Գլխավոր տեղեկություն
Համար
N 1450-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.12.2015-29.06.2019)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.14/84(1173) Հոդ.1102
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 դեկտեմբերի 2015 թվականի N 1450-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 292-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 15-ի «Ազատ տնտեսական գոտում պարզեցված (մեկ պատուհանի) սկզբունքով պետության կողմից ծառայությունների մատուցման և ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից հաշվետվությունների ներկայացման կարգերը հաստատելու մասին» N 292-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ ազատ տնտեսական գոտում պարզեցված (մեկ պատուհանի) սկզբունքով պետության կողմից ծառայությունների մատուցման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) կարգի 9-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) դիմումատուն անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմում է միասնական ընդունարան` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հայտ: Հայտը ներառում է դիմումը և պետական ծառայությունն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը: Դիմումը լրացվում է ձեռագրով կամ էլեկտրոնային տարբերակով՝ անձամբ դիմումատուի կողմից կամ միասնական ընդունարանի աշխատողի կողմից` այն ներկայացնելով դիմումատուին` ստորագրության: Դիմումի ձևը հաստատում է լիազոր մարմինը: Դիմումատուն դիմումի ձևը կարող է ներբեռնել լիազոր մարմնի պաշտոնական կայքից.»,

բ. 2-րդ ենթակետում «աշխատողը տեղեկացնում է դիմումատուին» բառերը փոխարինել «աշխատողը դիմումն ընդունելու պահին տեղեկացնում է դիմումատուին կամ նրա լիազորած անձին» բառերով, ենթակետը «դիմումատուին» բառից հետո լրացնել «կամ նրա լիազորած անձին» բառերով, իսկ «դիմումի ձևը» բառերից հետո՝ «եթե դիմումատուն կամ նրա լիազորած անձը չի ներկայացրել լրացված դիմումը» բառերով,

գ. 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

դ. 5-րդ ենթակետում «աշխատողն» բառը փոխարինել «աշխատողը, դիմումն ընդունելիս,» բառերով, ենթակետը «դիմումատուին» բառից հետո լրացնել «կամ նրա լիազորած անձին» բառերով, իսկ «Դիմումատուն» բառից հետո՝ «կամ նրա լիազորած անձը» բառերով,

ե. 6-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Միասնական ընդունարանի աշխատողը կազմակերպում է պետական ծառայության մատուցման արդյունքների ստացումը և դրանց փոխանցումը դիմումատուին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում: Սահմանված ժամկետում ծառայություններ մատուցող մարմինների կողմից միասնական ընդունարանին չպատասխանելու դեպքում պատասխանը համարվում է դրական, և դրա մասին միասնական ընդունարանի աշխատողը սահմանված ժամկետը լրանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է դիմումատուին:»,

զ. 7-րդ ենթակետը «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «դրա մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,

է. 8-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) կարգի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Միասնական ընդունարանի մատուցած ծառայություններից օգտվողներն ընդունարանի գործունեության վերաբերյալ բողոքներ կարող են ներկայացնել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: Ծառայություններ մատուցող մարմնի գործողությունները կամ անգործությունները կարող են բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:»:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում հաստատել պետական ծառայության մատուցման համար դիմումի ձևերը և տեղադրել նախարարության պաշտոնական կայքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 10

Երևան