի ոռոգված ցանքային տարածությունները և բազմամյա տնկարկների տարածությունները, դրանցից ստացված համախառն բերքը և միջին բերքատվությունը» 20 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ Ձև 29-ԳՏ-ոռոգված (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի փաստացի ոռոգված ցանքային տարածությունները և բազմամյա տնկարկների տարածությունները, դրանցից ստացված համախառն բերքը և միջին բերքատվությունը» 20 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ Ձև 29-ԳՏ-ոռոգված (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի ««Գյուղատնտեսական մշակաբույսերի փաստացի ոռոգված ցանքային տարածությունները և բազմամյա տնկարկների տարածությունները, դրանցից ստացված համախառն բերքը և միջին բերքատվությունը» Ձև թիվ 29-ԳՏ-ոռոգված (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 20-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 38-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի հուլիսի 12-ի

թիվ 36-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_20653

 

Տողի N

Գյուղատնտեսական
մշակաբույսեր

Ցանքային տարածություն, հեկտար

Ընդհանուր բերքա-հավաքի տարածու-թյուն, հեկտար

Հավաքված է բերք, ընդամենը, ցենտներ

Բերք հավաքված, ցենտներ

Միջին բերքը մեկ հեկտարից, ց/հա
(սյ3/սյ2)

սկզբնա-կան
քաշ

մաքրումից (զտումից)
հետո քաշ

կրկնակի ցանքերից

այգիների և խաղո-ղանոց-ների միջշար-քային տարա-ծություն-ներից

   

1

2

3

4

5

6

7

1.

Հացահատիկային մշակաբույսեր,
ընդամենը (3+…+13)

             

2.

Աշնանացանից լրիվ ոչնչացել է մինչև գարնանացան մշակաբույսերի ցանքի ավարտը

 

X

X

X

X

X

X

3.

Աշնանացան ցորեն

             

4.

Աշնանացան տարեկան

             

5.

Աշնանացան գարի

             

6.

Այլ աշնանացան հացահատիկային մշակաբույսեր

             

7.

Գարնանացան ցորեն

             

8.

Գարնանացան տարեկան

             

9.

Գարնանացան գարի

             

10.

Վարսակ

             

11.

Հաճար

             

12.

Եգիպտացորեն` լրիվ հասունացած, հատիկի համար

             

13.

Այլ գարնանացան հացահատիկային մշակաբույսեր

             

14.

Հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը (15+…+19)

             

15.

Ոլոռ, հատիկի համար

             

16.

Լոբի

             

17.

Սիսեռ

             

18.

Ոսպ

             

19.

Այլ

             

20.

Տեխնիկական մշակաբույսեր, ընդամենը (21+…+25)

             

21.

Ծխախոտ (հաշվարկային քաշով)

             

22.

Կտավհատ

     

X

     

23.

Արևածաղիկ (յուղատու և հրուշակեղենի)

             

24.

Շաքարի ճակնդեղ

     

X

     

25.

Այլ

   

X

X

X

X

X

26.

Կարտոֆիլ

     

X

     

27.

Բոստանային մշակաբույսեր, ընդամենը (28+…+31)

     

X

     

28.

Ձմերուկ

     

X

     

29.

Սեխ

     

X

     

30.

Այլ

     

X

     

31.

Սերմադաշտեր

     

X

X

X

 

32.

Բանջարանոցային մշակաբույսեր, ընդամենը (33+35+…+46)

     

X

     

33.

Կաղամբ

     

X

     

34.

 որից՝ ծաղկակաղամբ

     

X

     

35.

Վարունգ

     

X

     

36.

Լոլիկ

     

X

     

37.

Սմբուկ (բադրիջան)

     

X

     

38.

Տաքդեղ (բիբար)

     

X

     

39.

Սեղանի ճակնդեղ

     

X

     

40.

Գազար

     

X

     

41.

Սոխ

     

X

     

42.

Սխտոր (ներառյալ աշնանը ցանվածը)

     

X

     

43.

Կանաչ ոլոռ

     

X

     

44.

Կանաչ լոբի

     

X

     

45.

Այլ

     

X

     

46.

Սերմադաշտեր

     

X

X

X

 

47.

Բանջարաբոստանային մշակաբույսեր, ընդամենը (27+32)

     

X

X

X

 

48.

Մշակաբույսեր ջերմատներում և ջերմոցներում, ընդամենը

   

X

X

X

X

X

49.

 այդ թվում՝ ջերմատներում

   

X

X

X

X

X

50.

                  ջերմոցներում

   

X

X

X

X

X

51.

 որից (տող 48-ից)`

բանջարեղեն

ջերմատներում և

ջերմոցներում, ընդամենը

     

X

X

X

 

52.

 որից՝ ջերմատներում

     

X

X

X

 

53.

 ծաղիկ ջերմատներում և

ջերմոցներում,

 ընդամենը (հատ)

     

X

X

X

X

54.

 որից՝ ջերմատներում

(հատ)

     

X

X

X

X

55.

սունկ ջերմատներում և

ջերմոցներում,

ընդամենը

     

X

X

X

X

56.

 որից՝ ջերմատներում

     

X

X

X

X

57.

Սնկանոց առանց ջերմատան և ջերմոցի, ընդամենը (մ2)

     

X

X

X

X

58.

Ծաղիկ առանց ջերմատան և ջերմոցի, ընդամենը (հատ)

     

X

X

X

X

59.

Կերային մշակաբույսեր, ընդամենը (60+62+63+65+66+69+72)

   

X

X

X

X

X

60.

Կերի արմատապտուղներ` ներառյալ շաքարի ճակնդեղ անասնակերի համար

     

X

     

61.

 որից՝ սերմադաշտեր

     

X

X

X

 

62.

Բոստանային մշակաբույսեր անասնակերի համար

     

X

     

63.

Եգիպտացորեն` սիլոսի, կանաչ կերի և սենաժի համար (կանաչ զանգված), ընդամենը

     

X

     

64.

 որից՝ սիլոսի համար

X

   

X

     

65.

Սիլոսային մշակաբույսեր (առանց եգիպտացորենի)

     

X

     

66.

Միամյա խոտեր, ընդամենը

 

X

X

X

X

X

X

67.

 որից՝ օգտագործված են

խոտի համար

X

   

X

     

68.

 օգտագործված են կանաչ

կերի, սենաժի և այլի

համար (կանաչ զանգված)

X

   

X

     

69.

Բազմամյա խոտերի ընթացիկ տարվա ցանք (ներառյալ անցած տարվա աշնան ցանածը)

 

X

X

X

X

X

X

70.

 որից՝ օգտագործված են

խոտի համար

X

   

X

     

71.

 օգտագործված են կանաչ

կերի, սենաժի և այլի

համար (կանաչ զանգված)

X

   

X

     

72.

Բազմամյա խոտերի անցյալ տարիների ցանք, ընդամենը

 

X

X

X

X

X

X

73.

 որից՝ օգտագործված են

խոտի համար

X

   

X

     

74.

 օգտագործված են կանաչ

կերի, սենաժի և այլի

համար (կանաչ զանգված)

X

   

X

     

75.

Բազմամյա խոտեր սերմերի համար, ընդամենը

X

 

X

 

X

X

 

76.

 որից՝ առվույտ

X

 

X

 

X

X

 

77.

 կորնգան

X

 

X

 

X

X

 

78.

Թելատու մշակաբույսեր, ընդամենը (79+80)

       

X

X

 

79.

Բամբակ

       

X

X

 

80.

Այլ

       

X

X

 

81.

Ընդամենը ցանքային տարածություն
20   թ. բերքի տակ (1+14+20+26+47+48+58+59+78)

 

X

X

X

X

X

X

82.

 որից՝ ցանված է այգիների

և խաղողանոցների

միջշարքային

տարածություններում

 

X

X

X

X

X

X

83.

Կատարվել է կրկնակի ցանք

 

X

X

X

X

X

X

84.

Կատարվել է ենթացանք, ներառյալ աշնանը կատարվածը

 

X

X

X

X

X

X

85.

 որից՝ բազմամյա խոտերի

     

X

X

X

 

86.

Բնական խոտհարքներ, ընդամենը

X

   

X

X

X

 

87.

 որից՝ օգտագործված են

խոտի համար

X

   

X

X

X

 

88.

Հավաքված է խոտ չօգտագործված վարելահողերից

X

   

X

X

X

 

89.

Ցելերի տարածությունը (ներառյալ սիդերալ և կուլիսային, ինչպես նաև սև ցելեր)

 

X

X

X

X

X

X

Տողի N

Բազմամյա տնկարկներ

Ընդամենը
տնկարկներ,
հեկտար

որից` տնկարկներ պտղատու հասակի, հեկտար

Փաստացի հավաքված բերքը, ցենտներ

Միջին
բերքը մեկ
հեկտարից, ց/հա
(սյ 4 / սյ 2)

ընդամենը

որից` պտղատու հասակի տնկարկներից

   

1

2

3

4

5

90.

Պտուղ և հատապտուղ, ընդամենը (91+92+93+94+95+96+97)

         

91.

այդ թվում՝                

հնդավոր, ընդամենը

         

92.

 կորիզավոր, ընդամենը

         

93.

 ընկուզապտուղ,

ընդամենը

         

94.

 մերձարևադարձային,

ընդամենը

         

95.

 այլ, ընդամենը

         

96.

 պտղի տնկարան

(հատ)

 

X

 

X

X

97.

 հատապտուղ (թութ,

գետնամորի, ելակ,

հաղարջ և այլ),

ներառյալ պտղատու

տնկարկների

միջշարքային

տարածություններում

տնկվածը և

տնկարանները,

 ընդամենը

         

98.

 որից՝ 

հատապտղի տնկարան

(հատ)

 

X

 

X

X

99.

Խաղող (ներառյալ տնկարանները), ընդամենը

         

100.

որից՝ 

խաղողի տնկարան

(հատ)

 

X

 

X

X

 101. Աշխատողների միջին տարեկան թվաքանակը, (մարդ) ______________________

 

Ղեկավար

______________________________

  ____________________
 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

 _______________________________   ____________________
 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

 


« _ _ »______ ____20___թ.

 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի հուլիսի 12-ի

թիվ 36-Ն որոշման

 

 

 Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՈՌՈԳՎԱԾ ՑԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ» ՁԵՎ 29-ԳՏ- ՈՌՈԳՎԱԾ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Գյուղատնտեսական մշակաբույսերի փաստացի ոռոգված ցանքային տարածությունները և բազմամյա տնկարկների տարածությունները, դրանցից ստացված համախառն բերքը և միջին բերքատվությունը» 20 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ Ձև 29-ԳՏ ոռոգված (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

4. Հաշվետվությունը ներկայացվում է Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

6. Հաշվետվության ցուցանիշները (միայն փաստացի ոռոգված ցանքատարածությունները, խոտհարքները, արոտավայրերը և բազմամյա տնկարկների տարածությունները, դրանցից ստացված համախառն բերքը և միջին բերքատվությունը) լրացվում են հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ, աճողական՝ տարվա սկզբից:

7. Սույն Հրահանգի իմաստով՝

1) Փաստացի ոռոգված են համարվում այն տարածությունները, որոնք, անկախ նրանից` համարվում են ոռոգվող (ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից հաշվառվել են որպես ոռոգվող հողեր), թե՝ ոչ, փաստացի ոռոգվել են ցանկացած աղբյուրից (ոռոգման ցանցերից, արտեզյան ջրերով, տարածքին մոտ գտնվող գետերի, լճերի ջրերից և այլն) ու եղանակով` արհեստական անձրևացման, կաթիլային, ակոսային և այլ: Միայն բնական եղանակով` անձրևներով և այլ բնական տեղումներով ոռոգվող հողերը չեն ընդգրկվում փաստացի ոռոգված հողերի մեջ.

2) Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունը գյուղատնտեսական նշանակության հողերի՝ վարելահողի, խոտհարքների, արոտավայրերի, պտղատու այգիների ու խաղողանոցների միջշարքային տարածություններում և այլ հողերի վրա բոլոր տեսակի գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման նպատակով փաստացի կատարված ցանքի, ներառյալ կրկնակի ցանքի և ենթացանքի տարածությունները հաշվետու ժամանակահատվածում.

3) Միջին բերքատվությունը հաշվարկվում է ընդամենը հավաքված բերքը հարաբերելով բերքահավաքի տարածության վրա.

4) Կրկնակի ցանքը հիմնական մշակաբույսի բերքահավաքից հետո միևնույն տարածության վրա մեկ այլ մշակաբույսի ցանքն է, որի նպատակն է միևնույն տարածությունից մեկից ավելի անգամ ստանալ բերք.

5) Ենթացանքը միևնույն հողակտորում միաժամանակ մեկից ավելի գյուղատնտեսական մշակաբույսերի խառը ցանքն է.

6) Ջերմատները տարբեր չափերի կառույցներ են, որոնք հագեցած են ջերմատնային կոնստրուկցիաներով, սարքավորումներով, ջեռուցվում են և հնարավորություն են տալիս ողջ տարվա ընթացքում զբաղվել բուսաբուծական արտադրանքի արտադրությամբ (մշակել բանջարանոցային մշակաբույսեր, աճեցնել ծաղիկներ, սածիլներ, հատապտուղներ և այլն).

7) Ջերմոցները կառույցներ են, որոնք կարող են ունենալ շարժական ծածկոցներ (շրջանակներ` ապակեպատ կամ թաղանթապատ): Դրանք ջերմատներից տարբերվում են նրանով, որ չունեն ջեռուցման համակարգ: Ջերմոցների շահագործումը հնարավորություն է տալիս աճեցնել սածիլներ, ծաղիկներ և մշակել բանջարեղեն, հատապտուղներ և այլն.

8) Ցելեր բոլոր տեսակի (Սև ցելեր համարվում են այն հողատարածությունները, որոնք հերկվել են նախորդ տարվա աշնանը և ցանքերի եզրափակիչ հաշվառում կատարելու պահին զբաղեցրած չեն գարնանացան մշակաբույսերի ցանքերով: Մաքուր ցելեր համարվում են այն հողատարածությունները, որոնք հերկվել են գարնանը և մինչև աշնանացան պահպանվել են մաքուր վիճակում: Սիդերալ ցելեր համարվում են այն հողատարածությունները, որոնց վրա ցանվել է հատիկաընդեղեն մշակաբույսեր, որը կանաչ վիճակում հերկվում է, որպեսզի հողը հարստացվի օրգանական նյութերով: Կուլիսային ցելեր համարվում են այն հողատարածությունները, որոնց վրա կատարվել է բարձրացողուն մշակաբույսերի ցանք` նպատակ ունենալով դաշտում ձմռանը ձյուն կուտակել:):

 

III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

8. «Ցանքային տարածությունը» թիվ 1 սյունակում, համապատասխան տողերով, լրացվում են գյուղատնտեսական մշակաբույսերի փաստացի ոռոգված ցանքատարածությունների ճշտված (ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ) տվյալները:

9. «Ընդհանուր բերքահավաքի տարածությունը» թիվ 2 սյունակում, համապատասխան տողերով, լրացվում են գյուղատնտեսական մշակաբույսերի այն փաստացի ոռոգված տարածությունների վերաբերյալ տվյալներ, որոնցից հաշվետու ժամանակահատվածում բերք է հավաքվել: Ցուցանիշն իր մեջ չի ներառում այգիների և խաղողանոցների միջշարքային տարածություններում կատարված, ինչպես նաև կրկնակի և ենթացանքի հիմնական չհամարվող մշակաբույսերի փաստացի ոռոգված ցանքերի տարածությունները:

10. «Հավաքված է բերք, ընդամենը» թիվ 3 սյունակում, համապատասխան տողերով, լրացվում են փաստացի ոռոգված բերքահավաքի տարածությունից հավաքված բերքի վերաբերյալ տվյալներ (համախառն բերքը): Ցուցանիշը չի ներառում փաստացի ոռոգված, հիմնական չհամարվող, կրկնակի ցանքերից, երթացանքից և այգիների ու խաղողանոցների փաստացի ոռոգված միջշարքային տարածություններից հավաքված բերքը:

11. «Բերք հավաքված կրկնակի ցանքերից, այգիների և խաղողանոցների միջշարքային տարածություններից» թիվ 5 սյունակում, համապատասխան տողերով, լրացվում են փաստացի ոռոգված կրկնակի ցանքերից, իսկ թիվ 6 սյունակում, համապատասխան տողերով, լրացվում են այգիների և խաղողանոցների փաստացի ոռոգված միջշարքային տարածություններից հավաքված բերքի վերաբերյալ տվյալներ:

12. «Միջին բերքը մեկ հեկտարից» թիվ 7 սյունակում, համապատասխան տողերով, լրացվում են մշակաբույսերի միջին բերքատվության (սյունակ 3 հարաբերած սյունակ 2) վերաբերյալ տվյալներ:

13. «Հացահատիկային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված, փաստացի ոռոգված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ) և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի, վարսակ, հաճար, եգիպտացորեն հատիկի համար և այլ) վերաբերյալ տվյալներ:

14. «Աշնանացանից լրիվ ոչնչացել է մինչև գարնանացան մշակաբույսերի ցանքի ավարտը» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում է բոլոր տեսակի, փաստացի ոռոգված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ) և այլ աշնանացան մշակաբույսերի այն տարածությունների հանրագումարը, որոնց վրա անցած աշնանը կատարված ցանքերը լրիվ ոչնչացել են:

15. «Հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված, փաստացի ոռոգված հատիկաընդեղենային (ոլոռ հատիկի համար, լոբի, սիսեռ, ոսպ և այլ) մշակաբույսերի վերաբերյալ տվյալներ:

16. «Տեխնիկական մշակաբույսեր, ընդամենը» բաժնի տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված, փաստացի ոռոգված տեխնիկական (ծխախոտ, կտավատ, արևածաղիկ, շաքարի ճակնդեղ և այլ) մշակաբույսերի վերաբերյալ տվյալներ:

17. «Կարտոֆիլ» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում է կարտոֆիլի փաստացի ոռոգված վաղահաս, միջահաս և ուշահաս տեսակների վերաբերյալ տվյալներ:

18. «Բոստանային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված, փաստացի ոռոգված բոստանային (ձմերուկ, սեխ, այլ և սերմադաշտեր) մշակաբույսերի վերաբերյալ տվյալներ:

19. «Բանջարանոցային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված, փաստացի ոռոգված բանջարանոցային (կաղամբ, ծաղկակաղամբ, վարունգ, լոլիկ, սմբուկ (բադրիջան), տաքդեղ (բիբար), սեղանի ճակնդեղ, գազար, սոխ, սխտոր, կանաչ ոլոռ, կանաչ լոբի, այլ և սերմադաշտեր) մշակաբույսերի վերաբերյալ տվյալներ (առանց ջերմատների և ջերմոցների):

20. «Մշակաբույսեր ջերմատներում և ջերմոցներում, ընդամենը» տողում ըստ համապատասխան սյունակների լրացվում են պաշտպանված գրունտում աճեցված մշակաբույսերի (ներառյալ սածիլների, ծաղկի տնկանյութի և այլնի) ընդամենը, փաստացի ոռոգված ցանքային տարածությունների և բերքահավաքի տարածությունների վերաբերյալ տվյալներ: Նշված բաժնի մյուս տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են միայն ջերմատներում և ջերմոցներում աճեցված բանջարեղենի, ծաղկի և սնկի վերաբերյալ տվյալներ:

21. «Կերային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված, փաստացի ոռոգված կերային մշակաբույսերի վերաբերյալ տվյալներ:

22. «Թելատու մշակաբույսեր, ընդամենը» բաժնի տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված, փաստացի ոռոգված թելատու (բամբակ և այլ) մշակաբույսերի վերաբերյալ տվյալներ:

23. «Ցելերի տարածությունը» տողում ըստ համապատասխան սյունակների, լրացվում են բոլոր տեսակի ցելերի տարածությունների վերաբերյալ տվյալներ:

24. «Պտուղ և հատապտուղ, ընդամենը» բաժնի տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված, փաստացի ոռոգված հնդավոր (խնձոր, տանձ, սերկևիլ և այլ), կորիզավոր (ծիրան, դեղձ, կեռաս, սալոր, բալ, հոն և այլ), ընկուզապտուղ (ընկույզ, տխիլ և այլ), մերձարևադարձային (թուզ, նուռ, արքայանարինջ և այլ), այլ (վերը նշված պտղաընտանիքներում չներառված պտղատեսակներ) պտղաընտանիքների, պտղի տնկարանների և հատապտուղների ու դրանց տնկարանների վերաբերյալ տվյալներ:

25. «Խաղող, ընդամենը» բաժնի տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված, փաստացի ոռոգված խաղողի տեխնիկական, սեղանի, ունիվերսալ սորտերի և խաղողի տնկարանների վերաբերյալ տվյալներ:

26. Տնկարան ըստ համապատասխան ցուցանիշի, 3-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում աճեցված (անկախ նրանից հաշվետվության լրացման պահին դրանք իրացվել են թե առկա են տնկարանում) տնկիների քանակը:

27. «Աշխատողների միջին տարեկան թվաքանակը» լրացվում է հաշվետու տարվա համար: Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները:

28. Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ):

29. Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31))-ը, փետրվարի համար՝ 28(29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, ապա աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով: