ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԻՎԱՆԴ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
Հիվանդ զինծառայողների և ազատամարտիկների բժշկական հետազոտությունների անցկացումը կարգավորելու, նրանց բուժման կազմակերպման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու, այդ գործում բարեգործական կազմակերպությունների ջանքերը համակարգելու նպատակով, որոշում եմ.
1. Ստեղծել հիվանդ զինծառայողների և ազատամարտիկների բժշկական օգնության և սպասարկման հարցերը համակարգող հանրապետական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) հետևյալ կազմով`
Արա Բաբլոյան | - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար (նախագահ) |
Աստվածատուր Պետրոսյան | - Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ (նախագահի տեղակալ) |
Արմեն Աթաբեկյան | - Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ |
Արա Ասլիկյան | - Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Ալբերտ Բազեյան | - Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր, Հայաստանի երկրապահ կամավորների միության փոխնախագահ |
Աշոտ Եսայան | - Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի տեղակալ |
Վիլեն Հակոբյան | - Երևանի բժշկական համալսարանի ռեկտոր |
Կառլոս Ղազարյան | - Հայաստանի Հանրապետության գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ |
Մյասնիկ Մալխասյան | - Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ |
Սերգեյ Մանասարյան | - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Արտավազդ Սահակյան | - Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր, Երևանի քաղաքապետարանի առողջապահության բաժնի պետ |
Կարեն Տեր-Աբրահամյան | - Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի վարիչ: |
2. Հանձնաժողովի նախագահին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հանձնաժողովի կատարած աշխատանքի մասին հաշվետվություն և կոնկրետ առաջարկություններ:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|