Գլխավոր տեղեկություն
Համար
N 925-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հոկտեմբերի 2015 թվականի N 925-Ա

 

ԺԱՆ ՏԵՐ-ՄԵՐԿԵՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝

 1. ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ջութակահար Ժան Տեր-Մերկերյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

 2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 9

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

հոկտեմբերի 9-ի N 925-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԺԱՆ ՏԵՐ-ՄԵՐԿԵՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Հ. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)

   

Պ. Սաֆարյան

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

   

Ա. Առաքելյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

   

Ս. Խաչատրյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

   

Ա. Սուքիասյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

   

Ս. Հովհաննիսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

   

Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյան

- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)

   

Վ. Սուքիասյան

- Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Շ. Շահինյան

- «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի ռեկտոր (համաձայնությամբ)

   

Ա. Սաթյան

- «Հայաստանի կոմպոզիտորների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Ռ. Սիրունյան

- «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Դ. Ղազարյան

- «Հայաստանի երաժշտական ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Զ. Սարգսյան

- «Ս. Փարաջանովի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Վ. Տեր-Մերկերյան

- Ժ. Տեր-Մերկերյանի որդին (համաձայնությամբ)

   

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան