Գլխավոր տեղեկություն
Համար
N 746-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.07.03/43(1496) Հոդ.551
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2019

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունիսի 2019 թվականի N 746-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի գումարն ավելացնել 25,200.0 հազ. դրամի չափով՝ ի հաշիվ 1180 «ՀՀ քննչական ծառայություններ» ծրագրի 31003 «ՀՀ քննչական կոմիտեի տրանսպորտային միջոցներով ապահովվածության բարելավում» միջոցառման:

2. Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին հատկացնել 144,174.9 հազ. դրամ, որից՝

1) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդի քաղաքի քննչական բաժնի վարչական շենքի ընթացիկ նորոգման նպատակով առաջին կիսամյակում՝ 5,463.0 հազ. դրամ, ինն ամսում՝ 19,121.0 հազ. դրամ, տարեկան՝ 27,315.7 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով).

2) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա համայնքի քննչական բաժնի և Լոռու մարզային քննչական վարչության վարչական շենքերի կապիտալ հիմնանորոգման նպատակով առաջին կիսամյակում՝ 33,623.2 հազ. դրամ, ինն ամսում՝ 82,087.0 հազ. դրամ, տարեկան՝ 116,859.2 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):

3. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11, 11.1 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2019 թ. հունիսի 18

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

hունիսի 13-ի N 746-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

hունիսի 13-ի N 746-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

hունիսի 13-ի N 746-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

hունիսի 13-ի N 746-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

hունիսի 13-ի N 746-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2019 թվականի

hունիսի 13-ի N 746-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2019 թվականի

hունիսի 13-ի N 746-Ն որոշման