ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1071-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով`
1. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և ԱՄՆ-ի ՄԶԳ-ի միջև 2013 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված N AAG-111-G-13-001 օժանդակության համաձայնագրի ներքո իրականացվող «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը ծրագրի վերաբերյալ» համաձայնագրի կատարումն ապահովող կառավարման խորհուրդ ստեղծելու, դրա կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 572-Ա որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունվարի 29-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 71-Ա որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 18-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1508-Ա որոշումը.
4) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի մարտի 4-ի ««Եռաբլուր» զինվորական պանթեոնում Արցախյան ազատամարտում զոհվածների և անհայտ կորածների հուշահամալիրի ստեղծման աշխատանքների համակարգման աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 194-Ա որոշումը.
5) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 16-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 289-Ա որոշումը։
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
21.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |