Գլխավոր տեղեկություն
Համար
N 674-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.07.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.07.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հուլիսի 2016 թվականի N 674-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1230-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2016 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 1230-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերը.

2) որոշման հավելվածի 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերում «ՀՀ ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով, իսկ 14-րդ կետում «ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերը՝ «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն» բառերով.

3) 18-րդ կետից հետո որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ և 23-րդ կետերով.

«

19.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

Արաբկիրի հարկային տեսչություն

Բյուջետային եկամուտների հավաքագրման բնագավառում տեսչության լիազորությունների իրականացման աշխատանքների կատարման, հարկ վճարողների հաշվառման, անձնական հաշվառման քարտերի վարման, տեսչության կողմից կատարված փաստաթղթային ստուգումների վերաբերյալ կազմված ակտերի որակի, ակտերով արձանագրված պարտավորությունների գանձման, ինչպես նաև հավաքագրվող գումարների բյուջե փոխանցման ժամկետների պահպանման օրինականության ստուգում

2013-2015 թթ. և 2016 թ. հաշվետու ժամանակաշրջան

20.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

Կապանի տարածքային հարկային տեսչություն

21.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

Աշտարակի տարածքային հարկային տեսչություն

Բյուջետային եկամուտների հավաքագրման բնագավառում տեսչության լիազորությունների իրականացման աշխատանքների կատարման, հարկ վճարողների հաշվառման, անձնական հաշվառման քարտերի վարման, տեսչության կողմից կատարված փաստաթղթային ստուգումների վերաբերյալ կազմված ակտերի որակի, ակտերով արձանագրված պարտավորությունների գանձման, ինչպես նաև հավաքագրվող գումարների բյուջե փոխանցման ժամկետների պահպանման օրինականության ստուգում

2013-2015 թթ. և 2016 թ. հաշվետու ժամանակաշրջան

22.

ՀՀ կառավարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ պետական բյուջեի եկամուտների ձևավորմանը և ծախսերի (ն/թ ֆինանսական ծրագրեր, գնումների գործընթաց) իրականացմանն ուղղված գործունեության, հաշվապահական հաշվառման վարման և բյուջեի կատարման մասին հաշվետվությունների կազմման և ներկայացման` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ճշտության ընտրանքային ստուգում, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատանքների գնահատում

2013-2015 թթ. և 2016 թ. հաշվետու ժամանակաշրջան

23.

ՀՀ կառավարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ պետական բյուջեի եկամուտների ձևավորմանը և ծախսերի (ն/թ ֆինանսական ծրագրեր, գնումների գործընթաց) իրականացմանն ուղղված գործունեության, հաշվապահական հաշվառման վարման և բյուջեի կատարման մասին հաշվետվությունների կազմման և ներկայացման` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ճշտության ստուգում, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատանքների գնահատում

2013-2015 թթ. և 2016 թ. հաշվետու ժամանակաշրջան

»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

2016 թ. հուլիսի 25
Երևան