Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 363-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.02.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.02.16/5(517).1 Հոդ.23.15
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.12.2014
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 փետրվարի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 05015024

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

16 դեկտեմբերի 2014 թ.

թիվ 363-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԹԻՎ 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման քննությունների կազմակերպման գործընթացին ներգրավել նաև Կենտրոնական բանկի սահմանած չափանիշները բավարարող որակավորման ստուգում իրականացնող մասնագիտացված կազմակերպություններին,

հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 9-րդ և 92-րդ հոդվածները,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի ««Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ը հաստատելու մասին» թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ում (այսուհետ` Կանոնակարգ 13) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կանոնակարգ 13-ի 22-րդ կետը լրացնել նոր 15-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«15) «Որակավորող կազմակերպություն»՝ Կենտրոնական բանկի կողմից ընտրված կազմակերպություն, որն իրականացնում է ղեկավարների որակավորման ստուգում:»,

2) Կանոնակարգ 13-ի 70-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«70. Կենտրոնական բանկում ղեկավար պաշտոնների համար նախատեսված քննություններին մասնակցում և համապատասխան որակավորման վկայական են ստանում միայն վարկային կազմակերպության գործադիր տնօրենի, վարչության նախագահի, գործադիր տնօրենի տեղակալի, վարչության նախագահի տեղակալի, տնօրինության անդամի, վարչության անդամի, վերստուգիչ հանձնաժողովի ղեկավարի, գլխավոր հաշվապահի թեկնածուները: Ընդ որում, սույն կետով նշված ղեկավար պաշտոնների թեկնածուները Կենտրոնական բանկում նախատեսված քննություններին կարող են մասնակցել միայն այն վարկային կազմակերպության միջնորդությամբ, որում նախատեսում են զբաղեցնել տվյալ որակավորմանը համապատասխան պաշտոն:»,

3) Կանոնակարգ 13-ը լրացնել 70.1-ին և 70.2-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«70.1. Ղեկավարները՝ բացառությամբ սույն կանոնակարգի 70-րդ կետով սահմանված ղեկավարների, որակավորվում են որակավորող կազմակերպություններում, որոնց ցանկը հրապարակվում է Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:

70.2. Այն դեպքում, երբ ղեկավար պաշտոնի որակավորման ստուգման անցկացման համար որևէ որակավորող կազմակերպություն չի ընտրվել և (կամ) ընտրված որակավորող կազմակերպության գործունեությունը դադարեցվել է, ապա սույն կանոնակարգի 70.1-ին կետով սահմանված համապատասխան ղեկավարի որակավորման ստուգման անցկացման գործընթացը կազմակերպվում է Կենտրոնական բանկում՝ սույն կանոնակարգով սահմանված ընթացակարգի համաձայն:»,

4) Կանոնակարգ 13-ի 72-րդ կետում`

ա. «Կենտրոնական բանկի» բառերից հետո լրացնել «և որակավորող կազմակերպությունների» բառերը,

բ. «և լրացուցիչ որակավորման ստուգում անցնելու կարիք չունեն» բառերը հանել,

5) Կանոնակարգ 13-ի 14-րդ գլխի վերնագրում «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ» բառերից հետո լրացնել «ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ» բառերով,

6) Կանոնակարգ 13-ի 75-րդ կետում «բանկի խորհրդի նիստում» բառերը փոխարինել «բանկում» բառով,

7) Կանոնակարգ 13-ի 79-րդ կետում «Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է» բառերը փոխարինել «ընդունվում է» բառով,

8) Կանոնակարգ 13-ի 80-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Վարկային կազմակերպության խորհրդի անդամի թեկնածուի գիտելիքների համապատասխանության վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել նաև առանց խորհրդի անդամի թեկնածուին հարցազրույցի հրավիրելու:»,

9) Կանոնակարգ 13-ի 81-րդ կետում հանել «Կենտրոնական բանկի խորհրդի» բառերը,

10) Կանոնակարգ 13-ի 83-րդ կետում «բանկի խորհրդում» բառերը փոխարինել «բանկում» բառով,

11) Կանոնակարգ 13-ի 86-րդ կետում «Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է» բառերը փոխարինել «ընդունվում է» բառով,

12) Կանոնակարգ 13-ի 87-րդ կետում հանել «Կենտրոնական բանկի խորհրդի» բառերը,

13) Կանոնակարգ 13-ի 16-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԳԼՈՒԽ 16. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑՆՈՂ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ»,

 

14) Կանոնակարգ 13-ի 88-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

15) Կանոնակարգ 13-ի 89-րդ և 90-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«89. Կենտրոնական բանկ գրանցման համար դիմած վարկային կազմակերպության սույն կանոնակարգի 70-րդ կետում նշված ղեկավարի թեկնածուները որակավորման ստուգումն անցնում են Կենտրոնական բանկի թեստավորման ծառայության (այսուհետ՝ թեստավորման ծառայություն) կողմից կազմակերպվող քննության միջոցով:

90. Վարկային կազմակերպության կողմից ղեկավարի գրանցման միջնորդագիրը Կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո ղեկավարի թեկնածուն 15-օրյա ժամկետում անցնում է որակավորման ստուգում, ընդ որում, Կենտրոնական բանկը նախապես թեկնածուին տեղեկացնում է քննության ստույգ օրվա մասին:»,

16) Կանոնակարգ 13-ի 91-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

17) Կանոնակարգ 13-ի 92-րդ կետի 3-րդ ենթակետում «տեղեկանք» բառից հետո լրացնել «(ոչ ռեզիդենտները ներկայացնում են առկայության դեպքում)» բառերով,

18) Կանոնակարգ 13-ի 100-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«100. Սույն կանոնակարգի 70-րդ կետով, ինչպես նաև 70.1-րդ կետով սահմանված ղեկավարների թեկնածուները, համապատասխանաբար, Կենտրոնական բանկում և Որակավորող կազմակերպությունում որակավորման ստուգումն անցնում են սույն կանոնակարգի Հավելված 24-ում ներկայացված աղյուսակում նշված թեմաներով, ընդ որում, «+» նշանը նշանակում է, որ տվյալ թեման վերաբերում է, իսկ «-» նշանը` չի վերաբերում:»,

19) Կանոնակարգ 13-ի 102-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«102. Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների թեստերը, ինչպես նաև դրանցում կատարված լրացումներն ու փոփոխությունները հաստատվում են Կենտրոնական բանկի նախագահի անհատական որոշմամբ և ենթակա են հրապարակման: Թեստերը վերանայվում են ըստ անհրաժեշտության:»,

20) Կանոնակարգ 13-ը լրացնել 103.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«103.1. Սույն կանոնակարգի 103-րդ կետով սահմանված աղյուսակի այն կետերը, որոնք վերաբերում են որակավորող կազմակերպություններում որակավորման ստուգում անցնող ղեկավարներին գործում են միայն սույն կանոնակարգի 70.2-րդ կետով նախատեսված դեպքում:»,

21) Կանոնակարգ 13-ի 104-րդ կետում «Թեստի» բառը փոխարինել «Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների համար նախատեսված թեստի» բառերով,

22) Կանոնակարգ 13-ի 105-րդ կետում «չտիրապետող թեկնածուների» բառերը փոխարինել «չտիրապետող, Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարի թեկնածուների» բառերով,

23) Կանոնակարգ 13-ի 106-րդ և 107-րդ կետերում «Թեստի» բառը փոխարինել «Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների թեկնածուների համար նախատեսված թեստի» բառերով,

24) Կանոնակարգ 13-ի 18-րդ գլխի վերնագրում «ԹԵՍՏԻ» բառը փոխարինել «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑՆՈՂ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԹԵՍՏԵՐԻ» բառերով,

25) Կանոնակարգ 13-ի 108-րդ կետում «Թեստերի» բառը փոխարինել «Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարի թեկնածուի (սույն գլխում այսուհետ` թեկնածու) համար նախատեսված թեստի» բառերով,

26) Կանոնակարգ 13-ի 109-րդ կետում «համապատասխան որակավորման վկայական ստանալու համար» բառերը փոխարինել «սույն կանոնակարգի 90-րդ կետով սահմանված ժամկետում» բառերով,

27) Կանոնակարգ 13-ի 111-րդ կետում «15» թիվը փոխարինել «5» թվով,

28) Կանոնակարգ 13-ի 19-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԳԼՈՒԽ 19. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

112. Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցած ղեկավարներին տրվում են որակավորման վկայականներ` ըստ պաշտոնների հետևյալ խմբավորման`

1) վարկային կազմակերպության գործադիր տնօրեն (վարչության նախագահ), գործադիր տնօրենի տեղակալ (վարչության նախագահի տեղակալ), տնօրինության անդամ (վարչության անդամ),

2) վարկային կազմակերպության գլխավոր հաշվապահ,

3) վարկային կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ:

112.1. Որակավորող կազմակերպությունում որակավորման ստուգում անցած ղեկավարի թեկնածուներին տրվում են որակավորման վկայականներ` ըստ պաշտոնների հետևյալ խմբավորման`

1) գլխավոր հաշվապահի տեղակալ,

2) վերստուգիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ, վերստուգիչ հանձնաժողովի անդամ:

112.2. Սույն կանոնակարգի 72-րդ և 74-րդ կետերով սահմանված պահանջներին բավարարող ղեկավարներին տրվում են որակավորման վկայականներ` ըստ պաշտոնների հետևյալ խմբավորման`

1) վարկային կազմակերպության գործադիր տնօրեն (վարչության նախագահ), գործադիր տնօրենի տեղակալ (վարչության նախագահի տեղակալ), տնօրինության (վարչության) անդամ,

2) վարկային կազմակերպության գլխավոր հաշվապահ, գլխավոր հաշվապահի տեղակալ,

3) վարկային կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, վերստուգիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ, վերստուգիչ հանձնաժողովի անդամ:

113. Սույն կանոնակարգի Հավելված 26-ով սահմանված որակավորման վկայականը Կենտրոնական բանկի կողմից տրամադրվում է Կենտրոնական բանկում քննություն հանձնած վարկային կազմակերպության ղեկավարին, սույն կանոնակարգի 72-րդ կետի պահանջները բավարարող ղեկավարին էլեկտրոնային եղանակով՝ ուղարկվելով ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին՝ ղեկավարին Կենտրոնական բանկում գրանցելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում:

114. Սույն կանոնակարգի Հավելված 27-ով սահմանված որակավորման վկայականը տրվում է սույն կանոնակարգի 74-րդ կետով սահմանված որակավորում ունեցող ղեկավարին, ինչպես նաև որակավորող կազմակերպության կողմից համապատասխան ղեկավարի պաշտոնի որակավորման վկայական ստացած ղեկավարին՝ Կենտրոնական բանկում գրանցվելու օրվանից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում` ուղարկվելով ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքում ներկայացված էլեկտրոնային փոստին:

115. Որակավորման վկայականները սույն կանոնակարգի 113-րդ և 114-րդ կետերով սահմանված ժամկետներում էլեկտրոնային փոստին չստանալու, էլեկտրոնային փոստի խափանման կամ թղթային եղանակով տրամադրված որակավորման վկայականների կորստի (ոչնչացման, ոչ պիտանի դառնալու) դեպքում անձը կարող է այդ մասին հայտնել Կենտրոնական բանկ` ներկայացնելով գրավոր դիմում՝ նշելով այն էլեկտրոնային փոստի հասցեն, որով անձը ցանկանում է ստանալ որակավորման վկայականը: Դիմումը ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում որակավորման վկայականը էլեկտրոնային տարբերակով կրկին տրամադրվում է որակավորված անձին՝ ուղարկվելով դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին:

116. Որակավորված անձանց վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է Կենտրոնական բանկի կամ որակավորող կազմակերպության ինտերնետային կայքում` «Որակավորման վկայական ունեցող անձինք» ցուցակում` քննությունը հանձնելու օրվանից (սույն կանոնակարգում սահմանված դեպքերում ղեկավարի գրանցումից հետո տրամադրելու դեպքում՝ որպես ղեկավար գրանցման օրվանից) հետո տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում հղում է տրվում որակավորող կազմակերպության կայքէջին:

117. Թեկնածուների որակավորման վկայականները տրվում են դրանց ստորագրման պահից հաշված 3 տարի ժամկետով, բացառությամբ սույն կանոնակարգի 72-րդ կետով սահմանված անձանց տրվող որակավորման վկայականների, որոնք տրվում են անժամկետ, և սույն կանոնակարգի 70.1-ին և 74-րդ կետով սահմանված անձանց տրվող որակավորման վկայականների, որոնք տրվում են մինչև որակավորման վկայականի տրման հիմք հանդիսացող որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի վավերականության ավարտը կամ տվյալ որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի` որակավորման վկայականի տրամադրման հիմք հանդիսանալու ավարտը կամ անձի կողմից այնպիսի գործողության կամ անգործության կատարումը, որի հետևանքով խախտվել են որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի տրամադրման և (կամ) պահպանման կանոնները:

118. Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցած և գրանցված ղեկավարի որակավորման վկայականի ժամկետը լրանալուց առնվազն 15 օր առաջ վարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է դիմում ղեկավարի համար որակավորման ստուգման քննություն անցկացնելու միջնորդությամբ: Որակավորման ստուգում անցած ղեկավարին տրամադրվում է նոր որակավորման վկայական՝ քննությունը հանձնելուց հետո 10-օրյա ժամկետում՝ սույն կանոնակարգով սահմանված կարգով:

118.1. Որակավորող կազմակերպությունում որակավորման ստուգում անցած և գրանցված ղեկավարի որակավորման վկայականի ժամկետը լրանալուց առնվազն 5 օր առաջ վարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում որակավորման վկայականի ստացման համար դիմում՝ կցելով ղեկավարի որակավորումը հավաստող փաստաթուղթը: Կենտրոնական բանկը որակավորումը հավաստող փաստաթղթի հիման վրա ղեկավարին տրամադրում է նոր որակավորման վկայական՝ դիմումը ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում՝ սույն կանոնակարգով սահմանված կարգով:

118.2. Կենտրոնական բանկում գրանցված ղեկավարի, որը ստացել է սույն կանոնակարգի 74-րդ կետով սահմանված ղեկավարի իր պաշտոնին համապատասխան որակավորում, նախկինում ստացված որակավորման վկայականի ժամկետը լրանալուց առնվազն 5 օր առաջ վարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում որակավորման վկայականի ստացման համար դիմում՝ կցելով ղեկավարի որակավորումը հավաստող փաստաթուղթը: Կենտրոնական բանկը որակավորումը հավաստող փաստաթղթի հիման վրա ղեկավարին տրամադրում է նոր որակավորման վկայական՝ դիմումը ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում՝ սույն կանոնակարգով սահմանված կարգով:»,

29) Կանոնակարգ 13-ի 132-րդ կետը լրացնել նոր 3-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«3) որակավորման առկայությունը հավաստող փաստաթուղթ (որակավորման վկայական), որը Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների համար չի ներկայացվում:»,

30) Կանոնակարգ 13-ի 147-րդ կետում «ղեկավարների կազմում փոփոխությունները տեղի ունենալուց հետո» բառերը փոխարինել «գրանցումից հանելու վերաբերյալ վարկային կազմակերպության իրավասու մարմնի կողմից ընդունված որոշման ուժի մեջ մտնելու պահից» բառերով,

31) Կանոնակարգ 13-ի 149-րդ կետում «կողմից և» բառերը փոխարինել «կողմից և (կամ)» բառերով,

32) Կանոնակարգ 13-ի 165-րդ կետում.

ա. «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը հանել,

բ. առաջին ենթակետում «կատարված փոփոխությունները» բառերից հետո լրացնել «(փոփոխություն(ներ)ը և (կամ) լրացում(ներ)ը) կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը» բառերը,

33) Կանոնակարգ 13-ի 166-րդ կետի երրորդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) վարկային կազմակերպության, վարկային կազմակերպության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տարածքային ստորաբաժանման կանոնադրության փոփոխված դրույթները (փոփոխություն(ներ)ը և (կամ) լրացում(ներ)ը) կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը, որոնք պետք է ունենան սույն կանոնակարգի Հավելված 29-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ,»,

34) Կանոնակարգ 13-ի 167-րդ կետում «համապատասխանությունը» բառից հետո լրացնել «, և Կենտրոնական բանկ կներկայացվեն տարածքի և տեխնիկական հագեցվածության համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը» բառերը,

35) Կանոնակարգ 13-ի Հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է),

36) Կանոնակարգ 13-ի Հավելված 3-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի (կցվում է),

37) Կանոնակարգ 13-ի Հավելված 4-ի 6.3-րդ և 8.1-րդ կետերում «Հեռախոսահամար (բջջ. և այլ)» բառերը փոխարինել «Բնակության վայր, հեռախոսահամար (բջջ. և այլ)» բառերով,

38) Կանոնակարգ 13-ի Հավելված 27-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 3-ի (կցվում է),

39) Կանոնակարգ 13-ի Հավելված 29-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 4-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 1-ին կետի 1-5-րդ, 13-16-րդ, 18-29-րդ, 36-րդ և 38-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2015 թվականի մարտի 1-ին:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2014 թ. դեկտեմբերի 20

Երևան

 

 

Հավելված 1

 

«ՀԱՎԵԼՎԱԾ 2

«Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման,

գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական

համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի

 

Վարկային կազմակերպության կանոնադրության տիտղոսաթերթ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

-----------------------------------------------------------

(վարկային կազմակերպության իրավասու մարմնի անվանումը)

 

--/--/----թ. թիվ ---------որոշմամբ

 

 

---------------------------------

 (իրավասու անձի պաշտոնը)

 

-----------------------------------------

 (անուն, ազգանուն, ստորագրություն)

 

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀՀ կենտրոնական բանկում

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

 

---------------------------------

(ստորագրություն)

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

_______________________________________________________________

Վարկային կազմակերպության (վարկային կազմակերպության մասնաճյուղի կամ ներկայացուցչության) լրիվ անվանումը

 

»:

 

Հավելված 2

 

«ՀԱՎԵԼՎԱԾ 3

«Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման,

գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական

համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի

 

ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ

Ղեկավարի գրանցման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության

Կենտրոնական բանկի նախագահ

------------------------------------ին

Հարգելի -----------------------

Խնդրում ենք -----------------------------------------------------------------------------------------------------------

 (ղեկավարի թեկնածուի անունը, ազգանունը)

 

թույլ տալ մասնակցել որակավորման քննություններին (Կենտրոնական բանկում որակավորման ստուգում

անցնող ղեկավարների համար)

 

տրամադրել որակավորման վկայական` առանց քննության միջոցով որակավորման ստուգման

 

գրանցել (խորհրդի անդամի համար՝ նաև ստուգել մասնագիտական համապատասխանությունը) որպես

----------------------------------------------------------------------:

(վարկային կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը)

 

Կից ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող տեղեկությունները:

 

Հավաստիացնում եմ, որ վերոնշյալ անձը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և կարգերով սահմանված պահանջներին, և վերջինիս ստորագրությունը, որը ամրակցվում է ղեկավարի վերաբերյալ ներկայացվող տեղեկանքին, համապատասխանում է իսկականի հետ:

 

Վարկային կազմակերպության կառավարման մարմնի իրավասու անձի անուն, ազգանուն, ստորագրություն ---------------------------------------------------------------------------

 

 « »--------- 20 թ.»:

 

Հավելված 3

 

«ՀԱՎԵԼՎԱԾ 27

«Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման,

համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության

ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ

ԴԻՄԵՐԵՍ

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  N

 

Սույն վկայականը տրվում է

_______________ -ին

Անուն, ազգանուն

_________________________________________

(հանրային ծառայությունների համարանիշ, իսկ բացակայության դեպքում` անձնագրի տվյալներ)

 

վարկային կազմակերպության ________________________________________

   պաշտոնի կամ պաշտոնների անվանումը

 

պաշտոնում (պաշտոններում) աշխատելու համար:

 

Վկայականի տրման հիմք է հանդիսանում _______________________________________

   (որակավորումը, դիպլոմը կամ հավաստագիրը)

 

Սույն վկայականն ուժի մեջ է մինչև որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի վավերականության ավարտը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ` _________________________________________________

 

«___» _____________20 թ.:

ԴԱՐՁԵՐԵՍ

 

Սույն վկայականն ուժը կորցրած է ճանաչվում, եթե վերջինիս տրման համար հիմք հանդիսացող որակավորումը, դիպլոմը կամ հավաստագիրը կորցնում է վավերականությունը:

 

Սույն վկայականն ուժը կորցրած է ճանաչվում, եթե անձը կատարել է այնպիսի գործողություն կամ թույլ է տվել այնպիսի անգործություն, որի հետևանքով խախտել է որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի տրամադրման և (կամ) պահպանման կանոնները:

 

Սույն վկայականն ուժը կորցրած է ճանաչվում, եթե համապատասխան փոփոխությունների արդյունքում տվյալ որակավորումը, դիպլոմը կամ հավաստագիրն այլևս վկայագրի տրման հիմք չէ:

»:

Հավելված 4

 

«ՀԱՎԵԼՎԱԾ 29

«Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման,

գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական

համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի

 

Վարկային կազմակերպության կանոնադրության փոփոխության տիտղոսաթերթ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

_____________________________________________

(վարկային կազմակերպության իրավասու մարմնի անվանումը)

 

--/--/ ----թ. թիվ -------- որոշմամբ

 

Փոփոխված է -------------------- --/--/---- թիվ – որոշմամբ

(իրավասու մարմնի անվանում)

 

_____________________________

(իրավասու անձի պաշտոնը)

 

_________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն)

 

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀՀ կենտրոնական բանկում

 

 

 

 

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ`

 

 ____________________________

(ստորագրություն)

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

--------------------------------------------------------------------------------------

Վարկային կազմակերպության (վարկային կազմակերպության մասնաճյուղի կամ ներկայացուցչության) լրիվ անվանումը

 

-------------------

(փոփոխություն(ներ) և (կամ) լրացում(ներ) կամ նոր խմբագրություն)

 

 

»: