ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 օգոստոսի 2017 թվականի N 864-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 392-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մայիսի 5-ի «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրերի ղեկավար խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» 392-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. օգոստոսի 1 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԽՈՐՀՐԴԻ
Կ. Կարապետյան |
- ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ) |
Վ. Ստեփանյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար |
Ի. Առաքելյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարար |
Դ. Լոքյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար |
Վ. Արամյան |
- ՀՀ ֆինանսների նախարար |
Ս. Կարայան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար |
Ա. Ղարիբյան |
- ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական (համաձայնությամբ) |
Ա. Դարբինյան |
- ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ) |
Ա. Հարությունյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ |
Վ. Ջիլավյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Լ. Մնացականյան |
- Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Մելիքսեթյան |
- «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի տնօրեն |
Հ. Թադևոսյան |
- «Մասիս Տոբակո» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |