Գլխավոր տեղեկություն
Համար
N 72-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.03.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

1 մարտի 2019 թվականի N 72-Ա

       

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 156-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետը՝

Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջև 2018 թվականի մարտի 28-ի կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2018 թվականի ծրագրի մասին» N 156-Ա որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

   

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

     

2019 թ. մարտի 1

Երևան

   

      

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

մարտի 1-ի N 72-Ա

որոշման

                  

Կովկասի Բնության Հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ԵՎ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջԵվ 2018 թՎԱԿԱՆԻ մարտի 28-ին կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2018 թվականի ԾՐԱԳԻՐԸ

       

1.

Ծրագրի նպատակը

Հակահրդեհային նպատակով հատուկ տեխնիկայի (ջրի բաքով, պոմպով և այլ հակահրդեհային անհրաժեշտ սարքավորումներով հագեցած պիկապ ավտոմեքենաների), հատուկ հակահրդեհային արտահագուստի ձեռքբերում և սեփականության իրավունքով փոխանցում «Խոսրովի անտառ պետական արգելոց» և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ներին:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից՝ բարեգործի պահանջով, «Բնապահպանության նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջև 2018 թ. մարտի 28-ին կնքված դրամաշնորհային պայմանագրի 8-րդ կետի համաձայն:

3.

Բարեգործը

Կովկասի բնության հիմնադրամ

Թուլպենհոֆշտրասսե 18, 63067, Օֆֆենբախ, Գերմանիա

4.

Ծրագիրը կատարողը

Ծրագրի իրականացնողն է Կովկասի Բնության Հիմնադրամը:
«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հանդիսանում է ծրագրի կատարման օպերատորը՝ գնումների իրականացման մասով:

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Արարատի և Տավուշի մարզեր
Շրջակա միջավայրի պահպանություն

6.

Ծրագրի բյուջեն

Կովկասի բնության հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի բյուջեն կազմում է 59 512 000 դրամ: Ծախսերի ուղղությունները և չափերը՝ ըստ 9-րդ կետի:

7.

Բարեգործություն ստացողը

«Խոսրովի անտառ պետական արգելոց» և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

10.07.2018 - 30.06.2019թթ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Կովկասի բնության հիմնադրամի, ՀՀ բնապահպանության նախարարության և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջև 2018 թվականի մարտի 28-ին կնքված դրամաշնորհի տրամադրման մասին պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2018 թվականի ծրագիր` 10.07.2018 - 30.06.2019թթ. – 59 512.0 հազ. դրամ, այդ թվում՝

1. Ամենագնաց պիկապ ավտոմեքենաների ձեռքբերում՝ հակահրդեհային ավտոմեքենայի վերափոխելու նպատակով (ներմուծում)՝ 4 հատ (1-2-րդ եռամսյակ) – 53 670.0 հազ. դրամ

2. Վերափոխման նպատակով համալրող տեխնիկական սարքավորումների ձեռքբերում (1-2-րդ եռամսյակ) - 1994.0 հազ. դրամ, այդ թվում՝

●  ջրի բաք` առավելագույնը 0,8 տոննա տարողությամբ, 4 հատ - 160.0 հազ. դրամ,

●  բենզինային շարժիչով պոմպ՝ 4 հատ - 800.0 հազ. դրամ,

 մեքենաների համար նախատեսված առաջին բուժօգնության պարագաների հավաքածու՝ 4 հատ-64.0 հազ. դրամ,

 այլ պարագաների ձեռքբերում - 352.0 հազ. դրամ

3. Հատուկ արտահագուստի ձեռքբերում՝ 16 լրակազմ /երկարաճիտ և կիսաճտքավոր կոշիկներ, համազգեստ, սաղավարտ/ (1-2-րդ եռամսյակ) –2848.0 հազ. դրամ

4. Կոնստրուկցիայի հավաքման և տեղադրման ծառայություն (1-2-րդ եռամսյակ)–1000.0 հազ. դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Ամենագնաց պիկապ ավտոմեքենաների ձեռքբերում՝ հակահրդեհային ավտոմեքենայի վերափոխելու նպատակով (ներմուծում) – 53 670.0 հազ. դրամ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում):

2. Վերափոխման նպատակով համալրող տեխնիկական սարքավորումների ձեռքբերում –1994.0 հազ. դրամ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում)

3. Հատուկ արտահագուստի ձեռքբերում՝ 16 լրակազմ (երկարաճիտ և կիսաճտքավոր կոշիկներ, համազգեստ, սաղավարտ) - 2848.0 հազ. դրամ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում)

4. Կոնստրուկցիայի հավաքման և տեղադրման ծառայություն-1000.0 հազ. դրամ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում)

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի և ՀՀ բնապահպանության նախարարության հետ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, ՀՀ բնապահպանության նախարարությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազորված մարմին:

     

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան