ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 21.12.11 ՆՀ-327-Ն)
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու նպատակով որոշում եմ.
1. Հիմնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ:
(1-ին կետը լրաց. 21.12.11 ՆՀ-327-Ն)
2. Սահմանել, որ որպես մրցանակ շնորհվում են հուշամեդալ, վկայագիր և հուշախորհրդանիշ:
3. Հաստատել`
1) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի մրցանակաբաշխության կոմիտեի կազմը` համաձայն 1-ին հավելվածի.
2) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի մրցանակակիր ընտրող հանձնաժողովի կազմը` համաձայն 2-րդ հավելվածի:
(3-րդ կետը լրաց. 21.12.11 ՆՀ-327-Ն)
4. Ի գիտություն ընդունել, որ`
1) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի թեկնածուների նախնական հավակնորդների ընտրությունն իրականացվում է մրցանակաբաշխության կոմիտեի կողմից.
2) մրցանակակրի ընտրությունն իրականացվում է ընտրող հանձնաժողովի կողմից.
3) մրցանակաբաշխության ֆինանսավորումն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի և հովանավորի միջև կնքված համագործակցության հուշագրին համապատասխան:
(4-րդ կետը լրաց. 21.12.11 ՆՀ-327-Ն)
5. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
Երևան ՆՀ-155-Ն |
Հավելված 1 |
Կ Ա Զ Մ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ
(վերնագիրը լրաց. 21.12.11 ՆՀ-327-Ն)
Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ | Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար (նախագահ) |
Հովիկ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ |
«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն (մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող) |
Շահեն ԱՎԱԳՅԱՆ | Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար, աշխատակազմի ղեկավար |
Լիլիթ ԳԵՎՈՐԳՅԱՆ | Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն |
Լուսինե ԹԱՆԳՅԱՆ |
Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության հանրային կապերի պատասխանատու |
Արմինա ԴԱՐԲԻՆՅԱՆ |
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական |
Հարութ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ | «Լույս» հիմնադրամի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի ղեկավար |
(հավելվածը փոփ. 01.03.11 ՆՀ-38-Ն, լրաց., փոփ. 21.12.11 ՆՀ-327-Ն, փոփ. 06.11.13 ՆՀ-292-Ն, խմբ. 20.03.17 ՆՀ-291-Ն)
ՀՀ Նախագահի |
Կ. Կարապետյան |
Հավելված 2 ՀՀ Նախագահի 2009 թվականի հուլիսի 6-ի ՆՀ-155-Ն հրամանագրի |
Կ Ա Զ Մ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԸՆՏՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(վերնագիրը լրաց. 21.12.11 ՆՀ-327-Ն)
Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆ | «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի (Վիվասել-ՄՏՍ) գլխավոր տնօրեն |
Արմեն ԲԱԼԴՐՅԱՆ | «Յունիքոմփ» ՓԲԸ-ի տնօրեն |
Բագրատ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ | «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն |
Ռադիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ |
Յուրի ՇՈՒՔՈՒՐՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ |
Նուբար ԱՖԵՅԱՆ | «Ֆլագշիփ Վենչուրս» ընկերության ղեկավար |
Վլադիմիր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | Երևանի պետական համալսարանի կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ |
Վարուժան ՄԱՍԱՐԱՋՅԱՆ | «Վիասֆեր Տեխնոպարկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն |
Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ |
Սերգեյ ՄԻՆԱՍՅԱՆ | Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի նախագահ |
Արամ ՍԱԼԱԹՅԱՆ | «Նեյշնլ Ինսթրումենթս» ՓԲԸ-ի տնօրեն |
Արսեն ԹԱՌՈՅԱՆ | Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի կառավարող տնօրեն |
Բերնարդ ԿՈՒՐՏՈՒԱ | «Բազմակի միկրոսխեմաների նախագծեր» ընկերության (CMP) տնօրեն (Գրենոբլ, Ֆրանսիա) |
Մարին ԽՐԻՍՏՈՎ | Սոֆիայի տեխնիկական համալսարանի դեկան (Սոֆիա, Բուլղարիա) |
Լան ՉԵՆ | Չինաստանի գիտությունների ակադեմիայի միկրոէլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն (Պեկին, Չինաստան) |
Վլադիմիր ՀԱՀԱՆՈՎ | Խարկովի ազգային համալսարանի ռադիոէլեկտրոնիկայի դեպարտամենտի տնօրեն (Խարկով, Ուկրաինա) |
Յուրի ՉԱՊԼԻԳԻՆ | Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի նախագահ (Մոսկվա, Ռուսաստան) |
Թոնի ՄՈՐՈՅԱՆ | «Իմպևա Լաբս» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն (Կալիֆոռնիա, ԱՄՆ) |
Հովհաննես ԱՎՈՅԱՆ | «Պիքսարտ» ընկերության նախագահ |
Գարիկ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ | Իսպանիայի աստղաֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր (Տեներիֆե, Իսպանիա) |
Արման ՔՈՒՉՈՒԿՅԱՆ | Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն |
(հավելվածը լրաց. 01.03.11 ՆՀ-38-Ն, լրաց., փոփ. 21.12.11 ՆՀ-327-Ն, փոփ. 05.03.12 ՆՀ-55-Ն, 04.07.12 ՆՀ-180-Ն, 06.11.13 ՆՀ-292-Ն, 03.12.14 ՆՀ-607-Ն, 13.06.15 ՆՀ-435-Ն, խմբ. 20.03.17 ՆՀ-291-Ն)
ՀՀ Նախագահի |
Կ. Կարապետյան |
